Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Թագավորներ 20
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

1 Թագավորներ | Բովանդակություն

      • Ասորիները պատերազմում են Աքաաբի դեմ (1-12)

      • Աքաաբը հաղթանակ է տանում ասորիների հանդեպ (13-34)

      • Մարգարեություն՝ ընդդեմ Աքաաբի (35-43)

1 Թագավորներ 20։1

Զուգահեռ հղումներ

  • +2Սմ 8։6; 2Թգ 5։2; Ես 9։12
  • +2Թգ 8։7
  • +2Օր 28։52
  • +2Թգ 6։24; 17։5

1 Թագավորներ 20։2

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 16։29

1 Թագավորներ 20։4

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 28։15, 48

1 Թագավորներ 20։11

Զուգահեռ հղումներ

  • +Առ 16։18; 27։1; Ժղ 7։8

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/1/2005, էջ 31

1 Թագավորներ 20։13

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 16։29
  • +Ելք 14։18; Սղ 37։20

1 Թագավորներ 20։20

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 26։8; 2Օր 28։7

1 Թագավորներ 20։21

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «և մեծ կոտորածով ջարդեց ասորիներին»:

1 Թագավորներ 20։22

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ հաջորդ գարնանը:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 20։13
  • +Առ 20։18
  • +2Սմ 11։1

1 Թագավորներ 20։24

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 20։1, 16

1 Թագավորներ 20։26

Ծանոթագրություն

  • *

    Այսինքն՝ գարնանը:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 13։17

1 Թագավորներ 20։27

Զուգահեռ հղումներ

  • +Դտ 6։5, 6; 1Սմ 13։5; 2Տգ 32։7

1 Թագավորներ 20։28

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 32։26, 27; Եզկ 20։9; 36։22
  • +Ելք 6։7; 7։5; Սղ 83։18; Եզկ 6։14; 39։7

1 Թագավորներ 20։30

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 20։26

1 Թագավորներ 20։31

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «թագավորներ են, որոնք հավատարիմ սեր են դրսևորում»:

  • *

    Կամ՝ «հոգին»:

Զուգահեռ հղումներ

  • +Հվն 3։8, 9

1 Թագավորներ 20։34

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «փողոցներ ընտրել»:

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    7/1/2005, էջ 31

1 Թագավորներ 20։35

Ծանոթագրություն

  • *

    «Մարգարեների որդիներ» արտահայտությունը թերևս վերաբերում է մի խումբ մարգարեների, որոնք միասին հատուկ կրթություն էին ստանում կամ ծառայում էին:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 2։3

1 Թագավորներ 20։39

Ծանոթագրություն

  • *

    Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 10։24; Գրծ 12։19; 16։27

1 Թագավորներ 20։41

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 20։35

1 Թագավորներ 20։42

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 27։29; 1Սմ 15։9; Եր 48։10
  • +1Թգ 22։31, 35; 2Տգ 18։33
  • +2Թգ 6։24; 8։12; 2Տգ 18։16

1 Թագավորներ 20։43

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 16։29

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

1 Թագ. 20։12Սմ 8։6; 2Թգ 5։2; Ես 9։12
1 Թագ. 20։12Թգ 8։7
1 Թագ. 20։12Օր 28։52
1 Թագ. 20։12Թգ 6։24; 17։5
1 Թագ. 20։21Թգ 16։29
1 Թագ. 20։42Օր 28։15, 48
1 Թագ. 20։11Առ 16։18; 27։1; Ժղ 7։8
1 Թագ. 20։131Թգ 16։29
1 Թագ. 20։13Ելք 14։18; Սղ 37։20
1 Թագ. 20։20Ղև 26։8; 2Օր 28։7
1 Թագ. 20։221Թգ 20։13
1 Թագ. 20։22Առ 20։18
1 Թագ. 20։222Սմ 11։1
1 Թագ. 20։241Թգ 20։1, 16
1 Թագ. 20։262Թգ 13։17
1 Թագ. 20։27Դտ 6։5, 6; 1Սմ 13։5; 2Տգ 32։7
1 Թագ. 20։282Օր 32։26, 27; Եզկ 20։9; 36։22
1 Թագ. 20։28Ելք 6։7; 7։5; Սղ 83։18; Եզկ 6։14; 39։7
1 Թագ. 20։301Թգ 20։26
1 Թագ. 20։31Հվն 3։8, 9
1 Թագ. 20։352Թգ 2։3
1 Թագ. 20։392Թգ 10։24; Գրծ 12։19; 16։27
1 Թագ. 20։411Թգ 20։35
1 Թագ. 20։42Ղև 27։29; 1Սմ 15։9; Եր 48։10
1 Թագ. 20։421Թգ 22։31, 35; 2Տգ 18։33
1 Թագ. 20։422Թգ 6։24; 8։12; 2Տգ 18։16
1 Թագ. 20։431Թգ 16։29
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Թագավորներ 20։1-43

1 Թագավորներ

20 Ասորիքի+ Բենադադ թագավորը+ հավաքեց իր ողջ զորքը, կանչեց 32 թագավորների իրենց ձիերով ու կառքերով, գնաց պաշարեց+ Սամարիան+ ու կռվեց դրա դեմ: 2 Նա պատգամաբերներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի Աքաաբ+ թագավորի մոտ, որ ասեն նրան. «Ահա թե ինչ է ասում Բենադադը. 3 «Քո արծաթն ու ոսկին իմն են, իմն են նաև քո կանանցից ու որդիներից լավագույնները»»: 4 Իսրայելի թագավորն էլ պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, ինչպես և ասացիր, ես քոնն եմ, և ինչ որ ունեմ, քեզ է պատկանում»:+

5 Պատգամաբերները նորից եկան ու ասացին. «Ահա թե ինչ է ասում Բենադադը. «Ես մարդ էի ուղարկել, որ ասեն քեզ. «Քո արծաթն ու ոսկին, քո կանանց ու որդիներին ինձ ես տալու»: 6 Իսկ վաղը՝ մոտավորապես այս ժամին, իմ ծառաներին քեզ մոտ կուղարկեմ, որ մանրամասն խուզարկեն քո և քո ծառաների տները: Նրանք կվերցնեն ու կտանեն այն ամենը, ինչ թանկ է քեզ համար»»:

7 Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր երեցներին ու ասաց. «Տեսեք, որ այդ մարդը ուզում է չարիք բերել, քանի որ նա արդեն ինձնից պահանջել էր իմ կանանց, որդիներին, իմ արծաթն ու ոսկին, և ես նրան չէի մերժել»: 8 Այդ ժամանակ բոլոր երեցներն ու ողջ ժողովուրդը ասացին. «Մի՛ հնազանդվիր նրան ու մի՛ համաձայնվիր»: 9 Ուստի Իսրայելի թագավորը Բենադադի պատգամաբերներին ասաց. «Իմ տեր թագավորին հայտնեք. «Այն, ինչ առաջին անգամ պահանջեցիր ծառայիցդ, կանեմ, բայց սա չեմ կարող անել»»: Պատգամաբերներն էլ գնացին ու պատասխանը տարան թագավորին:

10 Բենադադը նորից մարդիկ ուղարկեց նրա մոտ, որ ասեն. «Թող աստվածները խստորեն պատժեն ինձ, եթե Սամարիան չկործանեմ: Իմ հետևից եկող զորքն այնքան մեծ է, որ Սամարիայից մնացած փոշին չի բավականացնի զինվորներիցս յուրաքանչյուրի բուռը լցնելու համար»: 11 Իսրայելի թագավորը պատասխանեց. «Ասեք նրան. «Թող սուրը մեջքին կապողը սուրը մեջքից հանողի պես չպարծենա»»:+ 12 Երբ Բենադադը լսեց այս խոսքերը, նա և թագավորները խմում էին վրաններում: Բենադադն անմիջապես հրամայեց իր ծառաներին. «Պատրաստվեք հարձակմա՛ն»: Եվ նրանք պատրաստվեցին քաղաքի դեմ հարձակվելու:

13 Բայց Իսրայելի Աքաաբ+ թագավորին մի մարգարե մոտեցավ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Տեսնո՞ւմ ես մարդկանց այս մեծ բազմությունը: Այսօր նրանց քո ձեռքն եմ տալու, և դու կիմանաս, որ ես Եհովան եմ»»:+ 14 Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»: Նա պատասխանեց. «Եհովան ասում է. «Գավառների իշխանների ծառաների միջոցով»»: Աքաաբը հարցրեց. «Ո՞վ է սկսելու պատերազմը»: Մարգարեն էլ պատասխանեց. «Դու»:

15 Աքաաբը հաշվեց գավառների իշխանների ծառաներին. նրանք 232 հոգի էին: Հետո հաշվեց իսրայելացի բոլոր տղամարդկանց՝ 7 000 հոգի: 16 Նրանք քաղաքից դուրս եկան կեսօրին, երբ Բենադադը և իրեն աջակցող 32 թագավորները վրաններում խմում-հարբում էին: 17 Առաջինը դուրս եկան գավառների իշխանների ծառաները: Ուստի Բենադադը անմիջապես մարդիկ ուղարկեց, որ իմանան, թե ինչ է տեղի ունենում: Նրանք տեղեկացրին նրան. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»: 18 Նա ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, նրանց կենդանի բռնեք, և եթե անգամ պատերազմելու համար են դուրս եկել, միևնույն է, կենդանի բռնեք»: 19 Բայց երբ գավառների իշխանների ծառաները և նրանց հետևից ողջ զորքը քաղաքից դուրս եկան, 20 սկսեցին սպանել իրենց հակառակորդներին: Ասորիները փախուստի դիմեցին:+ Իսրայելացիները հետապնդեցին նրանց, բայց Ասորիքի Բենադադ թագավորը, ձի հեծած, մի քանի ձիավորների հետ փախավ: 21 Իսրայելի թագավորը դուրս եկավ, տապալեց ձիերին, ջախջախեց կառքերը և մեծ հաղթանակ տարավ ասորիների հանդեպ:*

22 Դրանից հետո մարգարեն+ մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Գնա և ամրացրու պաշտպանությունդ: Մտածիր, թե ինչ ես անելու,+ որովհետև եկող տարվա սկզբին* Ասորիքի թագավորը նորից հարձակվելու է քեզ վրա»:+

23 Ասորիքի թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց Աստվածը լեռների Աստված է, այդ պատճառով նրանք հաղթեցին մեզ: Բայց եթե նրանց դեմ կռվի դուրս գանք հարթավայրում, մենք կհաղթենք նրանց: 24 Այս բանն արա. կառավարիչներին նշանակիր, որ թագավորների+ փոխարեն իրենք առաջնորդեն զորքերին: 25 Քո կորցրած զորքի չափով զորք հավաքիր, ձիերի չափով՝ ձիեր և կառքերի չափով՝ կառքեր: Մենք նրանց դեմ կպատերազմենք հարթավայրում ու հաստատ կհաղթենք»: Թագավորը լսեց նրանց խորհուրդը և այդպես էլ արեց:

26 Տարվա սկզբին* Բենադադը հավաքեց ասորիներին ու գնաց Աֆեկ,+ որպեսզի պատերազմի Իսրայելի դեմ: 27 Իսրայելացիներն էլ հավաքվեցին և ստանալով իրենց անհրաժեշտ բաները՝ գնացին ասորիներին ընդառաջ: Իսրայելացիները նրանց դիմաց բանակ դրեցին. նրանք ասես այծերի երկու փոքր հոտ լինեին, մինչդեռ ասորիները զբաղեցրել էին ողջ տարածքը:+ 28 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ ասորիներն ասացին՝ «Եհովան լեռների Աստված է և ոչ թե հարթավայրերի Աստված», մարդկանց այս մեծ բազմությանը քո ձեռքը կմատնեմ,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»:+

29 Նրանք յոթ օր իրար դիմաց բանակ դրած մնացին, և յոթերորդ օրը պատերազմը սկսվեց: Իսրայելացիները մեկ օրում 100 000 ասորական հետևակ կոտորեցին: 30 Իսկ ողջ մնացածները՝ 27 000 հոգի, փախան Աֆեկ,+ բայց քաղաքի պարիսպը փուլ եկավ նրանց վրա: Բենադադն էլ փախավ մտավ քաղաք և թաքնվեց մի տան խորքի սենյակում:

31 Նրա ծառաներն ասացին նրան. «Մենք լսել ենք, որ Իսրայելի թագավորները գթասիրտ թագավորներ են:* Խնդրում ենք, թույլ տուր՝ մեր գոտկատեղին քուրձ կապենք ու մեր գլխին՝ պարաններ, և գնանք Իսրայելի թագավորի մոտ: Գուցե նա խնայի քո կյանքը»:*+ 32 Նրանք իրենց գոտկատեղին քուրձ կապեցին ու գլխին՝ պարաններ, գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. «Խնդրում եմ, խնայիր իմ կյանքը»»: Աքաաբն էլ ասաց. «Նա դեռ ո՞ղջ է: Նա իմ եղբայրն է»: 33 Ծառաները դա լավ նշան համարեցին: Նրանք իսկույն հասկացան, որ նա անկեղծ է, ուստի ասացին. «Բենադադը քո եղբայրն է»: Աքաաբն էլ ասաց. «Գնացեք բերե՛ք նրան»: Երբ Բենադադը եկավ նրա մոտ, նա նրան իր կառք բարձրացրեց:

34 Բենադադն ասաց նրան. «Ես կվերադարձնեմ այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել էր քո հորից: Դու կարող ես շուկաներ հիմնել* Դամասկոսում, ինչպես որ իմ հայրն արեց Սամարիայում»:

Աքաաբն էլ ասաց. «Եթե այս պայմաններով համաձայնագիր կնքենք, կթողնեմ, որ գնաս»:

Եվ նա համաձայնագիր կնքեց նրա հետ ու թողեց, որ գնա:

35 Եհովայի հրահանգով մարգարեների որդիներից*+ մեկն իր ընկերոջը ասաց. «Խփիր ինձ, խնդրում եմ»: Բայց նա չուզեց խփել: 36 Նա էլ ասաց. «Քանի որ չլսեցիր Եհովային, երբ իմ մոտից գնաս, քեզ մի առյուծ կսպանի»: Եվ երբ նա գնաց նրա մոտից, մի առյուծ հարձակվեց նրա վրա ու սպանեց նրան:

37 Նա մի ուրիշ մարդու գտավ ու ասաց. «Խփիր ինձ, խնդրում եմ»: Այդ մարդն էլ խփեց նրան ու վիրավորեց:

38 Հետո մարգարեն գնաց ու կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին և, որպեսզի իրեն չճանաչեն, աչքերը վիրակապով կապեց: 39 Երբ թագավորն անցնում էր, նա բարձր ձայնով ասաց նրան. «Երբ քո ծառան թեժ կռվի մեջ էր, մի զինվոր ինձ մոտ բերեց մեկին ու ասաց. «Հսկի՛ր այս մարդուն: Եթե նա կորչի, նրա կյանքի դիմաց քո կյանքով կհատուցես+ կամ էլ մի տաղանդ* արծաթ կվճարես»: 40 Եվ մինչ քո ծառան զբաղված էր տարբեր գործերով, այդ մարդը փախավ»: Իսրայելի թագավորն ասաց. «Դու ինքդ կայացրիր քո դատավճիռը»: 41 Նա իսկույն հանեց աչքերի վիրակապը, և թագավորը հասկացավ, որ նա մարգարեներից մեկն է:+ 42 Մարգարեն ասաց նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քանի որ դու ձեռքիցդ բաց թողեցիր այն մարդուն, որին ես կործանման էի դատապարտել,+ նրա փոխարեն դու կմեռնես,+ և նրա ժողովրդի փոխարեն քո ժողովուրդը կմեռնի»»:+ 43 Եվ Իսրայելի թագավորը տրտմած ու մռայլված գնաց իր տուն՝ Սամարիա:+

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը