Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 22
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Դրախտային երկիր շուտո՛վ
    2008 Դիտարան
  • Աստծու Թագավորությունը
    2013 Արթնացե՛ք
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 22
Հիսուս Քրիստոսը գահին նստած

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Աստվածաշնչի պատասխանը

Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որը հիմնել է Եհովա Աստված։ «Աստծու թագավորությունը» Աստվածաշնչում կոչվում է նաև «երկնքի թագավորություն», քանի որ այն կառավարելու է երկնքից (Մարկոս 1:14, 15; Մատթեոս 4:17)։ Այն ունի մեզ ծանոթ կառավարություններին բնորոշ հատկանիշներ, թեև ամեն ինչով գերազանցում է նրանց։

  • Կառավարիչներ։ Աստված իր Թագավորության Թագավոր է նշանակել Հիսուս Քրիստոսին և նրան շնորհել է այնպիսի իշխանություն, որը վեր է ցանկացած իշխանությունից, որ երբևէ կարող էր ունենալ որևէ մարդ (Մատթեոս 28:18)։ Հիսուսն իր իշխանությունը գործի կդնի միայն ի բարին, քանի որ նա արդեն փաստել է, որ վստահելի և կարեկից Առաջնորդ է (Մատթեոս 4:23; Մարկոս 1:40, 41; 6:31–34; Ղուկաս 7:11–17)։ Աստծու առաջնորդությամբ Հիսուսը տարբեր ազգերից ընտրել է մարդկանց, ովքեր նրա հետ միասին երկնքից «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5:9, 10)։

  • Տևողություն։ Ի տարբերություն մարդկային կառավարությունների, որոնք ժամանակավոր են, Աստծու Թագավորությունը «երբեք չի ավերվելու» (Դանիել 2:44)։

  • Հպատակներ։ Յուրաքանչյուր ոք, ով անում է այն, ինչ Աստված է պահանջում, կարող է լինել Աստծու Թագավորության հպատակը՝ անկախ իր ծագումից և ծննդավայրից (Գործեր 10:34, 35)։

  • Օրենքներ։ Աստծու Թագավորությունն ունի իր օրենքները (կամ պատվիրանները), որոնք ոչ թե պարզապես սանձում են վատ վարքի դրսևորումները, այլև հպատակների մեջ զարգացնում են բարոյական վեհ արժեքներ։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (Մատթեոս 22:37–39)։ Աստծու և մերձավորի հանդեպ սերը մղում է Թագավորության հպատակներին գործել՝ ելնելով մյուսների լավագույն շահերից։

  • Կրթություն։ Ճիշտ է, Աստծու Թագավորությունը բարձր չափանիշներ է սահմանում իր հպատակների համար, բայցև սովորեցնում է նրանց՝ ինչպես համապատասխանել այդ չափանիշներին (Եսայիա 48:17, 18)։

  • Նպատակ։ Աստծու Թագավորությունը միտված չէ հարստացնել իր ղեկավարներին և դա անել հպատակների հաշվին։ Այն երկրի վրա հաստատելու է դրախտային պայմաններ նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն՝ դրանով իսկ իրականացնելով Աստծու խոստումը և կատարելով նրա կամքը (Եսայիա 35:1, 5, 6; Մատթեոս 6:10; Հայտնություն 21:1–4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը