Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թագավորներ 7
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Թագավորներ | Բովանդակություն

      • Եղիսեն նախապես ասում է, թե երբ է վերջանալու սովը (1, 2)

      • Ասորիների լքված բանակատեղիում չորս բորոտներ ուտելիք են գտնում (3-15)

      • Եղիսեի ասած մարգարեությունը կատարվում է (16-20)

2 Թագավորներ 7։1

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «շուկաներում»:

  • *

    Մոտ 7,33 լ: Տես հավելված Բ14:

  • *

    Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 32։36; 2Թգ 7։18

2 Թագավորներ 7։2

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 14։11
  • +Թվ 11։23
  • +2Թգ 7։17

2 Թագավորներ 7։3

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 13։45, 46

2 Թագավորներ 7։4

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 6։25

2 Թագավորներ 7։6

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 28։7; 2Սմ 5։24

2 Թագավորներ 7։7

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «հոգին»:

2 Թագավորներ 7։12

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 6։25, 28, 29
  • +Հս 8։4, 12; Դտ 20։29, 37

2 Թագավորներ 7։16

Զուգահեռ հղումներ

  • +Թվ 23։19; 2Թգ 7։1; Ես 55։10, 11

2 Թագավորներ 7։18

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 7։1, 2

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Թագ. 7։12Օր 32։36; 2Թգ 7։18
2 Թագ. 7։2Թվ 14։11
2 Թագ. 7։2Թվ 11։23
2 Թագ. 7։22Թգ 7։17
2 Թագ. 7։3Ղև 13։45, 46
2 Թագ. 7։42Թգ 6։25
2 Թագ. 7։62Օր 28։7; 2Սմ 5։24
2 Թագ. 7։122Թգ 6։25, 28, 29
2 Թագ. 7։12Հս 8։4, 12; Դտ 20։29, 37
2 Թագ. 7։16Թվ 23։19; 2Թգ 7։1; Ես 55։10, 11
2 Թագ. 7։182Թգ 7։1, 2
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Թագավորներ 7։1-20

2 Թագավորներ

7 Եղիսեն ասաց. «Լսեք Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Եհովան. «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Սամարիայի դարպասի մոտ* մեկ գրիվ* ընտիր ալյուրը մեկ սիկղ* կարժենա, և երկու գրիվ գարին նույնպես մեկ սիկղ կարժենա»»:+ 2 Այդ խոսքերը լսելով՝ թագավորի օգնականը, որին նա վստահում էր, ճշմարիտ Աստծու մարդուն ասաց. «Նույնիսկ եթե Եհովան բացի երկնքի պատուհանները, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»:+ Նա էլ ասաց. «Աչքովդ կտեսնես,+ բայց չես ուտի դրանցից»:+

3 Քաղաքի դարպասի մուտքի մոտ չորս բորոտ կար:+ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք այստեղ նստել ու սպասում մահվան: 4 Եթե որոշենք քաղաք գնալ, այնտեղ կմեռնենք, քանի որ հիմա քաղաքում սով է:+ Եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք: Ուրեմն եկեք գնանք ասորիների բանակատեղի: Եթե նրանք խնայեն մեր կյանքը, կապրենք, եթե ոչ՝ կմեռնենք»: 5 Ուստի մթնշաղին նրանք գնացին, որ մտնեն ասորիների բանակատեղին, ու երբ մոտեցան դրան, տեսան, որ այնտեղ ոչ ոք չկա:

6 Ահա թե ինչ էր պատահել. Եհովան այնպես էր արել, որ ասորիների բանակատեղիում մարտակառքերի դղրդյուն, ձիերի դոփյուն ու հսկայական զորքի աղմուկ լսվեր:+ Ասորիներն ասել էին իրար. «Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին ու Եգիպտոսի թագավորներին, որ հարձակվեն մեզ վրա»: 7 Նրանք անմիջապես վեր էին կացել և մթնշաղին փախել՝ թողնելով իրենց վրանները, ձիերն ու էշերը՝ ամբողջ բանակատեղին, ինչպես որ կար. փախել էին, որ փրկեին իրենց կյանքը:*

8 Երբ այդ բորոտները եկան բանակատեղի, մի վրան մտան և սկսեցին ուտել-խմել: Նրանք այնտեղից վերցրին արծաթ, ոսկի, հագուստներ և գնացին ու թաքցրին այդ ամենը: Ապա վերադարձան և մտնելով մեկ ուրիշ վրան՝ այնտեղից էլ իրեր վերցրին ու տարան թաքցրին:

9 Հետո իրար ասացին. «Ճիշտ բան չենք անում: Այսօր ուրախ օր է, և մենք պետք է պատմենք ուրիշներին այս բարի լուրը: Եթե դանդաղենք ու սպասենք մինչև լուսաբաց, արժանի կլինենք պատժի: Եկեք գնանք թագավորի պալատ և ամեն բան պատմենք»: 10 Ուստի նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դռնապաններին ու նրանց տեղեկացրին. «Մենք գնացինք ասորիների բանակատեղի, բայց այնտեղ ոչ ոք չկար, մարդկանց ձայներ չէին լսվում: Միայն կապված ձիեր ու էշեր կային, իսկ վրանները լքված էին»: 11 Դռնապաններն անմիջապես բարձրաձայն հայտարարեցին այդ լուրի մասին, և այն հասավ թագավորի պալատ:

12 Թագավորը գիշերով վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիներն ինչ են արել: Նրանք գիտեն, որ սոված ենք,+ ուստի դուրս են եկել բանակատեղիից ու թաքնվել են դաշտում՝ մտածելով. «Երբ նրանք քաղաքից դուրս գան, նրանց ողջ կբռնենք ու կմտնենք քաղաք»»:+ 13 Այդ ժամանակ նրա ծառաներից մեկն ասաց. «Խնդրում եմ, մարդիկ ընտրիր, և թող նրանք վերցնեն քաղաքում մնացած ձիերից հինգին ու գնան պարզեն, թե ինչ է եղել: Միևնույն է, այդ մարդկանց սպասում է այն, ինչ իսրայելացիների բազմությանը, որ դեռ մնացել է քաղաքում. նրանք մեռնելու են, ինչպես այն բազմաթիվ իսրայելացիները, որոնք արդեն մահացել են»: 14 Նրանք ձիերով լծված երկու կառք վերցրին, և թագավորը ուղարկեց նրանց ասորիների բանակատեղի՝ ասելով. «Գնացեք ու տեսեք»: 15 Նրանք էլ ասորիների հետքերով գնացին մինչև Հորդանան ու տեսան, որ ամբողջ ճանապարհին հագուստներ և տարբեր իրեր են ընկած, որոնք ասորիները խուճապահար փախչելիս գցել էին: Պատգամաբերները վերադարձան ու այդ ամենի մասին հաղորդեցին թագավորին:

16 Դրանից հետո ժողովուրդը դուրս եկավ քաղաքից ու թալանեց ասորիների բանակատեղին: Մեկ գրիվ ընտիր ալյուրի արժեքը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարու արժեքը՝ մեկ սիկղ, ինչպես որ Եհովան ասել էր:+ 17 Թագավորը քաղաքի դարպասի հսկողությունը հանձնարարել էր իր վստահելի օգնականին, բայց ժողովուրդը դարպասի մոտ կոխկրտեց նրան, և նա մեռավ, ինչպես որ ասել էր ճշմարիտ Աստծու մարդը, երբ թագավորը նրա մոտ էր եկել: 18 Ամեն ինչ եղավ ճշմարիտ Աստծու մարդու խոսքի համաձայն: Նա ասել էր թագավորին. «Վաղը՝ այս ժամանակ, Սամարիայի դարպասի մոտ երկու գրիվ գարին մեկ սիկղ կարժենա, և մեկ գրիվ ընտիր ալյուրը նույնպես մեկ սիկղ կարժենա»:+ 19 Սակայն թագավորի օգնականն ասել էր ճշմարիտ Աստծու մարդուն. «Նույնիսկ եթե Եհովան բացի երկնքի պատուհանները, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»: Նա էլ ասել էր. «Աչքովդ կտեսնես, բայց չես ուտի դրանցից»: 20 Հենց այդպես էլ եղավ. ժողովուրդը կոխկրտեց նրան դարպասի մոտ, և նա մեռավ:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը