-
Նա դիտում էր և սպասում2008 Դիտարան | ապրիլ 1
-
-
Եհովայի մարգարեն ճանապարհ ընկավ այն նույն ուղով, որով գնացել էր Աքաաբը։ Մութ էր, ճանապարհը երկար էր ու թաց։ Սակայն ինչ–որ տարօրինակ բան տեղի ունեցավ։
«Տիրոջ ձեռքը Եղիայի հետ էր. եւ նա իր մէջքը պնդեց եւ վազեց Աքաաբի առաջից մինչեւ Յեզրայէլ» (համար 46)։ Հստակ է, որ «Տիրոջ ձեռքը» Եղիայի վրա գերբնական ազդեցություն ուներ։ Հեզրայելը գտնվում էր մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Եղիան արդեն երիտասարդ չէրe։ Մի պահ կարելի է պատկերացնել մարգարեին, որն իր երկար հագուստը կապում է ազդրերին, որպեսզի կարողանա ազատ շարժել ոտքերը, և վազում է անձրևից թրջված ճանապարհով. նա այնքան արագ է վազում, որ հասնում է արքայական կառքին և նույնիսկ առաջ անցնում։
Որքա՜ն մեծ օրհնություն էր դա Եղիայի համար։ Անչափ հուզիչ էր նրա համար, որ այդքան մեծ զորություն ու եռանդ ստացավ, ինչպիսին գուցե չէր ունեցել նույնիսկ իր երիտասարդ տարիներին։ Մենք պետք է հիշենք այն մարգարեությունները, որոնք հավատարիմ մարդկանց կատարյալ առողջություն ու եռանդ են խոստանում գալիք երկրային դրախտում (Եսայիա 35։6; Ղուկաս 23։43)։ Այդ թաց ճանապարհով վազելիս Եղիան անկասկած գիտեր, որ իր Հոր՝ միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի հավանությունը ունի։
-
-
Նա դիտում էր և սպասում2008 Դիտարան | ապրիլ 1
-
-
e Այս դեպքից կարճ ժամանակ անց Եհովան Եղիային հանձնարարեց սովորեցնել Եղիսեին, որը հայտնի դարձավ որպես Եղիայի ձեռքերին ջուր լցնող (Դ Թագաւորաց 3։11)։ Եղիսեն ծառայում էր որպես Եղիայի սպասավոր և ամեն բան անում էր այդ տարեց մարդուն օգնելու համար։
-