-
«Դու կկարոտես»2011 Դիտարան | մարտ 1
-
-
Տեսնենք, թե ինչ իրավիճակում էր գտնվում այս մարդը։ Հոբը, որը մեծ հավատ ուներ, դաժան փորձությունների ենթարկվեց. զրկվեց նյութական ունեցվածքից, կորցրեց իր բոլոր երեխաներին և զարկվեց սարսափելի հիվանդությամբ։ Ծայրաստիճան տառապանքի մեջ նա կանչեց Աստծուն. «Օ՜, եթե միայն գերեզմանում ինձ ծածկեիր» (համար 13)։ Հոբը հասկանում էր, որ գերեզմանում իր տառապանքները վերջ կգտնեն. ինչպես Աստծու կողմից թաքցրած մի գանձ, այնտեղ նա զերծ կլինի տառապանքից ու ցավիցa։
Արդյո՞ք գերեզմանը կդառնար Հոբի մշտական ապաստանը։ Հոբը այդպես չէր կարծում։ Նա շարունակում է իր աղոթքը. «Օ՜, եթե.... ինձ համար ժամանակ սահմանեիր ու հիշեիր ինձ»։ Հոբը վստահ էր, որ նրա՝ գերեզմանում մնալը ժամանակավոր կլիներ և որ Եհովան չէր մոռանա իրեն։ Գերեզմանում անցկացրած ժամանակը նա նմանեցնում էր «հարկադիր աշխատանքի», որի ընթացքում ստիպված պետք է որոշ ժամանակ սպասեր։ Որքա՞ն էր տևելու այդ ընթացքը։ «Մինչև որ իմ ազատումը գա»,— ասում է Հոբը (համար 14)։ Այդ ազատումը նշանակելու էր ազատագրում գերեզմանից, այլ կերպ ասած՝ հարություն։
-
-
«Դու կկարոտես»2011 Դիտարան | մարտ 1
-
-
a Մի աշխատության մեջ ասվում է, որ Հոբի բառերը՝ «ինձ ծածկեիր», կարող են նշանակել հետևյալը՝ «պահիր [ինձ] ապահովության մեջ ինչպես թանկարժեք գրավ»։ Իսկ մեկ այլ աղբյուրում ասվում է՝ «գանձի պես թաքցրու ինձ»։
-