«Գաղաադի» 129-րդ դասարանի ավարտական ծրագիրը
«Սա ձեր օրն է»
ՄՈՏ 8000 հոգի ներկա էին 2010թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հատուկ մի իրադարձության՝ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 129-րդ դասարանի ավարտական ծրագրին։ «Սա ձեր օրն է,— ասաց շրջանավարտներին Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը։— Մենք եկել ենք ուրախանալու ձեզ հետ միասին»։
«Լսող ականջ»
Եղբայր Հերդը սկսեց ծրագիրը՝ խոսելով այն մասին, որ բոլոր քրիստոնյաները պետք է լավագույնս օգտվեն իրենց «լսող ականջից»՝ ուշադրություն դարձնելով Աստծու Խոսքին (Առակներ 20։12)։ «Անցած մի քանի ամիսների ընթացքում դուք ուշիուշով ականջ էիք դնում Եհովային,— ասաց դասարանին եղբայր Հերդը,— և վստահ ենք, որ կշարունակեք նույն կերպով վարվել ողջ հավիտենության ընթացքում»։
Ինչպե՞ս կարող են նոր միսիոներները իմաստնորեն գործի դնել իրենց ականջները։ «Ուշադրություն դարձնելով Աստծու Խոսքին»,— նշեց եղբայր Հերդը։ Ապա ավելացրեց. «Այսօրվա ծրագրի ընթացքում շատ թեմաներ կքննարկվեն, որոնք կպատրաստեն ձեզ հետագա տարիների միսիոներական ծառայությանը»։
«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր»
Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը խոսեց այս թեմայի շուրջ, որը ուսանողներին մտածելու տեղիք տվեց։ Նա թվարկեց բազմաթիվ դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստծու ժողովուրդը թե՛ անցյալում և թե՛ մեր օրերում ապավինել Եհովային։
Նույն ձևով էլ «միսիոներները պետք է իրենց նշանակման մեջ վստահեն Աստծուն,— ընդգծեց եղբայր Լյոշը։— Գուցե մտածեք. «Կկարողանա՞մ արդյոք նոր լեզու սովորել։ Կհարմարվե՞մ նոր մշակույթին։ Կհաջողվի՞ ինձ հաղթահարել կարոտի զգացումը»»։ Եղբայրը կոչ արեց դասարանին «ապավինել Եհովային»։
Գերիտ Լյոշը նաև կարդաց Առակներ 14։26 համարը, որտեղ ասվում է. «Եհովայի հանդեպ վախը ամուր վստահություն է տալիս մարդուն»։ Աստծու հանդեպ մեր վստահությունը կմեծանա, եթե խորհենք այն բազմաթիվ օրհնությունների շուրջ, որ ստացել ենք նրանից։
Աստվածաշունչն ասում է, որ այն անհատը, ով ապավինում է Եհովային «նման կլինի ջրերի մոտ տնկված ծառի, որն իր արմատները ջրի հոսանքի մոտ է գցում։ Տոթը նա չի տեսնի, և նրա տերևները միշտ խիտ կլինեն» (Երեմիա 17։7, 8)։
Պարզ է ուրեմն, թե ինչ դաս ենք սովորում այստեղից։ «Կարևոր չէ, թե ինչ է սպասում քեզ առջևում,— ասաց եղբայր Լյոշը,— դու պետք է ապավինես Եհովային»։
«Ընդօրինակեք հավատարիմ հրեշտակներին»
Սա Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթի ելույթի թեման էր։ Հրեշտակները հրաշալի օրինակ են մեզ համար։ «Այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը նրանց մասին, ընդօրինակման է արժանի»,— ասաց եղբայր Լեթը։ Այնուհետև նա նշեց հավատարիմ հրեշտակների չորս հատկություններ, որ կարող ենք ընդօրինակել՝ տոկունություն, խոնարհություն, օգնելու պատրաստակամություն և անարատություն։
Աստվածաշունչն ասում է, որ մի հրեշտակ 21 օր դիմադրում էր «Պարսկաստանի.... իշխանին»՝ հզոր մի դևի (Դանիել 10։13)։ Այդ հրեշտակը տոկունություն դրսևորեց։ Քրիստոնյաները նույնպես պայքարում են «ոգեղեն չար ուժերի դեմ»,— շեշտեց եղբայր Լեթը (Եփեսացիներ 6։12)։ «Ուժեղ պայքար մղիր, որ շարունակես հարատևել նշանակմանդ մեջ»,— ասաց նա ուսանողներին։
Երբ Մանուեն՝ Սամսոնի հայրը, հարցրեց հրեշտակին, թե ինչ է նրա անունը, վերջինս չհայտնեց այն։ Այդ հրեշտակը խոնարհություն դրսևորեց (Դատավորներ 13։17, 18)։ Եղբայր Լեթը ուսանողներին ասաց. «Երբ ինչ-որ մեկը փորձում է գովել քեզ կամ հիացմունքով խոսել քո ընդունակությունների մասին, խոնարհաբար հեռացրու ուշադրությունը քեզանից և կենտրոնացրու այն Եհովայի և իր կազմակերպության վրա» (1 Կորնթացիներ 4։7)։
Իր մահից կարճ ժամանակ առաջ, երբ Հիսուսը Գեթսեմանի պարտեզում էր, «երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց» (Ղուկաս 22։43)։ Այդ հրեշտակը օգնելու պատրաստակամություն դրսևորեց։ «Աղոթքով խորհրդածիր և փորձիր տեսնել, թե իրականում ով ունի քո օգնության կարիքը,— ասաց եղբայր Լեթը,— ապա ձգտիր Եհովայի օգնությամբ աջակցել կարիքի մեջ եղող մարդկանց»։
Քանի որ հրեշտակներից միայն քչերը միացան Սատանային ըմբոստության մեջ, կարող ենք ասել, որ այս երկնային արարածների մեծ մասը անարատություն պահեց։ Նրանք հրաշալի օրինակ են մեզ համար (Հայտնություն 12։4)։
«Այս հավատարիմ հրեշտակների նման դիմադրեք Սատանային,— հորդորեց ուսանողներին եղբայր Լեթը։— Հակառակվեք նրան, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։
Ծրագրի մյուս երեք ուշագրավ մտքերը
«Եհովային քո սրտի վեմը դարձրու»։ Խոսելով այդ հետաքրքիր թեմայի շուրջ, որը հիմնված է Սաղմոս 73։26 համարի վրա, Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Գարի Բրոյին օգնեց ուսանողներին հասկանալու, թե որքան կարևոր է Եհովային ապավինելը։ Ի՞նչ իմաստով է Եհովան վեմ։ Եղբայր Բրոյին նշեց. «Եհովան կարող է օգնել քեզ պաշտպանելու քո սիրտը»։ Իհարկե, մեր սիրտը կարող է մոլորեցնել մեզ, երբ տոկունություն դրսևորելու հարցում փորձությունների բախվենք (Երեմիա 17։9)։ Նոր կլիմայի, նոր կերակրատեսակների, միսիոներական տան նոր անդամների պատճառով գուցե դժվարություններ առաջանան քո ծառայության մեջ, և մտածես, որ պետք է թողնել այն։ «Դու կբախվես այնպիսի իրավիճակների, որոնց ժամանակ ստիպված կլինես ընտրություն կատարել և որոշումներ կայացնել,— ասաց եղբայր Բրոյին։— Կընտրե՞ս այնպիսի ուղի, որը կուրախացնի Եհովային։ Եթե այո, Եհովան կդառնա քո սրտի վեմը։ Նա կուղղի քո քայլերը»։
«Ունե՞ս այնպիսի հավատ, որ թրջես ոտքերդ»։ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Սեմ Ռոբերսոնը մանրամասն խոսեց այս թեմայի շուրջ՝ հիմնվելով Հեսու 3-րդ գլխի վրա։ Ինչպե՞ս կարող էին միլիոնավոր իսրայելացիներ անցնել Հորդանան գետը, երբ այն վարարում էր։ Եհովան ասաց Հեսուին, որ պատվիրի քահանաներին «մտնել և կանգնել Հորդանանի մեջ»։ Աստված խոստացավ. «Եվ երբ.... քահանաների ոտքերը Հորդանանի ջրերի մեջ մտնեն, Հորդանանի.... ջրերի հոսքը կդադարի, և ջրերը պատնեշի պես կկանգնեն» (Հեսու 3։8, 13)։ Եղբայր Ռոբերսոնը ասաց ուսանողներին. «Քո կյանքում կլինեն հորդանաններ, սակայն եթե չպայքարես դրանց դեմ, կզրկվես օրհնություններից»։ Օրինակ՝ գուցե դժվարություններ ունենաք մյուս միսիոներների հետ։ Ինչպե՞ս կվարվեք։ «Նայիր կատարվող աշխատանքին, ոչ թե աշխատողներին»,— ավելացրեց եղբայր Ռոբերսոնը։ Այնուհետև կոչ արեց դասարանին. «Եթե ունենաս այնպիսի հավատ, որ մղվես թրջելու ոտքերդ, Եհովան կօգնի քեզ անցնելու այն հորդանանները, որ կհանդիպեն քո միսիոներական կյանքում»։
«Հաստատիր ծրագրերդ»։ Այս թեմայի շուրջ խոսեց «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Ուիլյամ Սեմյուելսոնը։ Նրա ելույթը հիմնված էր Առակներ 16։3-ի վրա, որտեղ ասվում է. «Քո գործերը Եհովային հանձնիր, և քո ծրագրերը կհաստատվեն»։ Եղբայր Սեմյուելսոնը հարցրեց ուսանողներին. «Արդյո՞ք այս համարը նշանակում է ամեն ինչ հանձնել Եհովային և ինքնուրույն ոչինչ չձեռնարկել։ Ո՛չ։ Քանի որ Առակներ 16։1-ում ասվում է. «Մարդն է կարգավորում իր սրտում եղած մտքերը»»։ Եղբայրը շարունակեց. «Եհովան հրաշքով քո փոխարեն ուղղություն չի տալիս սրտիդ։ Ընդհակառակը՝ դու ինքդ պետք է մղված լինես ճիշտ ուղղությամբ ընթանալու։ Ուսումնասիրության, աղոթքի, տեղի գրասենյակի հետ սերտ համագործակցության միջոցով կշարունակես պահպանել սիրտդ, որը կաջակցի քեզ, իսկ Եհովան էլ կհաստատի քո ծրագրերը»։
Դեպքեր ծառայությունից և հարցազրույցներ
«Գաղաադ» դպրոցի ուսուցման ծրագրի մեջ է մտնում նաև մոտակայքում գտնվող Եհովայի վկաների ժողովների քարոզիչների հետ քարոզչական գործին մասնակցելը։ «Գաղաադի» ուսուցիչներից մեկը՝ Մարկ Նումարը, հարցազրույց անցկացրեց մի քանի ուսանողների հետ, որոնք պատմեցին դեպքեր իրենց ծառայությունից։ Ուշագրավ էին հատկապես այն դեպքերը, որոնց մեջ ընդգծվում էր աղոթքի դերը անկեղծ մարդկանց գտնելու հարցում։
Ահա մի դեպք։ Մի զույգ գնացել էր ռեստորան։ Աշխատողներից մեկը, նկատելով, որ նրանք ուտելուց առաջ մտքում աղոթում են, մոտեցավ և հարցրեց, թե արդյոք նրանք Եհովայի վկաներ են։ Իմանալով, որ դա այդպես է՝ աշխատողը պատմեց, որ ինքը մեծացել է ճշմարտության մեջ, սակայն հետագայում թողել է այն։ Նա նույնիսկ հանցագործության պատճառով բանտ էր ընկել։ Այժմ այս երիտասարդը ցանկանում էր վերադառնալ Եհովայի մոտ։ Նա նաև ասաց, որ մինչ զույգի ռեստորան մտնելը աղոթում էր Եհովային, որ օգնի իրեն փոխելու իր կյանքը։ Աստված պատասխանեց նրա աղոթքին։
«Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է» վերնագրով թեմայի ժամանակ Նամակագրության բաժնում ծառայող եղբայր Ռուդի Հարթլը հարցազրույց անցկացրեց Վան Ռիջվայի (Մոզամբիկ), Ջեյսոն Ռիդի (Չիլի) և Քենջի Չիչիի (Նեպալ) հետ։ Երեքն էլ «Գաղաադի» շրջանավարտներ էին։ Այս եղբայրները անկեղծորեն պատմեցին որոշ խնդիրների մասին, որոնց բախվել էին որպես նոր միսիոներներ։ Նրանց համար դժվար է եղել նոր լեզու սովորելը, նոր մշակույթին հարմարվելը, կարոտի զգացումը հաղթահարելը։ «Մեզ օգնեց այն, որ նոր ժողովում հենց սկզբից ընկերներ գտանք,— ասաց եղբայր Չիչին։— Ժողովի անդամների հետ մտերմությունը թեթևացրեց կարոտի զգացումը»։
Կարճ ժամանակ անց, երբ բոլոր 56 ուսանողները ստացան իրենց դիպլոմները, շրջանավարտներից մեկը ամբողջ դասարանի կողմից կարդաց մի շնորհակալական նամակ, որն անչափ հուզիչ էր։ Մի հատված ուղղված էր Կառավարիչ մարմնին. «Մենք տեսանք, թե դուք ինչպես էիք անձնազոհաբար և սիրով անխոնջ ջանքեր թափում, որպեսզի կազմեք ուսման ծրագիրը, այցելեք դասարանին և տաք հիանալի հոգևոր կրթություն։ Ձեր դրսևորած սերը մղում է մեզ, որ մեր նշանակումների մեջ լավագույնը անենք՝ հետևելով սիրո, համբերության, խոնարհության և անձնական հետաքրքրություն դրսևորելու հարցում ձեր թողած հրաշալի օրինակին»։
[մեջբերում 28-րդ էջի վրա]
«Երբ ինչ-որ մեկը փորձում է գովել քեզ.... հեռացրու ուշադրությունը քեզանից»
[մեջբերում 29-րդ էջի վրա]
«Քո կյանքում կլինեն հորդանաններ»
[նկար 31-րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 9
Ուսանողների թիվը՝ 56
Ամուսնական զույգերի թիվը՝ 28
Միջին տարիքը՝ 33,0
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,9
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,3
[Քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Շրջանավարտները նշանակվել են 25 երկրներ
ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
ԲՈԼԻՎԻԱ
ԲՈՏՍՎԱՆԱ
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԿՈՆԳՈ (ԿԻՆՇԱՍԱ)
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ
ԳԱՄԲԻԱ
ԳԵՐՄԱՆԻԱ
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ԻՆԴՈՆԵԶԻԱ
ՔԵՆԻԱ
ԼԻԲԵՐԻԱ
ՄԱԿԵԴՈՆԻԱ
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
ՄԱԼԱՅԶԻԱ
ՄՈԶԱՄԲԻԿ
ՊԱՆԱՄԱ
ՊԵՐՈՒ
ԼԵՀԱՍՏԱՆ
ՌՈՒՄԻՆԻԱ
ՍԵՐԲԻԱ
ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵ
ՍՎԱԶԻԼԵՆԴ
ՏԱՆԶԱՆԻԱ
ՈՒԳԱՆԴԱ
ԶԻՄԲԱԲՎԵ
[նկար 30-րդ էջի վրա]
«Գաղաադի» ուսանողները ցուցադրում են ծառայության ժամանակ իրենց հետ պատահած մի դեպք
նկար 31-րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 129-րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Մունարետո Ռ., Ուլովսոն Յ., Բադն Կ., Նիջոն Լ., Մոյա Գ., Տրեվինյո Գ., Դիոն Ա., Ֆլիգլ Ա.։
2) Սմիթ Ջ., Միքլ Ռայ Ջ., Սմիթ Ս., Պարամո Ա., Մակդոնալդ Ջ., Դինս Մ., Ջոյալ Ս., Ուոտսոն Լ.։
3) Ջոյալ Ք., Քրոլի Թ., Հաքեր Դ., Շինկարենկո Ջ., Նափ Թ., Այլինգ Ջ., Հայլի Ք., Ուլովսոն Բ.։
4) Ֆիթսպատրիկ Մ., Նիջոն Բ., Սկալերուդ Լ., Հարիս Ա., Հարիս Ս., Բադն Ռ., Պարամո Յ., Սկալերուդ Կ.։
5) Քրոլի Բ., Միքլ Ռայ Ջ., Լոջ Ա., Լոջ Ռ., Հերմս Ն., Ֆիթսպատրիկ Ջ., Մոյա Ռ., Մունարետո Պ.։
6) Ուոտսոն Ս., Դինս Մ., Հաքեր Ջ., Մակդոնալդ Ջ., Տրեվինյո Ջ., Հարիս Ս., Հերմս Ք., Հարիս Պ.։
7) Շինկարենկո Վ., Հայլի Թ., Սմիթ Ա., Դիոն Ջ., Այլինգ Ռ., Սմիթ Բ., Նափ Թ., Ֆլիգլ Բ.։