-
«Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»Ընդօրինակեք նրանց հավատը
-
-
8 Եթե այո, նա չարաչար սխալվում էր։ Ավելին, եթե նա ու Ադամը Կայենի միտքը նման գաղափարներով էին սնուցել, նշանակում է՝ փոքրուց հպարտություն էին սերմանել նրա մեջ։ Որոշ ժամանակ անց Եվան ծնեց երկրորդ որդուն, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ նրա մասին վերամբարձ խոսքեր ասի։ Նրա անունը դրեցին Աբել, որը կարող է նշանակել «արտաշնչում» կամ «ունայնություն» (Ծննդ. 4։2)։ Արդյո՞ք անվան ընտրությունը ցույց էր տալիս նրանց պակաս ակնկալիքները, ասես Աբելի հետ կապված ավելի քիչ հույսեր ունեին։ Վստահ չենք կարող ասել։
-
-
«Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»Ընդօրինակեք նրանց հավատը
-
-
10, 11. Ի՞նչ գործ ընտրեցին Կայենն ու Աբելը, և ի՞նչ զարգացրեց Աբելը իր մեջ։
10 Երբ տղաները մեծացան, Ադամն, ըստ երևույթին, նրանց սովորեցրեց այն գործը, որն անհրաժեշտ էր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Կայենը հողագործ դարձավ, իսկ Աբելը՝ հովիվ։
-
-
«Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»Ընդօրինակեք նրանց հավատը
-
-
13 Աբելը, անշուշտ, ժամանակ էր հատկացնում հոգևոր բաների մասին խորհրդածելուն։ Պատկերացնենք նրան ոչխարների հոտի մասին հոգ տանելիս։ Աբելը, լինելով հովիվ, ստիպված էր լինում չափից շատ քայլել։ Նա այդ հեզ արարածների հետ գնում էր բլուրներն ի վեր, ապա իջնում գետահովիտներ, անցնում գետեր, և այս ամենը այն բանի համար, որ իր ոչխարներն ամենականաչ խոտն ուտեն, ամենամաքուր ջուրը խմեն և ամենաապահով տեղում հանգիստ առնեն։ Աստծու ստեղծագործությունների մեջ ոչխարներն ասես ամենաանօգնական արարածները լինեն՝ ստեղծված այնպես, որ մարդը առաջնորդի ու պաշտպանի նրանց։ Իսկ Աբելը զգո՞ւմ էր, որ ինքը առաջնորդության, պաշտպանության և հոգատարության կարիք ունի այնպիսի Անձնավորության կողմից, որը մարդուց շատ ավելի իմաստուն է և զորեղ։ Անկասկած, նա շատ անգամներ աղոթել է այդ մասին, և նրա հավատը շարունակել է է՛լ ավելի զորանալ։
-