Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հիսուսի եզակի դերը Աստծու նպատակի մեջ
    2008 Դիտարան | դեկտեմբեր 15
    • Կանխագուշակված «Սերունդը»

      18. Ինչի՞ մասին մարգարեացավ Եհովան Ադամի մեղք գործելուց հետո, և հետագայում ի՞նչ մանրամասներ նա տվեց այդ մարգարեության վերաբերյալ։

      18 Եդեմում, երբ մարդը կորցրեց ամեն ինչ՝ Աստծու հետ լավ փոխհարաբերությունները, հավիտենական կյանքը, երջանկությունը և Դրախտը, Եհովան կանխագուշակեց, որ մի Ազատարար է ի հայտ գալու։ Վերջինս կոչվեց «սերունդ» (Ծննդ. 3։15)։ Դարեր ի վեր աստվածաշնչյան բազմաթիվ մարգարեություններ են ասվել այդ առեղծվածային Սերնդի վերաբերյալ։ Նա գալու էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի տոհմից ու լինելու էր Դավիթ թագավորի հետնորդը (Ծննդ. 21։12; 22։16–18; 28։14; Բ Թագ. 7։12–16)։

      19, 20. ա) Ո՞վ է խոստացյալ Սերունդը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ կանխագուշակված սերնդի մեջ ուրիշներ էլ են մտնում։

      19 Ո՞վ էր խոստացյալ Սերունդը։ Պատասխանը գտնում ենք Գաղատացիներ 3։16–ում (կարդա՛)։ Սակայն այս նույն գլխում մեկ ուրիշ բան էլ ենք կարդում։ Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաներին ասում է. «Դեռ ավելին, եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք և խոստման համաձայն՝ ժառանգներ» (Գաղ. 3։29)։ Ի՞նչն է փաստում, որ Քրիստոսն է խոստացված Սերունդը, և որ ուրիշներն էլ են մտնում Սերնդի մեջ։

      20 Միլիոնավոր մարդիկ ասում են, որ իրենք Աբրահամից են ծագում։ Նրանցից մի քանիսն էլ նույնիսկ իրենց համարում են մարգարեներ։ Որոշ կրոններ մեծ շեշտ են դնում այն բանի վրա, թե իրենց մարգարեները սերում են Աբրահամից։ Բայց արդյո՞ք նրանք բոլորը խոստացյալ Սերունդն են։ Ո՛չ։ Ինչպես Պողոս առաքյալը ներշնչանքով գրեց, Աբրահամի ոչ բոլոր հետնորդները կարող են պնդել, որ խոստացյալ Սերունդն են։ Իսահակից էր գալու այն սերունդը, որի միջոցով Աստված օրհնելու էր մարդկանց։ Նա չէր օրհնելու Աբրահամի մյուս որդիների միջոցով (Եբր. 11։18)։ Սերնդի գլխավոր մասը միայն մեկ մարդ է՝ Հիսուս Քրիստոսը, ում տոհմաբանությունը՝ սկսած Աբրահամից, փաստագրվել է Աստվածաշնչումc։ Իսկ մյուս անհատները, քանի որ «պատկանում են Քրիստոսին», ավելի ուշ Աբրահամի սերնդի երկրորդական մաս դարձան։ Այո՛, Հիսուսի դերը այս մարգարեության կատարման մեջ իսկապես եզակի է։

  • Հիսուսի եզակի դերը Աստծու նպատակի մեջ
    2008 Դիտարան | դեկտեմբեր 15
    • c Թեև առաջին դարում հրեաները կարծում էին, որ իրենք, լինելով Աբրահամի հետնորդներ, վայելում են Աստծու հավանությունը, սակայն նրանք սպասում էին մեկ անձնավորության, որը լինելու էր Մեսիան, կամ՝ Քրիստոսը (Հովհ. 1։25; 7։41, 42; 8։39–41)։

  • Հիսուսի եզակի դերը Աստծու նպատակի մեջ
    2008 Դիտարան | դեկտեմբեր 15
    • ◼ Խոստացված Սերունդ (Ծննդ. 3։15)։ Կանխագուշակված սերնդի գլխավոր մասը միայն մեկ մարդ է՝ Հիսուս Քրիստոսը։ Ավելի ուշ Աբրահամի սերնդի երկրորդական մաս դարձան այն անհատները, ովքեր «պատկանում են Քրիստոսին» (Գաղ. 3։29)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը