Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եհովան մեր Հովիվն է
    2005 Դիտարան | նոյեմբեր 1
    • «Չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես»

      13. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Սաղմոս 23։4–ում Դավիթն ավելի ջերմ է խոսում Եհովայի հետ, և ինչո՞ւ դա զարմանալի չէ։

      13 Երկրորդ պատճառը, որը մղում էր Դավթին վստահություն ունենալ Եհովայի հանդեպ, հետևյալն է. Աստված պաշտպանում է իր ոչխարներին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։4)։ Դավթի խոսքերն այստեղ ավելի ջերմ երանգ են ստանում, ու դա երևում է այն բանից, որ Եհովային դիմելիս նա օգտագործում է «դու» դերանունը։ Եվ սա զարմանալի չէ, քանի որ Դավիթը խոսում է այն մասին, թե ինչպես է Աստված օգնել իրեն դժվար պահերին։ Նա անցել էր բազում «մթին ձորերով»՝ եղել էր այնպիսի իրավիճակներում, երբ վտանգի էր ենթարկվել անգամ իր կյանքը։ Սակայն Դավիթը թույլ չէր տվել, որ վախը համակի իրեն. նա համոզված էր, որ Աստված իր ‘գավազանով’ ու ‘ցուպով’ պատրաստ կանգնած էր իր կողքին։ Զգալով Եհովայի պաշտպանությունը՝ Դավիթն, անկասկած, ավելի ու ավելի էր մտերմացել նրա հետ։b

      14. Ի՞նչ հավաստիացում է տալիս Աստվածաշունչը Եհովայի պաշտպանության վերաբերյալ, սակայն դա ի՞նչ չի նշանակում։

      14 Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում իր ոչխարներին այսօր։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ ոչ մի հակառակորդ՝ լինի դա մարդ թե ոգեղեն անձնավորություն, չի կարողանա երկրի երեսից ջնջել Աստծու ոչխարներին։ Եհովան երբեք նման բան թույլ չի տա (Եսայիա 54։17; Բ Պետրոս 2։9)։ Սակայն սա չի նշանակում, թե մեր Հովիվը զերծ կպահի մեզ բոլոր փորձություններից։ Մենք կրում ենք այնպիսի դժվարություններ, որ ունեն բոլոր մարդիկ։ Բացի այդ, բախվում ենք հակառակության, որի միջով պետք է անցնի յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա (Բ Տիմոթէոս 3։12; Յակոբոս 1։2)։ Երբեմն մենք կարող ենք քայլել «մահի շուքի ձորո[վ]»։ Օրինակ՝ հալածանքի կամ ծանր հիվանդության պատճառով կարող ենք կանգնել մահվան սպառնալիքի առջև։ Հնարավոր է նաև, որ մեր հարազատներից որևէ մեկը հայտնվի մահամերձ վիճակում կամ նույնիսկ մահանա։ Ամենածանր պահերին մեր Հովիվը մեզ հետ կլինի ու կպաշտպանի մեզ։ Իսկ ինչպե՞ս։    

      15, 16. ա) Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հաղթահարելու փորձությունները։ բ) Պատմիր մի դեպք այն մասին, թե ինչպես է Եհովան օգնում մեզ փորձության ժամանակ։

      15 Եհովան չի խոստանում հրաշքով միջամտել մեր գործերին։c Սակայն կարող ենք համոզված լինել, որ Աստված կօգնի մեզ հաղթահարել ցանկացած դժվարություն։ Նա կարող է օժտել մեզ իմաստությամբ, որի շնորհիվ կանցնենք տարբեր փորձությունների միջով (Յակոբոս 1։2–5)։ Սովորաբար հովիվը իր ցուպով, կամ՝ գավազանով ոչ միայն պաշտպանում է իր ոչխարներին, այլև ցույց է տալիս ճիշտ ուղղությունը։ Նմանապես, Եհովան կարող է ցույց տալ ճիշտ ուղղությունը՝ մղելով մեզ կիրառելու աստվածաշնչյան այն խորհուրդը, որի շնորհիվ ելք կգտնենք ստեղծված իրավիճակից։ Նա այդ բանը կարող է անել, օրինակ, որևէ հավատակցի միջոցով։ Բացի այդ, Եհովան կզորացնի մեզ, որ դիմանանք (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Իր սուրբ ոգու օգնությամբ նա ‘զորության գերազանցություն’՝ սովորականից ավելի զորություն, կտա մեզ (Բ Կորնթացիս 4։7)։ Իսկ Աստծու ոգու աջակցությամբ կհաղթահարենք ցանկացած փորձություն, որի մեջ հնարավոր է ընկնենք Սատանայի պատճառով (Ա Կորնթացիս 10։13)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Եհովան միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել մեզ։

      16 Այո՛, ինչպիսի «մթին ձորում» էլ հայտնվեք, երբեք մենակ չենք մնա։ Մեր Հովիվը միշտ մեզ հետ կլինի և այնպիսի օգնություն ցույց կտա, որը չենք էլ կարող պատկերացնել։ Քննենք մի օրինակ. քրիստոնյա մի երեցի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք էին հայտնաբերել։ Նա պատմում է. «Պետք է խոստովանեմ, որ սկզբնական շրջանում անընդհատ մտածում էի, թե գուցե Եհովան բարկացել է ինձ վրա կամ այլևս չի սիրում ինձ։ Սակայն ես վճռել էի ոչ մի դեպքում չհեռանալ նրանից։ Փոխարենը՝ աղոթում էի Աստծուն՝ նրա վրա գցելով իմ բոլոր հոգսերը։ Իսկ Եհովան օգնում էր ինձ՝ հաճախ մխիթարելով քույրերի ու եղբայրների միջոցով։ Շատերն իրենց կյանքից քաջալերական դեպքեր էին պատմում այն մասին, թե ինչպես են լուրջ հիվանդություններ հաղթահարել։ Նրանց հավասարակշռված տեսակետը օգնում էր ինձ հասկանալու, որ իմ դեպքը բացառություն չէ։ Հավատակիցներիս բարի վերաբերմունքն ու աջակցությունը ինձ վստահեցնում էին այն բանում, որ Եհովան իմ կողքին է։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է դադարեմ պայքարել հիվանդությանս դեմ, թեև չգիտեմ՝ ինչպես կավարտվի այս պայքարը։ Այնուամենայնիվ, համոզված եմ, որ Եհովան ինձ հետ է և ուժ կտա դիմանալու այս փորձությանը»։

  • Եհովան մեր Հովիվն է
    2005 Դիտարան | նոյեմբեր 1
    • b Դավիթը գրի է առել մի շարք այլ սաղմոսներ, որոնցում գովաբանում է Եհովային՝ իրեն վտանգից ազատելու համար. տե՛ս Սաղմոս 18–ի, 34–ի, 56–ի, 57–ի, 59–ի և 63–ի ենթախորագրերը։

      c Տե՛ս «Ինչպիսի՞ միջամտություն կարող ենք ակնկալել Աստծուց» հոդվածը «Դիտարանի»՝ 2003 թ. հոկտեմբերի 1–ի համարում։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը