Ծանոթագրություն
a Հնում ապրած դպիրները՝ սոփերիմները, փոփոխության են ենթարկել այս համարը, ինչի հետևանքով այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե խոնարհվողը Երեմիան է և ոչ թե Եհովան։ Նրանք ակներևաբար մտածում էին, որ տեղին չէ Աստծուն նման խոնարհ քայլ վերագրել։ Ուստի շատ թարգմանություններ չեն հաղորդում այս գեղեցիկ համարի իմաստը։ Սակայն աստվածաշնչյան թարգմանություններից մեկը ճշգրտորեն փոխանցում է Երեմիայի խոսքերը, որոնք ուղղված են Աստծուն. «Հիշիր, օ՜, հիշիր և կռացիր ինձ վրա» (The New English Bible)։