Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 3/15 էջ 30
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Շաբաթ օրը հասկեր են պոկում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Շաբաթ օրը հասկեր են պոկում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Աստվածաշնչի գիրք համար 9. 1 Սամուել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
2005 Դիտարան
w05 3/15 էջ 30

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք այն, որ Դավիթն ու նրա մարդիկ կերան առաջավորության հացերը, նշանակում է, որ Աստծու օրենքը ծանր հանգամանքներում կարելի է խախտել ու անպատիժ մնալ (Ա Թագաւորաց 21։1–6)։

Համաձայն Ղեւտացոց 24։5–9-ի՝ առաջավորության հացերը, որոնք յուրաքանչյուր Շաբաթ փոխարինվում էին նոր հացերով, կարող էին միայն քահանաներն ուտել։ Հացերի այսպիսի գործածման սկզբունքն այն էր, որ հացերը սուրբ էին ու պետք է ծառայեին որպես սնունդ Աստծու ծառայությամբ զբաղվող տղամարդկանց՝ քահանաների համար։ Սխալ կլիներ այդ հացերը տալ սովորական աշխատավորի կամ ուտել դրանք պարզապես հաճույքի համար։ Սակայն Աքիմելեք քահանայի գործողություններում մեղսավոր բան չկար, երբ նա առաջավորության հացից տվեց Դավիթին ու նրա մարդկանց։

Աքիմելեքին թվաց, որ Դավիթը Սավուղ թագավորից հատուկ հանձնարարությամբ է եկել։ Նա ու նրա մարդիկ քաղցած էին։ Աքիմելեքը պարզեց, որ նրանք ծիսականորեն մաքուր են։ Թեև, օրենքի տեսանկյունից, նրանց կողմից առաջավորության հացերն ուտելը օրինազանցություն էր, այնուամենայնիվ դա ներդաշնակ էր այն բանին, թե հիմնականում ինչի համար էին նախատեսված առաջավորության հացերը։ Հաշվի առնելով այս բոլորը՝ Աքիմելեքը բացառություն արեց օրենքից։ Ինքը Հիսուս Քրիստոսը այս դեպքին անդրադարձավ, որպեսզի ցույց տա, որ տեղին չէ Շաբաթի մասին օրենքը չափազանց խստորեն կիրառել, ինչը պահանջում էին անել փարիսեցիները (Մատթէոս 12։1–8)։

Վերևում ասվածը, սակայն, չի նշանակում, թե անհատը կարող է խախտել Աստծու օրենքը, երբ ծանր հանգամանքներում է հայտնվում։ Օրինակ՝ իսրայելացիները, փղշտացիների հետ մարտի բռնվելով, կարծես թե հայտնվել էին անչափ ծանր կացության մեջ։ Սավուղ թագավորն ասել էր. «Անիծեալ լինի այն մարդը որ մինչեւ իրիկուն հաց ուտէ, որպէս զի իմ թշնամիներիցը վրէժ առնեմ»։ Աստվածաշունչն ասում է. «Այն օրը [նրանք] Փղշտացիներին զարկեցին»։ Ռազմիկները կռվելուց հոգնել էին ու քաղցած էին, և անասուններին «գետնի վերայ մորթեցին, եւ .... արիւնովը կերա[ն]» (Ա Թագաւորաց 14։24, 31–33)։ Նրանք մեղանչեցին Եհովայի դեմ՝ խախտելով արյան վերաբերյալ նրա օրենքը։ Նրանց գործողությունները ներդաշնակ չէին արյան այն միակ գործածությանը, որ նախատեսել էր Աստված, այսինքն՝ միայն մեղքերի համար ‘քավություն անելու’ նպատակով (Ղեւտացոց 17։10–12; Ծննդոց 9։3, 4)։ Եհովան, ողորմածություն ցուցաբերելով, ընդունեց այն հատուկ զոհաբերությունները, որ արվեցին հանուն նրանց, ովքեր մեղք էին գործել (Ա Թագաւորաց 14։34, 35)։ Այո, Եհովան մեզանից ակնկալում է, որ իր օրենքներին հնազանդվենք բոլոր հանգամանքներում։ «Սա է Աստուծոյ [հանդեպ] սէրը,— ասում է Հովհաննես առաքյալը,— որ նորա պատուիրանքները պահենք» (Ա Յովհաննէս 5։3)։

[նկար 30–րդ էջի վրա]

Յուրաքանչյուր Շաբաթ առաջավորության նոր հացերը դրվում էին խորանի ներսում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը