-
Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ2010 Դիտարան | հուլիս 1
-
-
ԱՆՆԱՆ պատրաստություններ էր տեսնում ճամփորդության համար՝ փորձելով չկենտրոնանալ իր խնդիրների վրա։ Ամեն տարի նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքի հետ գնում էր Սելով՝ տաճարում Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Նման տոնակատարությունները պետք է որ ուրախ առիթներ լինեին, քանի որ Եհովան հենց այդ նպատակով էր դրանք հաստատել (Բ Օրինաց 16։15)։ Աննան, անկասկած, մանկուց սիրում էր դրանք։ Սակայն վերջին տարիներին նրա կյանքում ամեն ինչ փոխվել էր։
-
-
Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ2010 Դիտարան | հուլիս 1
-
-
Այդ օրը վաղ առավոտյան Եղկանայի ընտանիքը եռուզեռի մեջ էր։ Բոլորը, նույնիսկ երեխաները պատրաստվում էին ճանապարհ ընկնել։ Սելով հասնելու համար այս մեծ ընտանիքը պետք է ավելի քան 30 կիլոմետր անցներ Եփրեմի լեռնային տարածքովc։ Ոտքով այդ ճանապարհը անցնելու համար սովորաբար մեկ կամ երկու օր էր պահանջվում։ Աննան լավ գիտեր, թե Փենանան ինչպես կարող էր իր հետ վարվել։ Սակայն Աննայի համար դա պատճառ չէր, որ տանը մնար։ Նա հիանալի օրինակ է Աստծու ժամանակակից երկրպագուների համար։ Անմտություն կլինի թույլ տալ, որ ուրիշի սխալ վարքը խանգարի մեզ երկրպագել Աստծուն, որովհետև եթե այդպես վարվենք, չենք ստանա այն օրհնությունները, որոնք կարող են օգնել մեզ դիմանալու մեր դժվարություններին։
-
-
Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ2010 Դիտարան | հուլիս 1
-
-
c Այս հաշվարկը հիմնված է այն ենթադրության վրա, որ Եղկանայի հայրենի քաղաքը՝ Ռաման, Հիսուսի օրերի նույն Արիմաթեա քաղաքն է։
-