Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bhs գլ. 6 էջ 62–70
  • Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները
  • Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Կարդալ Աստվածաշունչը սովորեցնում է
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ
  • Ի՞ՆՉ ԱՍԱՑ ՀԻՍՈՒՍԸ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԱՀԱՆՈՒՄ
  • ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼԸ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԵԶ
  • Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Հարց 2. ի՞նչ է լինում մահից հետո
    2012 Դիտարան
  • Նրանք լսեցին Սատանային. ի՞նչ եղավ հետևանքը
    Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան
  • Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար
    Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար
Ավելին
Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
bhs գլ. 6 էջ 62–70

ԳԼՈՒԽ 6

Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները

1–3. Մարդիկ ի՞նչ հարցեր են տալիս մահվան մասին, և ի՞նչ են սովորեցնում տարբեր կրոններ։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ խոստանում է, որ կգա մի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4)։ 5-րդ գլխից իմացանք, որ փրկանքի շնորհիվ հավիտյան ապրելու հնարավորություն ունենք։ Բայց այսօր մարդիկ դեռևս մահանում են (Ժողովող 9։5)։ Ուստի հարց է առաջանում. «Ի՞նչ է լինում մահից հետո»։

2 Այս հարցի պատասխանը ուզում ենք իմանալ հատկապես այն ժամանակ, երբ մահանում է մեր սիրելի հարազատը։ Թերևս մտածում ենք. «Որտե՞ղ է նա հիմա։ Տեսնո՞ւմ է մեզ։ Կարո՞ղ է օգնել։ Երբևիցե կտեսնե՞նք նրան»։

3 Տարբեր կրոններ տարբեր կերպ են պատասխանում այս հարցերին։ Որոշ կրոններ սովորեցնում են, որ լավ մարդիկ մահից հետո գնում են երկինք, իսկ վատ մարդիկ այրվում են դժոխքում։ Ուրիշ կրոններ էլ ասում են, թե մահանալուց հետո մարդը դառնում է ոգի և շարունակում է ապրել իր մահացած հարազատների հետ։ Կան կրոններ էլ, որ ասում են, թե մահացածները դատվում են ու հետո նորից ծնվում մեկ այլ մարմնով՝ մարդու կամ կենդանու։

4. Մահվան հետ կապված ի՞նչ հիմնական գաղափար են սովորեցնում շատ կրոններ։

4 Ինչպես տեսանք, տարբեր կրոններ տարբեր բաներ են սովորեցնում մահվան մասին։ Բայց գրեթե բոլորն էլ ուսուցանում են մեկ ընդհանուր գաղափար՝ այն, որ մահից հետո մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել։ Արդյոք դա ճի՞շտ է։

Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ

5, 6. Ի՞նչ է լինում մահից հետո։

5 Եհովան գիտի, թե ինչ է լինում մահից հետո, և մեզ հայտնել է այդ մասին։ Մահից հետո մարդու կյանքն ավարտվում է, և նա դադարում է գոյություն ունենալուց։ Մահը կյանքի հակառակն է։ Երբ մարդ մահանում է, նա չի շարունակում ապրել ինչ-որ այլ ոլորտում։a Մահացած մարդը ոչինչ չի զգում և չի հիշում։ Նա ո՛չ տեսնում է, ո՛չ լսում, ո՛չ էլ մտածում։

6 Սողոմոն թագավորը գրեց, որ «մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Մահացածները չեն կարող սիրել կամ ատել։ «Գերեզմանում.... ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (կարդա Ժողովող 9։5, 6, 10)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ երբ մարդ մահանում է, «նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։4)։

Ի՞ՆՉ ԱՍԱՑ ՀԻՍՈՒՍԸ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Ամուսինն ու կինը, այգում նստած, հիանում են ծաղկի գեղեցկությամբ

Եհովան մարդկանց ստեղծել է, որ նրանք հավիտյան ապրեն երկրի վրա

7. Հիսուսը մահը ինչի՞ հետ համեմատեց։

7 Երբ Ղազարոսը՝ Հիսուսի մտերիմ ընկերներից մեկը, մահացավ, Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է»։ Բայց նա նկատի չուներ, թե Ղազարոսը պարզապես պառկել է քնելու, որովհետև քիչ հետո պարզ ասաց. «Ղազարոսը մեռավ» (Հովհաննես 11։11–14)։ Այսպիսով Հիսուսը մահը համեմատեց քնի հետ։ Նա չասաց, թե Ղազարոսը երկնքում է կամ իր մահացած հարազատների հետ է, ոչ էլ ասաց, թե Ղազարոսը տանջվում է դժոխքում կամ կրկին ծնվել է որպես մարդ կամ կենդանի։ Կարելի է ասել, որ Ղազարոսը քնած էր խոր քնով։ Աստվածաշնչում այլ համարներ էլ կան, որտեղ մահը համեմատվում է քնի հետ։ Օրինակ՝ երբ Ստեփանոսին սպանեցին, Աստվածաշնչում ասվում է, որ նա «ննջեց» (Գործեր 7։60, ծնթ.)։ Պողոս առաքյալը նույնպես գրեց, որ որոշ քրիստոնյաներ «ննջել էին մահվան քնով» (1 Կորնթացիներ 15։6)։

8. Որտեղի՞ց գիտենք, որ Աստված չէր ուզում, որ մարդիկ մահանային։

8 Մի՞թե Աստված Ադամին ու Եվային ստեղծել էր, որ նրանք ի վերջո մահանային։ Ո՛չ։ Աստված նրանց կատարյալ առողջություն էր տվել, և նրանք կարող էին ապրել հավիտյան ու հաճույք ստանալ իրենց կյանքից։ Ավելին, Եհովան հավիտյան ապրելու ցանկություն է դրել մարդկանց սրտերում (Ժողովող 3։11)։ Եվ ինչպես ծնողը չի ցանկանա, որ իր երեխան ծերանա ու մահանա, այնպես էլ Եհովան չի ուզում, որ մարդիկ ծերանան և մահանան։ Բայց եթե Աստված մեզ ստեղծել է հավիտյան ապրելու համար, այդ դեպքում ինչո՞ւ ենք մահանում։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԱՀԱՆՈՒՄ

9. Ինչո՞ւ էր Ադամին ու Եվային տրված պատվերը խելամիտ։

9 Եդեմի պարտեզում Եհովան Ադամին ասաց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։9, 16, 17)։ Սա պարզ պատվեր էր, որին դժվար չէր հնազանդվել։ Եհովան էր ստեղծել Ադամին ու Եվային և գիտեր, թե ինչն է լավ նրանց համար։ Եհովան իրավունք ուներ ասելու նրանց, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Աստծուն հնազանդվելով՝ Ադամն ու Եվան ցույց կտային, որ հարգում են նրա իշխանությունը և շնորհակալ են այն ամենի համար, ինչ նա տվել էր իրենց։

10, 11. ա) Ինչպե՞ս Սատանան անհնազանդության դրդեց Ադամին ու Եվային։ բ) Ինչո՞ւ Ադամի ու Եվայի արածը ոչ մի արդարացում չուներ։

10 Ցավոք, Ադամն ու Եվան չհնազանդվեցին Եհովային։ Սատանան դրդեց նրանց այդ քայլին։ Նա Եվային հարցրեց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Եվան պատասխանեց. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել։ Բայց պարտեզի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»» (Ծննդոց 3։1–3)։

11 Սատանան շարունակեց՝ ասելով. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» (Ծննդոց 3։4–6)։ Սատանան ցանկանում էր այնպես անել, որ Եվան մտածի, թե կարող է ինքնուրույն որոշել՝ ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Սատանան նաև խաբեց Եվային՝ ասելով, թե նա չի մահանա, եթե չհնազանդվի Աստծուն։ Եվան կերավ արգելված պտղից և իր ամուսնուն էլ տվեց դրանից։ Ադամն ու Եվան շատ լավ գիտեին, որ Եհովան պատվիրել էր իրենց չուտել այդ պտղից։ Ուտելով դրանից՝ նրանք գիտակցաբար խախտեցին Աստծու տված պարզ և խելամիտ պատվերը։ Այդպես Ադամն ու Եվան ցույց տվեցին, որ չեն հարգում իրենց սիրառատ երկնային Հորը։ Հետևաբար նրանց արածը ոչ մի արդարացում չուներ։

12. Ի՞նչ զգաց Եհովան, երբ Ադամն ու Եվան չհնազանդվեցին իրեն, և ինչո՞ւ։

12 Ի՞նչ կզգայիր, եթե քո պահած-մեծացրած որդին ու աղջիկը դեմ դուրս գային քեզ և քո ասածը չանեին։ Ինչ խոսք, դու շատ մեծ ցավ կապրեիր։ Հենց այդպիսի ցավ ապրեց Եհովան, երբ մեր նախածնողները նման անհարգալից վերաբերմունք դրսևորեցին նրա հանդեպ։

Ադամի արարումը

Ադամը ստեղծվել էր հողից և կրկին հող դարձավ

13. Ի՞նչ նկատի ուներ Եհովան, երբ Ադամին ասաց՝ «դեպի հողը պիտի դառնաս»։

13 Աստծուն չհնազանդվելով՝ Ադամն ու Եվան կորցրին հավիտյան ապրելու հնարավորությունը։ Եհովան Ադամին ասաց. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (կարդա Ծննդոց 3։19)։ Սա նշանակում էր, որ Ադամը կրկին հող էր դառնալու, ինչպես որ եղել էր նախքան ստեղծվելը (Ծննդոց 2։7)։ Եվ երբ Ադամը մահացավ, նա դադարեց գոյություն ունենալուց։

14. Ինչո՞ւ ենք մահանում։

14 Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Աստծուն, մինչև այսօր կենդանի կլինեին։ Բայց քանի որ մեղք գործեցին, ի վերջո մահացան։ Մեղքը ասես մի սարսափելի հիվանդություն լինի, որը ժառանգել ենք մեր նախածնողներից։ Բոլորս մեղավոր ենք ծնվում և այդ պատճառով էլ մահանում ենք (Հռոմեացիներ 5։12)։ Բայց, ինչպես տեսանք, մահը Աստծու նպատակի մեջ չէր մտնում։ Աստված երբեք չի ցանկացել, որ մարդիկ մահանան։ Աստվածաշնչում մահը նույնիսկ կոչվում է «թշնամի» (1 Կորնթացիներ 15։26)։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼԸ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԵԶ

15. Մահվան մասին ճշմարտությունն իմանալը ինչո՞ւ է կարևոր։

15 Մահվան մասին ճշմարտությունն իմանալը ազատում է մեզ բազմաթիվ սխալ գաղափարներից։ Օրինակ՝ Աստվածաշնչից իմանում ենք, որ մահացածները ցավ չեն զգում և չեն տառապում։ Մենք չենք կարող խոսել նրանց հետ, նրանք էլ չեն կարող մեզ հետ խոսել։ Նաև չենք կարող օգնել մահացածներին կամ օգնություն ստանալ նրանցից։ Մահացած մարդիկ չեն կարող վնասել մեզ, ուստի պետք չէ նրանցից վախենալ։ Սակայն շատ կրոններ սովորեցնում են, թե մահացածները դեռ շարունակում են ապրել ինչ-որ տեղ, և եթե փող տանք քահանաներին կամ այլ կրոնական առաջնորդների, նրանք կարող են օգնել մեր մահացած հարազատներին։ Բայց երբ իմանում ենք մահվան մասին ճշմարտությունը, այլևս չենք հավատում նման ստերի։

16. Ի՞նչ սուտ գաղափար են սովորեցնում շատ կրոններ։

16 Սատանան կեղծ կրոնի միջոցով փորձում է խաբել մեզ և հավատացնել, թե մահից հետո կյանք կա։ Զարմանալի չէ, որ շատ կրոններ սովորեցնում են, թե մահից հետո մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել մեկ այլ տեղ։ Քո կրոնն է՞լ է նման բան սովորեցնում, թե՞ այն ուսուցանում է Աստվածաշնչում գրված ճշմարտությունը։ Նման ստերի միջոցով Սատանան փորձում է մարդկանց հեռացնել Եհովայից։

17. Ինչո՞ւ է դժոխքի գաղափարը անպատվություն բերում Եհովային։

17 Բազմաթիվ կրոններ սովորեցնում են նաև այնպիսի ուսմունքներ, որոնք մարդկանց վախի մեջ են գցում։ Օրինակ՝ նրանք ասում են, թե վատ մարդիկ հավիտյան այրվելու են դժոխքում։ Այս սուտ գաղափարը անպատվություն է բերում Եհովային։ Նա երբեք նման դաժան ձևով չէր պատժի մարդկանց (կարդա 1 Հովհաննես 4։8)։ Օրինակ՝ ի՞նչ կմտածեիր այն ծնողի մասին, ով իր երեխային պատժելու համար նրա ձեռքերը կրակի վրա պահեր։ Անկասկած, կմտածեիր, որ նա շատ դաժան է, և երբեք չէիր ցանկանա ընկերանալ նրա հետ։ Սատանան ուզում է, որ մենք նույն զգացումներն ունենանք Եհովայի հանդեպ։

18. Ինչո՞ւ չպետք է վախենանք մահացածներից։

18 Որոշ կրոններ էլ սովորեցնում են, թե մահից հետո մարդիկ դառնում են անմահ հոգիներ, որոնք կարող են լինել կա՛մ մեր պահապանները, կա՛մ թշնամիները։ Եվ ըստ այդ ուսմունքի՝ հարկավոր է հարգել նրանց ու նույնիսկ վախենալ նրանցից։ Բազմաթիվ մարդիկ հավատում են այս ստին։ Նրանք վախենում են մահացածներից և երկրպագում են նրանց։ Բայց հիշիր, որ մահացածները ոչինչ չեն զգում և ոչինչ չեն հասկանում, հետևաբար կարիք չկա վախենալու նրանցից։ Մեր Ստեղծիչն ու միակ ճշմարիտ Աստվածը Եհովան է, այդ պատճառով մենք պետք է միայն նրան երկրպագենք (Հայտնություն 4։11)։

19. Մահվան մասին ճշմարտությունն իմանալը ինչո՞վ է օգտակար։

19 Մահվան մասին ճշմարտությունն իմանալը ոչ միայն ազատում է մեզ կրոնական սուտ գաղափարներից, այլև օգնում է, որ վստահենք ապագայի վերաբերյալ Եհովայի տված խոստումներին, այդ թվում մահացածներին հարություն տալու խոստմանը։

20. Ի՞նչ կիմանանք հաջորդ գլխից։

20 Շատ դարեր առաջ Աստծու ծառաներից մեկը՝ Հոբը, այսպիսի հարց տվեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի» (Հոբ 14։14)։ Իսկապես, հնարավո՞ր է, որ մահացած մարդը նորից ապրի։ Աստված իր Խոսքում՝ Աստվածաշնչում, տվել է այս հարցի պատասխանը։ Հաջորդ գլխում կխոսվի այդ մասին։

a Որոշ մարդիկ հավատում են, որ մահից հետո մարդու հոգին, կամ՝ ոգին, շարունակում է ապրել։ Բայց Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում (տես Ծանոթագրություններ 17, 18)։

ԱՄՓՈՓՈՒՄ

1 ԵՐԲ ՄԱՐԴ ՄԱՀԱՆՈՒՄ Է, ՆՐԱ ԿՅԱՆՔՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

«Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։

Ի՞նչ է լինում մահից հետո։

  • Սաղմոս 146։3, 4; Ժողովող 9։6, 10

    Մահացած մարդը ո՛չ կարող է տեսնել, ո՛չ լսել, ո՛չ էլ մտածել։

  • Հովհաննես 11։11–14

    Հիսուսը մահը համեմատեց քնի հետ։

2 ԵՀՈՎԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆԱՆ

«Ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։17)։

Ինչո՞ւ ենք մահանում։

  • Ծննդոց 3։1–6

    Սատանան խաբեց Եվային՝ ասելով, թե Աստծու պատվերը չկատարելը վատ հետևանքներ չի բերի։ Ադամն ու Եվան, չհնազանդվելով Եհովային, մեղք գործեցին և ի վերջո մահացան։

  • Ծննդոց 3։19

    Երբ Ադամը մահացավ, նա դադարեց գոյություն ունենալուց։

  • Հռոմեացիներ 5։12

    Մեղքը նման է սարսափելի հիվանդության, որը ժառանգել ենք մեր նախածնողներից։ Բոլորս էլ մեղավոր ենք ծնվում։ Դա է պատճառը, որ մահանում ենք։

  • 1 Կորնթացիներ 15։26

    Աստվածաշնչում մահը կոչվում է թշնամի։

3 ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԵԶ

«Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի.... Պիտի սպասեմ, մինչև որ իմ ազատումը գա» (Հոբ 14։14)։

Մահացածների մասին ճշմարտությունն իմանալը ինչպե՞ս է ազատում մեզ սխալ գաղափարներից։

  • 1 Հովհաննես 4։8

    Դժոխքի կրակների մասին ուսմունքը անպատվություն է բերում Եհովային։ Նա ոչ մի դեպքում թույլ չէր տա, որ մարդիկ այդպես չարչարվեին։

  • Հայտնություն 4։11

    Շատերը վախենում են մահացածներից։ Այդ պատճառով երկրպագում են նրանց։ Բայց մենք պետք է երկրպագենք միայն Եհովային, քանի որ նա է ճշմարիտ Աստվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը