2 Սամուել
23 Սրանք են Դավթի վերջին խոսքերը.+
«Հեսսեի որդու՝ Դավթի խոսքերը՝+
Այն մարդու, որը փառավորվեց,+
Հակոբի Աստծու օծյալի՝+
Իսրայելի քաղցրաձայն երգչի խոսքերը:+
«Երբ մարդկանց վրա իշխողն արդար է+
Եվ աստվածավախությամբ* է իշխում,+
4 Դա նման է անամպ առավոտի,
Առավոտյան լույսի, երբ արեգակը շողում է,+
Նման է անձրևից հետո ճառագող պայծառ լույսի,
Որ խոտ է աճեցնում երկրի վրա»:+
5 Մի՞թե այդպիսին չէ իմ տունը Աստծու առաջ.
Այն իմ լիակատար փրկությունն է ու իմ ողջ ուրախությունը.
Մի՞թե այդ պատճառով չէ, որ նա ծաղկեցնում է իմ տունը:+
7 Դրանց դիպչողը երկաթե զենքով ու նիզակի կոթով պետք է զինված լինի.
Դրանք տեղում պետք է ամբողջությամբ այրվեն»:
8 Սրանք են Դավթի զորեղ ռազմիկները.+ Թահքեմոնյան Հոսեբ-Բասեբեթ. նա երեք ամենաուժեղների մեջ գլխավորն էր:+ Այս ռազմիկը մի անգամ իր նիզակով 800 մարդ սպանեց: 9 Հաջորդը Եղիազարն էր՝+ Աքուքի որդի Դոդայի+ որդին՝ մեկը այն երեք զորեղ ռազմիկներից, որոնք Դավթի հետ էին, երբ ծաղրեցին Իսրայելի դեմ պատերազմելու դուրս եկած փղշտացիներին: Երբ իսրայելացիները նահանջեցին, 10 նա մնաց ու շարունակեց սպանել փղշտացիներին, մինչև որ սուրը բռնելուց ձեռքը հոգնեց ու թմրեց:+ Այդ օրը Եհովան մեծ հաղթանակ տարավ,*+ և զինվորները վերադարձան, որ Եղիազարին միանալով՝ վերցնեն սպանվածների իրերը:
11 Նրանից հետո Սամման էր՝ հարարացի Ագեի որդին: Մի անգամ, երբ փղշտացիները հավաքվեցին Լեքիում, որտեղ մի արտ կար, որում առատորեն ոսպ էր ցանված, իսրայելացի զինվորները փախան փղշտացիներից: 12 Բայց Եղիազարը կանգնեց արտի մեջտեղում ու սկսեց պաշտպանել այն՝ կռվելով փղշտացիների դեմ, և Եհովան մեծ հաղթանակ* պարգևեց իր ժողովրդին:+
13 Հնձի ժամանակ 30 զորավարներից երեքը գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայր:+ Փղշտացիները վրաններ էին խփել ու բանակ դրել ռաֆայիմների հովտում:+ 14 Դավիթն այդ ժամանակ ապաստարանում էր,+ իսկ փղշտացիների կայազորներից մեկը՝ Բեթլեհեմում: 15 Դավիթն իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»: 16 Այդ ժամանակ երեք զորեղ ռազմիկները ներխուժեցին փղշտացիների բանակատեղի, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին: Բայց նա հրաժարվեց խմել այդ ջրից և այն թափեց Եհովայի առաջ:+ 17 Նա ասաց. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ այս բանն անեմ: Ինչպե՞ս կարող եմ խմել այն մարդկանց արյունը,+ որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել»: Եվ նա չխմեց ջրից: Ահա այս բաներն են արել Դավթի երեք զորեղ ռազմիկները:
18 Աբեսսան՝+ Շարուհեայի որդի+ Հովաբի եղբայրը, երեքհոգանոց մեկ այլ խմբում գլխավորն էր: Մի անգամ նա իր նիզակով 300 մարդ սպանեց: Աբեսսան առաջին երեքի նման մեծ համբավ ուներ:+ 19 Թեև նա իր երեքհոգանոց խմբում մյուս ռազմիկներից ավելի շատ էր աչքի ընկնում և նրանց գլխավորն էր, բայց առաջին երեքին չէր հասնում:
20 Բանեան՝+ Հովիադայի որդին, խիզախ մարդ էր,* որը շատ սխրանքներ էր գործել Կաբեսելում:+ Նա սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին: Նաև մի ձյունոտ օր իջել էր հորի մեջ և առյուծի էր սպանել:+ 21 Բացի այդ՝ նա սպանել էր մի աժդահա եգիպտացու: Չնայած եգիպտացու ձեռքին նիզակ էր եղել, Բանեան ձեռնափայտով հարձակվել էր նրա վրա, ձեռքից խլել էր նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանել էր նրան: 22 Այս բաներն էր արել Հովիադայի որդի Բանեան: Առաջին երեք զորեղ ռազմիկների նման նա էլ մեծ համբավ ուներ: 23 Թեև նա 30-ի մեջ ավելի շատ էր աչքի ընկնում, բայց այդ երեքին չէր հասնում: Սակայն Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների պետ:
24 Երեսունի մեջ էին Ասայելը՝+ Հովաբի եղբայրը, նաև Ելեանան՝ բեթլեհեմցի Դոդայի որդին,+ 25 հարոդացի Սամման, հարոդացի Ելիկան, 26 փալեթացի Քելեսը,+ Իրան՝+ թեկուեցի Եկգեսի որդին, 27 անաթոթացի+ Աբիեզերը,+ հուսացի Մեբունան, 28 Աքուքի սերնդից Սելմոնը, նետոֆացի Մաարան,+ 29 Ալաբը՝ նետոֆացի Բաանահի որդին, Եթթային՝ Բենիամինյանների Գաբաայից Ռիբայի որդին, 30 փարաթոնցի Բանեան,+ Ադդային՝ Գաասի+ գետահովիտներից,* 31 բեթարաբացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը, 32 սալաբիմացի Ելիաբան, Հասենի որդիները, Հովնաթանը, 33 հարարացի Սամման, Աքիամը՝ հարարացի Սարարի որդին, 34 Ելիֆալետը՝ մի մաքաթացու որդու՝ Ահասբայի որդին, Էլիամը՝ գելոնացի Աքիտոփելի+ որդին, 35 կարմեղոսցի Եզրոն, արբեցի Փաարան, 36 Իգալը՝ Զոբայից Նաթանի որդին, Բանին՝ Գադի ցեղից, 37 ամմոնացի Սելեկը, բեերոթացի Նահարան՝ Շարուհեայի որդի Հովաբի զինակիրը, 38 հեթերացի Իրան, հեթերացի+ Գարեբը, 39 քետացի Ուրիան.+ ընդհանուր հաշվով՝ 37 հոգի: