Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 7/1 էջ 10
  • Եհովան զգացմունքներ ունի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան զգացմունքներ ունի՞
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Դուք կարող եք ուրախացնել Աստծուն
    2004 Դիտարան
  • Մնացեք ամուր, երբ ձեր երեխան ըմբոստանում է
    2007 Դիտարան
  • «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից»
    2012 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները
    2010 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 7/1 էջ 10

Մոտեցեք Աստծուն

Եհովան զգացմունքներ ունի՞

ԵԹԵ այս հարցի պատասխանը դրական է, ապա մեկ այլ հարց է ծագում. արդյո՞ք մեր վարվելակերպը ինչ-որ ձևով անդրադառնում է Աստծու զգացմունքների վրա։ Այլ կերպ ասած՝ կարո՞ղ են մեր գործերը ուրախություն կամ ցավ պատճառել Աստծուն։ Որոշ անտիկ փիլիսոփաներ առարկում էին՝ ասելով, որ ոչ ոք չի կարող ազդել Աստծու վրա, հետևաբար Աստված զուրկ է զգացմունքներից։ Սակայն Աստվածաշունչը ճիշտ հակառակ պատկերն է ներկայացնում՝ հայտնելով, որ Եհովա Աստված նուրբ զգացմունքներ է տածում մեր հանդեպ և խորապես մտահոգված է մեզանով։ Եկ քննենք Սաղմոս 78։40, 41-ում տեղ գտած խոսքերը։

78-րդ սաղմոսում խոսվում է այն մասին, թե ինչ վերաբերմունք ուներ Աստված հին Իսրայել ազգի նկատմամբ։ Եգիպտական գերությունից ազատագրելուց հետո Եհովան առաջարկեց նրանց հատուկ փոխհարաբերություններ ունենալ իր հետ։ Նա խոստացավ իր «հատուկ սեփականությունը» դարձնել նրանց և օգտագործել իր նպատակի իրականացման մեջ, եթե վերջիններս շարունակեին հնազանդվել իր օրենքներին։ Ժողովուրդը համաձայնվեց և մտավ Օրենքի ուխտի տակ։ Սակայն արդյո՞ք նրանք մինչև վերջ պահեցին իրենց խոստումը (Ելք 19։3–8)։

Սաղմոսերգուն ասում է. «Քանի՜- քանի՜ անգամ ապստամբեցին նրա դեմ անապատում» (համար 40)։ Ապա ավելացնում է. «Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն» (համար 41)։ Ուշադրություն դարձրու, որ գրողն այստեղ ապստամբության մասին է խոսում։ Այս վտանգավոր ոգին նրանց մեջ ավելի վաղ էր գլուխ բարձրացրել, երբ նրանք դեռ անապատում էին և նոր էին ազատագրվել Եգիպտոսի լծից։ Իսրայելացիները սկսեցին տրտնջալ Աստծու դեմ՝ հարցականի տակ դնելով նրա զորությունը և օգնելու պատրաստակամությունը (Թվեր 14։1–4)։ Աստվածաշնչի թարգմանիչների համար նախատեսված մի ուղեցույցում ասվում է, որ «նրանք ըմբոստանում էին Աստծու դեմ» արտահայտությունը «փոխաբերական իմաստով կարող է նշանակել «նրանք խստացրին իրենց սրտերը Աստծու դեմ» կամ «նրանք «ո՛չ» ասացին Աստծուն»»։ Այնուամենայնիվ, Եհովան, ողորմածություն դրսևորելով, ներում էր իր ժողովրդին, երբ վերջիններս զղջում էին։ Սակայն հետո կրկին իրենց նախկին ընթացքն էին բռնում ու ըմբոստանում, և այդպես շարունակ (Սաղմոս 78։10–19, 38)։

Ի՞նչ էր Եհովան զգում ամեն անգամ, երբ այդ անհաստատ ժողովուրդը ըմբոստանում էր։ 40-րդ համարում նշվում է, որ իսրայելացիները «վշտացնում էին նրան»։ Իսկ մեկ այլ թարգմանության մեջ ասվում է, որ նրանց «պատճառով նա վշտանում էր»։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ բացատրվում է. «Այս համարը ցույց է տալիս, որ անհնազանդ ու ըմբոստ երեխայի պես՝ հրեաներն իրենց արարքներով ցավ էին պատճառում [Աստծուն]»։ Ճիշտ ինչպես սանձարձակ երեխան է վշտացնում ծնողի սիրտը, այնպես էլ ըմբոստ իսրայելացիներն էին «ցավ պատճառում Իսրայելի Սրբին» (համար 41)։

Ի՞նչ կարող ենք սովորել այս սաղմոսից։ Քաջալերական է իմանալ, որ Եհովան ջերմ կապվածություն ունի իր երկրպագուների հանդեպ և հեշտությամբ չի հրաժարվում նրանցից։ Միևնույն ժամանակ սթափեցնող է այն միտքը, որ Եհովան զգացմունքներ ունի և որ մեր արարքներով կարող ենք կա՛մ ուրախություն, կա՛մ ցավ պատճառել նրան։ Արդյո՞ք այս ամենը չի մղում քեզ ճիշտն անելու։

Մեղավոր ընթացք բռնելու և Եհովային տրտմեցնելու փոխարեն՝ կարող ենք ընտրել ճիշտ ուղին և ուրախացնել նրա սիրտը։ Սա հենց այն է, ինչ Եհովան խնդրում է իր երկրպագուներին. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու» (Առակներ 27։11)։ Չկա ավելի թանկ բան, քան մեր ապրելակերպով Եհովայի սիրտն ուրախացնելը։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հուլիս ամսվա համար

◼ Սաղմոս 60–86

[մեջբերում 10-րդ էջի վրա]

Չկա ավելի թանկ բան, քան մեր ապրելակերպով Եհովայի սիրտն ուրախացնելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը