Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 7
  • Ինչպիսի՞ն է Եհովան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն է Եհովան
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ինչպիսի՞ անձնավորություն է Հիսուսը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Մկրտությունից հետո շարունակիր հագնել «նոր անձնավորությունը»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ արժե առաջնորդվել Աստծու ոգով
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է սուրբ ոգին
    2009 Դիտարան
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 7
Դաս 7. Մթնշաղին մի մարդ ծովափին կանգնած նայում է օվկիանոսին

ԴԱՍ 07

Ինչպիսի՞ն է Եհովան

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Երբ մտածում ես Եհովա Աստծու մասին, միտքդ ի՞նչ է գալիս։ Նրան պատկերացնում ես որպես անհասանելի մե՞կը, որն աստղերի պես հեռու է քեզնից, թե՞ պատկերացնում ես հզոր, բայց անդեմ, ինչպես փոթորիկը։ Ինչպիսի՞ն է Եհովան իրականում։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովան հայտնում է իր հատկություններից մի քանիսի մասին։ Այնտեղ նաև ասվում է, որ նա հետաքրքրված է քեզնով։

1. Ինչո՞ւ չենք կարող տեսնել Աստծուն

«Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24)։ Եհովան ֆիզիկական մարմին չունի։ Նա Ոգի է և ապրում է երկնքում։

2. Ի՞նչ հատկություններ ունի Եհովան

Թեև Եհովան անտեսանելի է, սակայն նա իրական անձնավորություն է և այնպիսի գրավիչ հատկություններ ունի, որոնք մեզ մոտեցնում են իրեն։ Աստվածաշնչում ասվում է. «Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին» (Սաղմոս 37։28)։ Նա նաև «անչափ գորովալից է ու ողորմած», հատկապես նրանց հանդեպ, ովքեր տառապանքներ են կրում (Հակոբոս 5։11)։ «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին [վհատվածներին] փրկում է նա» (Սաղմոս 34։18)։ Իսկ գիտեի՞ր, որ մեր արարքներն ազդում են Եհովայի վրա։ Երբ մարդ վատ արարքներ է գործում, Աստված տխրում է և հիասթափվում (Սաղմոս 78։40, 41)։ Իսկ երբ լավ գործեր է անում, Աստված ուրախանում է (կարդա Առակներ 27։11)։

3. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ սիրում է մեզ

Եհովայի գլխավոր հատկությունը սերն է։ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Եհովան իր սիրո մասին հայտնում է ոչ միայն Աստվածաշնչի, այլև ստեղծագործության միջոցով (կարդա Գործեր 14։17)։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե նա ինչպես է ստեղծել մեզ։ Մենք ունենք գեղեցիկ գույներ տեսնելու, հաճելի երաժշտություն լսելու և համեղ կերակուրներ վայելելու ունակություն։ Նա ուզում է, որ մենք հաճույք ստանանք կյանքից։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե Եհովան ինչի միջոցով է կատարում իր հրաշալի գործերը և թե ինչպես է դրսևորում իր հիանալի հատկությունները։

4. Սուրբ ոգին՝ Աստծու գործուն ուժը

Կոլաժ։ Աստծու գործերը՝ արված սուրբ ոգու միջոցով։ 1. Մոլորակները և տիեզերքը։ 2. Աստվածաշունչը գրողներից մեկը սուրբ ոգու ներշնչմամբ արձանագրում է Աստծու մտքերը

Սովորաբար մենք ձեռքերով ենք գործ անում, իսկ Եհովան գործում է իր սուրբ ոգու միջոցով։ Աստվածաշնչից իմանում ենք, որ սուրբ ոգին ոչ թե անձ է, այլ ուժ, որի միջոցով Աստված կատարում է իր կամքը։ Կարդացեք Ղուկաս 11։13 և Գործեր 2։17, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Աստված իր սուրբ ոգին «կթափի» բոլոր նրանց վրա, ովքեր խնդրում են այն։ Դրանից ի՞նչ կարող ենք եզրակացնել. սուրբ ոգին ա՞նձ է, թե՞ Աստծու գործուն ուժը։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

Եհովան իր սուրբ ոգու միջոցով հրաշալի բաներ է իրագործում։ Կարդացեք Սաղմոս 33։6 և 2 Պետրոս 1։20, 21 ու քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովան ինչե՞ր է արել իր սուրբ ոգու միջոցով։

Կոլաժ։ Աստծու գործերը՝ արված սուրբ ոգու միջոցով։ 1. Մոլորակները և տիեզերքը 2. Աստվածաշունչը գրողներից մեկը սուրբ ոգու ներշնչմամբ արձանագրում է Աստծու մտքերը

5. Եհովան գրավիչ հատկություններ ունի

Մովսեսն Աստծու հավատարիմ ծառան էր, սակայն ցանկանում էր ավելի լավ ճանաչել իր Ստեղծչին։ Ուստի նա ասաց Աստծուն. «Իմացրու ինձ, խնդրեմ, քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ» (Ելք 33։13)։ Ի պատասխան նրա խնդրանքի՝ Եհովան նշեց իր հատկություններից մի քանիսը։ Կարդացեք Ելք 34։4–6 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Իր ո՞ր հատկությունների մասին Եհովան հայտնեց Մովսեսին։

  • Եհովայի ո՞ր հատկություններն են հատկապես դուր գալիս քեզ։

6. Եհովան հետաքրքրված է մարդկանցով

Մի կին աղոթում է

Աստծու ժողովուրդը՝ իսրայելացիները, ստրուկներ էին Եգիպտոսում։ Ի՞նչ էր զգում Եհովան, երբ տեսնում էր նրանց տառապանքը։ Միացրեք ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և հետևեք ընթերցանությանը կամ կարդացեք Ելք 3։1–10 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Եհովան անտարբեր չմնաց նրանց տառապանքի նկատմամբ» (2։45)

  • Ըստ այս համարների՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ մարդիկ տառապում են (տես 7 և 8 համարները)։

  • Քո կարծիքով՝ Եհովան իսկապես ուզո՞ւմ է օգնել մարդկանց։ Իսկ նա կարո՞ղ է դա անել։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

7. Բնությունը պատմում է Եհովայի հատկությունների մասին

Կոլաժ։ Կետը իր ձագի հետ, ծաղիկներ և կոլիբրի

Եհովան հայտնում է իր հատկությունների մասին արարչագործության միջոցով։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև կարդացեք Հռոմեացիներ 1։20 և քննարկեք հետևյալ հարցը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ստեղծագործությունը բացահայտում է Աստծու սերը. մարդ» (1։57)

  • Եհովայի ո՞ր հատկություններն ես տեսնում ստեղծագործության մեջ։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստված անձնավորություն չէ. նա ուժ է, որն ամենուր է»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

  • Ինչո՞ւ ես այդպես մտածում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան անտեսանելի Ոգի է։ Նա շատ գրավիչ հատկություններ ունի, որոնցից հատկանշականը սերն է։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ չենք կարող տեսնել Եհովային։

  • Ի՞նչ է սուրբ ոգին։

  • Ի՞նչ հատկություններ ունի Եհովան։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր Եհովայի չորս գլխավոր հատկությունները, որպեսզի ավելի լավ ճանաչես նրան։

«Ի՞նչ հատկություններ ունի Աստված» («Դիտարան» № 1, 2019)

Քննիր ապացույցներ, որոնք ժխտում են այն ուսմունքը, թե Աստված միաժամանակ ամենուրեք է և ամեն ինչում։

«Աստված ամենագո՞ է» (վեբ հոդված)

Իմացիր, թե Աստվածաշունչն ինչու է սուրբ ոգու մասին խոսում որպես Աստծու ձեռքերի։

«Ի՞նչ է սուրբ ոգին» (վեբ հոդված)

Մի կույր մարդ դժվարանում էր հավատալ, որ Աստված հետաքրքրված է իրենով։ Տես, թե ինչը փոխեց նրա մտածելակերպը։

«Այժմ ինձ պիտանի եմ զգում» («Դիտարան», 2015 թ. հոկտեմբերի 1)

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը