Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Եհովան.... մեծ զորության տեր է»
    Մոտեցիր Եհովային
    • 15. Ի՞նչ նպատակով է Եհովան գործադրում իր զորությունը իր ծառաների համար, և ինչպե՞ս դա երևաց Եղիայի դեպքում։

      15 Եհովան իր զորությունը գործադրում է նաև մեզանից յուրաքանչյուրի օգտի համար։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է ասվում 2 Տարեգրություն 16։9-ում. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է»։ Եղիայի հետ տեղի ունեցածը, որ նկարագրվեց սկզբում, այդպիսի մի օրինակ է։ Ինչո՞ւ Եհովան ահ ներշնչող կերպով նրա առջև ցույց տվեց իր աստվածային զորությունը։ Չար Հեզաբել թագուհին երդվել էր մահապատժի ենթարկել Եղիային։ Մարգարեն դիմել էր փախուստի՝ իր կյանքը փրկելու համար։ Նա վախեցած էր, իրեն միայնակ ու հուսալքված էր զգում. կարծես իր տքնաջան աշխատանքը զուր էր եղել։ Անհանգստացած Եղիային մխիթարելու համար Եհովան ազդեցիկ կերպով հիշեցրեց նրան աստվածային զորության մասին։ Քամին, երկրաշարժը և կրակը ցույց տվեցին, որ տիեզերքի ամենահզոր Անձնավորությունը Եղիայի հետ էր։ Նա ինչո՞ւ պետք է վախենար Հեզաբելից, եթե ամենազոր Աստված իր կողքին էր (1 Թագավորներ 19։1-12)։b

  • «Եհովան.... մեծ զորության տեր է»
    Մոտեցիր Եհովային
    • b Աստվածաշնչում ասվում է, որ «Եհովան քամու.... երկրաշարժի.... կրակի մեջ չէր»։ Ի տարբերություն բնության առասպելական աստվածներին երկրպագող մարդկանց՝ Եհովայի ծառաները չեն փնտրում նրան բնության ուժերի մեջ։ Նա անհամեմատ ավելի մեծ է, որ տեղավորվի իր կողմից ստեղծված ինչ-որ բանի մեջ (1 Թագավորներ 8։27)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը