Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Թագավորներ 10
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Թագավորներ | Բովանդակություն

      • Սաբայի թագուհին այցելում է Սողոմոնին (1-13)

      • Սողոմոնի մեծ հարստությունը (14-29)

1 Թագավորներ 10։1

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «հանելուկներով»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 4։29
  • +2Տգ 9։1, 2; Մթ 12։42

1 Թագավորներ 10։2

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 72։10
  • +Ելք 25։3, 6; 2Թգ 20։13

1 Թագավորներ 10։4

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 3։28; Ժղ 12։9
  • +2Տգ 9։3-8

1 Թագավորներ 10։5

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցողներին:

  • *

    Բռց.՝ «նրա մեջ ոգի չմնաց»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 4։22

1 Թագավորներ 10։6

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «խոսքերի»:

1 Թագավորներ 10։8

Զուգահեռ հղումներ

  • +Առ 8։34

1 Թագավորներ 10։9

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 5։7

1 Թագավորներ 10։10

Ծանոթագրություն

  • *

    Մոտ 4,1 տ: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +Ծն 43։11
  • +Սղ 72։10

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/1/2008, էջ 22

1 Թագավորներ 10։11

Ծանոթագրություն

  • *

    Եբր.՝ ալմուգգիմ: Ծառի տեսակ:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 9։27, 28; Սղ 45։9
  • +2Տգ 2։8
  • +2Տգ 9։10, 11

1 Թագավորներ 10։12

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 5։12; Սղ 150։3

1 Թագավորներ 10։13

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 9։12

1 Թագավորներ 10։14

Ծանոթագրություն

  • *

    Մոտ 22,8 տ:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 9։13, 14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/1/2008, էջ 22

1 Թագավորներ 10։16

Ծանոթագրություն

  • *

    Մոտ 6,8 կգ: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 14։25, 26
  • +2Տգ 9։15, 16

1 Թագավորներ 10։17

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ասպար»: Այն հաճախ կրում էին նետաձիգները:

  • *

    Մոտ 1,7 կգ: Եբր. Գրվածքներում 1 մնասը մոտ 570 գ է: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։2

1 Թագավորներ 10։18

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 122։2, 5
  • +2Տգ 9։17-19

1 Թագավորներ 10։19

Զուգահեռ հղումներ

  • +Ծն 49։9; Թվ 23։24; 24։9

1 Թագավորներ 10։21

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։2
  • +2Տգ 9։20, 21

1 Թագավորներ 10։22

Զուգահեռ հղումներ

  • +Ծն 10։4; Սղ 72։10; Եզկ 27։12; Հվն 1։3
  • +1Թգ 10։18

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    11/1/2008, էջ 27

1 Թագավորներ 10։23

Զուգահեռ հղումներ

  • +Ժղ 5։19
  • +1Թգ 3։12, 13; 4։29; 2Տգ 9։22-24

1 Թագավորներ 10։24

Զուգահեռ հղումներ

  • +Առ 2։6

1 Թագավորներ 10։26

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ձիավորների»:

  • *

    Կամ՝ «ձիավոր»:

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 17։15, 16; 1Թգ 4։26
  • +2Տգ 1։14; 9։25

1 Թագավորներ 10։27

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 1։15; 9։27

1 Թագավորներ 10։28

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «բերում էին Եգիպտոսից և Կուեից. թագավորի վաճառականները դրանք գնում էին Կուեից»: «Կուե»-ն թերևս վերաբերում է Կիլիկիային:

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 1։16, 17; 9։28

1 Թագավորներ 10։29

Զուգահեռ հղումներ

  • +Հս 1։4

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Արթնացե՛ք,

    1/2011, էջ 21

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

1 Թագ. 10։11Թգ 4։29
1 Թագ. 10։12Տգ 9։1, 2; Մթ 12։42
1 Թագ. 10։2Սղ 72։10
1 Թագ. 10։2Ելք 25։3, 6; 2Թգ 20։13
1 Թագ. 10։41Թգ 3։28; Ժղ 12։9
1 Թագ. 10։42Տգ 9։3-8
1 Թագ. 10։51Թգ 4։22
1 Թագ. 10։8Առ 8։34
1 Թագ. 10։91Թգ 5։7
1 Թագ. 10։10Ծն 43։11
1 Թագ. 10։10Սղ 72։10
1 Թագ. 10։111Թգ 9։27, 28; Սղ 45։9
1 Թագ. 10։112Տգ 2։8
1 Թագ. 10։112Տգ 9։10, 11
1 Թագ. 10։122Տգ 5։12; Սղ 150։3
1 Թագ. 10։132Տգ 9։12
1 Թագ. 10։142Տգ 9։13, 14
1 Թագ. 10։161Թգ 14։25, 26
1 Թագ. 10։162Տգ 9։15, 16
1 Թագ. 10։171Թգ 7։2
1 Թագ. 10։18Սղ 122։2, 5
1 Թագ. 10։182Տգ 9։17-19
1 Թագ. 10։19Ծն 49։9; Թվ 23։24; 24։9
1 Թագ. 10։211Թգ 7։2
1 Թագ. 10։212Տգ 9։20, 21
1 Թագ. 10։22Ծն 10։4; Սղ 72։10; Եզկ 27։12; Հվն 1։3
1 Թագ. 10։221Թգ 10։18
1 Թագ. 10։23Ժղ 5։19
1 Թագ. 10։231Թգ 3։12, 13; 4։29; 2Տգ 9։22-24
1 Թագ. 10։24Առ 2։6
1 Թագ. 10։262Օր 17։15, 16; 1Թգ 4։26
1 Թագ. 10։262Տգ 1։14; 9։25
1 Թագ. 10։272Տգ 1։15; 9։27
1 Թագ. 10։282Տգ 1։16, 17; 9։28
1 Թագ. 10։29Հս 1։4
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Թագավորներ 10։1-29

1 Թագավորներ

10 Սաբայի թագուհին լսեց Սողոմոնի համբավի մասին, որը նա ձեռք էր բերել Եհովայի անվան շնորհիվ,+ և եկավ, որ բարդ հարցերով* ստուգի նրան:+ 2 Թագուհին Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով,+ ինչպես նաև ուղտերով, որոնք բեռնավորված էին բալասանի յուղով,+ մեծ քանակությամբ ոսկով ու թանկարժեք քարերով: Գալով Սողոմոնի մոտ՝ նա հարցրեց նրան այն ամենի մասին, ինչ ուզում էր իմանալ: 3 Սողոմոնն էլ պատասխանեց թագուհու բոլոր հարցերին: Չկար մի հարց, որին թագավորը չկարողանար պատասխանել:

4 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ողջ իմաստությունը,+ նրա կառուցած տունը,+ 5 նրա սեղանի կերակուրները,+ պալատականների նստելը, ծառաների սեղան սպասարկելն ու նրանց հագուկապը, նրա գինեմատույցներին* և այն ողջակեզները, որ Սողոմոնը կանոնավորաբար մատուցում էր Եհովայի տանը, հիացմունքից ապշեց:* 6 Ուստի ասաց թագավորին. «Այն, ինչ իմ երկրում լսել էի քո ձեռքբերումների* և իմաստության մասին, ճիշտ է: 7 Ես չէի հավատում իմ լսածներին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքով չտեսա: Պարզվում է՝ ինձ կեսն էլ չեն պատմել: Քո իմաստությունն ու հարստությունը շատ ավելին են, քան ես լսել էի: 8 Ի՜նչ երջանիկ է քո ժողովուրդը, և ի՜նչ երջանիկ են քո առաջ կանգնող ծառաները, որ քո իմաստությունն են լսում:+ 9 Թող փառաբանվի քո Աստված Եհովան,+ ով հավանել է քեզ և Իսրայելի գահին է նստեցրել: Քանի որ Իսրայելի հանդեպ Եհովայի սերը հավիտենական է, նա քեզ թագավոր է նշանակել, որպեսզի արդարություն և արդարադատություն իրագործես»:

10 Ապա նա թագավորին նվիրեց 120 տաղանդ* ոսկի, մեծ քանակությամբ բալասանի յուղ+ և թանկարժեք քարեր:+ Դրանից հետո այլևս ոչ ոք այնքան շատ բալասանի յուղ չբերեց, որքան Սաբայի թագուհին էր բերել Սողոմոն թագավորին:

11 Քիրամի նավերը, որոնք Օֆիրից ոսկի էին բերում,+ Օֆիրից նաև մեծ թվով սանտալի* գերաններ+ ու թանկարժեք քարեր էին բերում:+ 12 Թագավորը սանտալի գերաններից հենարաններ սարքեց Եհովայի տան ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար:+ Սանտալի այդպիսի գերաններ այլևս չբերվեցին, և ոչ ոք մինչ օրս նման գերաններ չի տեսել:

13 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն, ինչ նա ցանկացավ ու խնդրեց՝ չհաշված այն բաները, որ Սողոմոնն իր առատաձեռնությամբ տվեց նրան: Դրանից հետո թագուհին ծառաների հետ վերադարձավ իր երկիր:+

14 Սողոմոնը տարեկան 666 տաղանդ* ոսկի էր ստանում:+ 15 Դրան գումարվում էր այն եկամուտը, որ գալիս էր շրջիկ առևտրականներից, վաճառականներից, Արաբիայի բոլոր թագավորներից և երկրի կառավարիչներից:

16 Սողոմոն թագավորը ոսկու համաձուլվածքից պատրաստեց 200 մեծ վահան+ (յուրաքանչյուր վահանի համար 600 սիկղ* ոսկի ծախսվեց)+ 17 և 300 փոքր վահան* (յուրաքանչյուր վահանի համար երեք մնաս* ոսկի ծախսվեց): Ապա նա դրանք դրեց Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունում:+

18 Թագավորը նաև փղոսկրե մի մեծ գահ պատրաստեց+ և այն զտված ոսկով պատեց:+ 19 Դեպի գահը տանող վեց աստիճաններ կային, իսկ գահն իր վերևում շրջանաձև ամպհովանի ուներ: Նստատեղի երկու կողմերում արմնկակալներ կային, որոնց կողքերին երկու առյուծներ էին կանգնեցված:+ 20 Վեց աստիճանների երկու կողմերում ընդհանուր հաշվով 12 առյուծներ կային: Ոչ մի թագավորության մեջ նման գահ երբևէ չէր պատրաստվել:

21 Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկուց էին, և Լիբանանի անտառի տան+ ողջ սպասքը՝ մաքուր ոսկուց: Արծաթից ոչինչ չկար, քանի որ Սողոմոնի օրերում արծաթը արժեք չուներ:+ 22 Ծովում թագավորը թարսիսյան նավեր ուներ, որոնք նավարկում էին Քիրամի նավերի հետ: Երեք տարին մեկ թարսիսյան+ նավերը ոսկի, արծաթ, փղոսկր,+ կապիկներ ու սիրամարգեր էին բերում:

23 Սողոմոն թագավորն իր հարստությամբ+ ու իմաստությամբ գերազանցում էր աշխարհի բոլոր թագավորներին:+ 24 Ողջ աշխարհի մարդիկ փափագում էին տեսնել Սողոմոնին, որպեսզի լսեին նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում:+ 25 Թագավորին այցելող յուրաքանչյուր մարդ նվեր էր բերում՝ արծաթյա և ոսկյա իրեր, հագուստ, զենք, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ, և այդպես՝ ամեն տարի:

26 Սողոմոնի կառքերի ու ձիերի* թիվը գնալով ավելանում էր. նա ձեռք բերեց 1 400 կառք ու 12 000 ձի:*+ Դրանք նա պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում և իր մոտ՝ Երուսաղեմում:+

27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ:+

28 Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականները ձիերի յուրաքանչյուր երամակն առնում էին հաստատված գնով:*+ 29 Եգիպտոսից ձեռք բերված յուրաքանչյուր կառքի արժեքը 600 կտոր արծաթ էր, իսկ յուրաքանչյուր ձիունը՝ 150 կտոր արծաթ: Թագավորի վաճառականները դրանք վաճառում էին քետացիներին+ ու Ասորիքի թագավորներին:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը