Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/1 էջ 32
  • Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • 2004 Դիտարան
2004 Դիտարան
w04 1/1 էջ 32

Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին

ԶԳՈ՞ՒՄ եք արդյոք էմոցիոնալ ճնշվածություն ձեր ընտանիքի, առողջության, աշխատանքի կամ ուրիշ ծանր պարտականությունների հետ կապված խնդիրների պատճառով։ Շատերն այդպիսի զգացում ունեն։ Կա՞ այսօր մեկը, որ չի տուժում անարդարությունից, հանցագործությունից ու բռնությունից։ Իրոք, մարդիկ այսօր գտնվում են այն իրավիճակում, որի մասին Աստվածաշունչն ասում է. «Բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են» (Հռովմայեցիս 8։22)։ Ուստի հասկանալի է, թե ինչու են շատերը հարցնում. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին։ Արդյոք նա կօգնի՞ մեզ»։

Իմաստուն Սողոմոն թագավորը Աստծուն ուղղած իր աղոթքի մեջ ասաց. «Դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը»։ Սողոմոնը վստահ էր, որ Աստված ոչ միայն գիտի մեզ, այլև հոգ է տանում մեր մասին անհատապես։ Նա խնդրեց Աստծուն ‘լսել երկնքից’ և պատասխան տալ յուրաքանչյուր աստվածավախ անհատի աղոթքին, ով կպատմի նրան «իր ցաւը եւ ախտը» (Բ Մնացորդաց 6։29, 30)։

Այսօր էլ Եհովա Աստված հոգ է տանում մեր մասին և ցանկանում է, որ մենք աղոթքով դիմենք իրեն (Սաղմոս 50։15)։ Նա խոստանում է արձագանքել այն անկեղծ աղոթքներին, որոնք ներդաշնակ են իր կամքին (Սաղմոս 55։16, 22; Ղուկաս 11։5–13; Բ Կորնթացիս 4։7)։ Այո՛, Եհովան լսում է, երբ ‘[իր] ժողովրդից որևէ մարդ ինչևէ աղոթք և աղերսանք է մատուցում’։ Հետևաբար, եթե մենք ապավինենք Աստծուն, աղոթքով դիմենք օգնության համար և մոտենանք նրան, կզգանք նրա սիրառատ հոգատարությունն ու առաջնորդությունը (Առակաց 3։5, 6)։ Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Հակոբոսը, հավաստիացնում է մեզ. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը