Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թագավորներ 11
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Թագավորներ | Բովանդակություն

      • Գոթողիան զավթում է գահը (1-3)

      • Հովասին գաղտնաբար թագավոր են դարձնում (4-12)

      • Գոթողիան սպանվում է (13-16)

      • Հովիադայի կատարած բարեփոխումները (17-21)

2 Թագավորներ 11։1

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 8։26; 11։20; 2Տգ 21։5, 6; 24։7
  • +2Թգ 9։27
  • +2Տգ 21։4; 22։10-12

2 Թագավորներ 11։2

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 12։1

2 Թագավորներ 11։3

Ծանոթագրություն

  • *

    Կամ հնարավոր է՝ «Հոսաբեեի»:

2 Թագավորներ 11։4

Ծանոթագրություն

  • *

    Հնարավոր է՝ սա քերեթցիների մեկ այլ անվանումն է, կամ այն կապ ունի Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում գտնվող Կարիա պատմական մարզի հետ:

  • *

    Բռց.՝ «վազողների»:

  • *

    Կամ՝ «ուխտ»: Բառարանում տես «Ուխտ»:

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 14։27
  • +2Տգ 23։1-3

2 Թագավորներ 11։5

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։1; 2Տգ 23։4-7

2 Թագավորներ 11։8

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «երբ նա դուրս է գալիս ու ներս մտնում»:

2 Թագավորներ 11։9

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։4
  • +2Տգ 23։8-11

2 Թագավորներ 11։11

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 14։27
  • +1Թգ 8։22; 2Տգ 4։1

2 Թագավորներ 11։12

Ծանոթագրություն

  • *

    Հավանաբար, սա գլանաձև ձեռագիր էր, որում գրված էր Աստծու Օրենքը:

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։2
  • +Ելք 25։21; 31։18
  • +1Թգ 1։39, 40

2 Թագավորներ 11։13

Զուգահեռ հղումներ

  • +2Տգ 23։12-15

2 Թագավորներ 11։14

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 23։3
  • +2Տգ 5։12

2 Թագավորներ 11։15

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։4; 2Տգ 23։9

2 Թագավորներ 11։16

Զուգահեռ հղումներ

  • +1Թգ 7։1

2 Թագավորներ 11։17

Զուգահեռ հղումներ

  • +1Սմ 10։25; 2Սմ 5։3
  • +2Տգ 23։16, 17

2 Թագավորներ 11։18

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «տաճար»:

Զուգահեռ հղումներ

  • +2Օր 12։3
  • +2Օր 7։25
  • +2Օր 13։5
  • +2Տգ 23։18-21

2 Թագավորներ 11։19

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։4, 15
  • +1Թգ 14։27
  • +2Սմ 7։8, 16

2 Թագավորներ 11։21

Զուգահեռ հղումներ

  • +2Թգ 11։2
  • +2Տգ 24։1

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Թագ. 11։12Թգ 8։26; 11։20; 2Տգ 21։5, 6; 24։7
2 Թագ. 11։12Թգ 9։27
2 Թագ. 11։12Տգ 21։4; 22։10-12
2 Թագ. 11։22Թգ 12։1
2 Թագ. 11։41Թգ 14։27
2 Թագ. 11։42Տգ 23։1-3
2 Թագ. 11։51Թգ 7։1; 2Տգ 23։4-7
2 Թագ. 11։92Թգ 11։4
2 Թագ. 11։92Տգ 23։8-11
2 Թագ. 11։111Թգ 14։27
2 Թագ. 11։111Թգ 8։22; 2Տգ 4։1
2 Թագ. 11։122Թգ 11։2
2 Թագ. 11։12Ելք 25։21; 31։18
2 Թագ. 11։121Թգ 1։39, 40
2 Թագ. 11։132Տգ 23։12-15
2 Թագ. 11։142Թգ 23։3
2 Թագ. 11։142Տգ 5։12
2 Թագ. 11։152Թգ 11։4; 2Տգ 23։9
2 Թագ. 11։161Թգ 7։1
2 Թագ. 11։171Սմ 10։25; 2Սմ 5։3
2 Թագ. 11։172Տգ 23։16, 17
2 Թագ. 11։182Օր 12։3
2 Թագ. 11։182Օր 7։25
2 Թագ. 11։182Օր 13։5
2 Թագ. 11։182Տգ 23։18-21
2 Թագ. 11։192Թգ 11։4, 15
2 Թագ. 11։191Թգ 14։27
2 Թագ. 11։192Սմ 7։8, 16
2 Թագ. 11։212Թգ 11։2
2 Թագ. 11։212Տգ 24։1
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Թագավորներ 11։1-21

2 Թագավորներ

11 Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան,+ տեսավ, որ իր որդին մահացել է,+ վերացրեց ամբողջ թագավորական սերունդը:+ 2 Սակայն Օքոզիայի քույր Հոսաբեեն՝ Հովրամ թագավորի դուստրը, Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովասին թաքցրել էին Գոթողիայից, նա չէր սպանվել: 3 Հովասը դայակի* հետ վեց տարի թաքցված մնաց Եհովայի տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում:

4 Յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց և կանչեց կարիական թիկնապահների* ու պալատի պահապանների*+ վրա նշանակված հարյուրապետներին, որ գան իր մոտ՝ Եհովայի տուն: Նա դաշինք* կապեց նրանց հետ ու Եհովայի տան մեջ երդում անել տվեց, ինչից հետո նրանց ցույց տվեց թագավորի որդուն:+ 5 Հովիադան հրամայեց նրանց. «Այսպես արեք. ձեր մեկ երրորդը թող Շաբաթ օրը հերթապահի և զգոնությամբ հսկի արքունական պալատը,+ 6 մեկ երրորդը Հիմքի դարպասի մոտ լինի, մեկ երրորդն էլ՝ պալատի պահապանների հետևի դարպասի մոտ: Հերթափոխով հսկեք տունը: 7 Ձեր այն երկու ջոկատները, որոնք Շաբաթ օրը հերթապահություն չեն ունենա, թող զգոնությամբ պահպանեն Եհովայի տունը, որպեսզի պաշտպանեն թագավորին: 8 Թագավորի չորս կողմը կկանգնեք՝ ամեն մեկդ զենքը ձեռքին: Ով որ փորձի շարքերից ներս մտնել, սպանեք նրան: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*

9 Հարյուրապետներն+ արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Նրանք վերցրին իրենց մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին և թե՛ չունեցողներին, ու եկան Հովիադա քահանայի մոտ:+ 10 Քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու կլոր վահանները, որոնք Եհովայի տանն էին: 11 Պալատի պահապանները,+ ամեն մեկը զենքը ձեռքին, զբաղեցրին իրենց դիրքերը՝ տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը և զոհասեղանի+ ու տան մոտ, որպեսզի բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 12 Հետո Հովիադան դուրս բերեց թագավորի որդուն,+ նրա գլխին դրեց թագն ու Վկայությունը:*+ Նրան թագավոր հռչակեցին և օծեցին, ապա ծափ տալով բացականչեցին. «Կեցցե՜ թագավորը»:+

13 Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 14 Նա տեսավ, որ սովորույթի համաձայն՝ թագավորը կանգնած է սյան մոտ:+ Զորագլուխներն ու շեփորահարները+ կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր ու շեփոր հնչեցնում: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 15 Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին հրամայեց.+ «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 16 Ուստի Գոթողիային բռնեցին, տարան այնտեղ, որտեղով ձիերը մտնում են արքունական պալատ,+ ու սպանեցին:

17 Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ Եհովայի և թագավորի ու ժողովրդի միջև ուխտ կնքվեց,+ ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել, նաև ուխտ կնքվեց թագավորի և ժողովրդի միջև:+ 18 Դրանից հետո երկրի ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց նրա զոհասեղանները,+ ջարդուփշուր արեց նրա կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+

Հովիադա քահանան վերակացուներ նշանակեց Եհովայի տանը ծառայողների վրա:+ 19 Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ կարիական թիկնապահներին, պալատի պահապաններին+ ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեն արքունական տուն: Նրանք պալատի պահապանների դարպասով գնացին այնտեղ, և Հովասը նստեց թագավորական գահին:+ 20 Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային արքունական տան մոտ սպանել էին:

21 Հովասը+ յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ:+

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը