Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 127
  • Ո՞վ էր Կայենի կինը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ էր Կայենի կինը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Որտեղի՞ց Կայենը կին գտավ իր համար
    2010 Դիտարան
  • Հարազատ եղբայրներ տարբեր մտածողությամբ
    2002 Դիտարան
  • Բարկությունը դրդում է սպանության
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Բարի որդին ու չար որդին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 127
Կայենը և նրա կինը

Ո՞վ էր Կայենի կինը

Աստվածաշնչի պատասխանը

Կայենը՝ առաջին մարդկային զույգի ավագ որդին, ամուսնացել էր իր քույրերից մեկի կամ մեկ ուրիշ մոտ ազգականուհու հետ։ Այս եզրահանգմանը կարելի է գալ՝ կարդալով Կայենի ու նրա ընտանիքի մասին աստվածաշնչյան արձանագրությունը։

Փաստեր Կայենի ու նրա ընտանիքի մասին

  • Բոլոր մարդիկ սերել են Ադամից ու Եվայից։ Աստված «մեկ մարդուց [Ադամից] ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17:26)։ Ադամի կինը՝ Եվան, դարձավ «բոլոր ապրողների մայրը» (Ծննդոց 3:20)։ Հետևաբար Կայենը պետք է որ ամուսնացած լիներ Ադամից ու Եվայից սերած անձնավորության հետ։

  • Եվան մի քանի երեխա ուներ, որոնցից առաջին երկուսը Կայենն ու նրա եղբայր Աբելն էին (Ծննդոց 4:1, 2)։ Երբ Կայենն իր եղբորը սպանելու պատճառով արտաքսվեց, նա գանգատվեց. «Ինձ հանդիպողը անպատճառ կսպանի ինձ» (Ծննդոց 4:14)։ Ումի՞ց էր Կայենը վախենում։ Աստվածաշունչն ասում է, որ Ադամը «որդիներ ու աղջիկներ ունեցավ» (Ծննդոց 5:4)։ Ըստ երևույթին, Ադամի ու Եվայի մյուս զավակները Կայենի համար վտանգ էին ներկայացնում։

  • Մարդկության պատմության սկզբում ազգականի հետ ամուսնանալը արտառոց բան չէր։ Օրինակ՝ Աստծու հավատարիմ ծառա Աբրահամը ամուսնացավ իր քրոջ, այսինքն՝ իր հոր աղջկա հետ (Ծննդոց 20:12)։ Այդպիսի ամուսնություններն առաջին անգամ արգելվել են Մովսիսական օրենքով, որը գրի է առնվել Կայենի օրերից դարեր անց (Ղևտական 18:9, 12, 13)։ Ի տարբերություն մեր օրերի՝ այն ժամանակներում քիչ հավանական էր, որ մոտ ազգականներից ծնված երեխաները արատներով ծնվեին։

  • Աստվածաշունչը Ադամի, Եվայի ու նրանց ընտանիքի վերաբերյալ արձանագրությունը ներկայացնում է որպես ճշմարիտ պատմություն։ Ադամի մանրամասն տոհմաբանության մասին կարելի է կարդալ ոչ միայն «Ծննդոց» գրքում, որը գրել է Մովսեսը, այլև Եզրաս և Ղուկաս պատմիչների արձանագրություններում (Ծննդոց 5:3–5; 1 Տարեգրություն 1:1–4; Ղուկաս 3:38)։ Աստվածաշունչը գրողները Կայենի մասին պատմությունը ներկայացնում են որպես իրական պատմություն (Եբրայեցիներ 11:4; 1 Հովհաննես 3:12; Հուդա 11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը