Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Betsileo
  • այսօր

25 հոկտեմբերի, շաբաթ

Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն (2 Տար. 34։18)։

Երբ Հովսիան 26 տարեկան էր, ձեռնարկեց տաճարի վերանորոգումը։ Այդ աշխատանքների ընթացքում գտնվեց «Եհովայի օրենքի գիրքը, որը տրվել էր Մովսեսի միջոցով»։ Երբ այն ընթերցվեց, թագավորը մղվեց վարվելու այնտեղ գրվածի համաձայն (2 Տար. 34։14, 19-21)։ Իսկ դու փորձո՞ւմ ես կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը։ Հաճույք ստանո՞ւմ ես այդ ընթերցանությունից։ Առանձնացնո՞ւմ ես այն համարները, որոնք կարող են օգտակար լինել քեզ համար։ 39 տարեկանում Հովսիան Եհովայի առաջնորդությունը փնտրելու փոխարեն ապավինեց ինքն իրեն, որի պատճառով կորցրեց իր կյանքը (2 Տար. 35։20-25)։ Սովորում ենք, որ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք և որքան երկար ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, պետք է միշտ փնտրենք Եհովային։ Դա ներառում է աղոթքով կանոնավորաբար Աստծու առաջնորդությունը խնդրելը, նրա Խոսքը ուսումնասիրելը և հասուն քրիստոնյաների խորհուրդներին հետևելը։ Եթե այդպես վարվենք, քիչ հավանական է, որ լուրջ սխալներ թույլ կտանք, և ավելի հավանական է, որ երջանիկ կլինենք (Հակ. 1։25)։ w23.09, էջ 12, պրբ. 15-16

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

26 հոկտեմբերի, կիրակի

Աստված հակառակվում է գոռոզներին, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում (Հակ. 4։6)։

Աստվածաշնչում ընդօրինակման արժանի շատ կանայք են հիշատակված, ովքեր սիրել են Եհովային և ծառայել նրան։ Նրանք «սովորությունների մեջ չափավոր» էին և «ամեն ինչում հավատարիմ» (1 Տիմոթ. 3։11)։ Քույրերը կարող են օրինակ վերցնել նաև իրենց ժողովներում ծառայող հասուն քրիստոնյա կանանցից։ Երիտասա՛րդ քույրեր, հավանաբար ճանաչում եք այնպիսի հասուն քույրերի, որոնց կցանկանաք ընդօրինակել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ լավ հատկություններ ունեն նրանք, այնուհետև մտածեք, թե ինչպես կարող եք դրսևորել այդ հատկությունները։ Հասուն քրիստոնյային բնորոշ կարևոր հատկություններից մեկը խոնարհությունն է։ Խոնարհությունը կօգնի, որ կինը լավ հարաբերություններ ունենա Եհովայի և ուրիշների հետ։ Օրինակ՝ Եհովային սիրող կինը խոնարհաբար հետևում է գլխավորության սկզբունքին, որն իր երկնային Հայրն է հաստատել (1 Կորնթ. 11։3)։ Այդ սկզբունքը կոնկրետ կիրառություն ունի ժողովում և ընտանիքում։ w23.12, էջ 19, պրբ. 3-5

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

27 հոկտեմբերի, երկուշաբթի

Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը (Եփես. 5։28)։

Եհովան ակնկալում է, որ ամուսինը սիրի իր կնոջը և հոգա նրա ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները։ Խորհելու կարողությունը, կանանց հանդեպ հարգանքը և վստահելի լինելը, կօգնեն քեզ լավ կողակից դառնալ։ Ամուսնությունից հետո գուցե հայր դառնաս։ Լավ հայր լինելու հարցում Եհովայից շատ բան կարող ես սովորել (Եփես. 6։4)։ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, ասաց, որ սիրում և հավանում է նրան (Մատթ. 3։17)։ Եթե հայր դառնաս, ամեն բան արա, որ երեխաներիդ կանոնավորաբար հավաստիացնես քո սիրո մեջ։ Հաճախ գովիր նրանց իրենց արած լավ բաների համար։ Եհովային ընդօրինակող հայրերը օգնում են իրենց երեխաներին դառնալ հասուն քրիստոնյաներ։ Դու այսօրվանից կարող ես պատրաստվել ստանձնելու այդ դերը, եթե սիրով հոգ տանես քո ընտանիքի անդամների և հավատակիցների մասին և սովորես սեր ու գնահատանք արտահայտել նրանց հանդեպ (Հովհ. 15։9)։ w23.12, էջ 28-29, պրբ. 17-18

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը