Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 189
  • Կարո՞ղ է Աստվածաշունչը մխիթարել ինձ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ է Աստվածաշունչը մխիթարել ինձ
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Դժվարություններ
  • Հարազատի մահ
  • Չափից շատ մեղավորության զգացում
  • Տխրություն
  • Հիվանդություն
  • Սթրես և անհանգստության զգացում
  • Պատերազմ
  • Անհանգստություն ապագայի հանդեպ
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ինչպես կարող է Աստվածաշունչն օգնել տղամարդկանց հաղթահարելու տագնապի զգացումը
    Այլ նյութեր
  • Մեղավորության զգացում. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Քո ամբողջ հոգսը Եհովայի վրա գցիր
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 189
Մի կին Աստվածաշունչ է կարդում

Կարո՞ղ է Աստվածաշունչը մխիթարել ինձ

Աստվածաշնչի պատասխանը

Այո՛ (Հռոմեացիներ 15։4)։ Քննենք աստվածաշնչյան որոշ համարներ, որոնք մխիթարել են դժվարություններ և զգացական ծանր ապրումներ ունեցող շատ մարդկանց։

Այս հոդվածում՝

  • Դժվարություններ

  • Հարազատի մահ

  • Չափից շատ մեղավորության զգացում

  • Տխրություն

  • Հիվանդություն

  • Սթրես և անհանգստության զգացում

  • Պատերազմ

  • Անհանգստություն ապագայի հանդեպ

Դժվարություններ

Սաղմոս 23։4. «Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա»։

Նշանակությունը։ Եթե աղոթես Աստծուն և առաջնորդության համար նրա Խոսքին դիմես, կարող ես քաջությամբ հաղթահարել դժվարությունները։

Փիլիպպեցիներ 4։13. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։

Նշանակությունը։ Աստված կարող է ուժ տալ քեզ, որ դիմանաս դժվարություններին։

Իմանալու համար, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ հաղթահարել երկարատև դժվարությունները, տես «Խնդիր. երբ հնարավոր չէ փոխել հանգամանքները» հոդվածը։

Հարազատի մահ

Ժողովող 9։10. «Գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»։

Նշանակությունը։ Մահացած մարդիկ չեն տանջվում և չեն կարող վնասել մեզ։ Նրանք գտնվում են անգիտակից վիճակում։

Գործեր 24։15. «Հարություն պիտի լինի»։

Նշանակությունը։ Աստված կարող է նորից կյանքի բերել մեր մահացած հարազատներին։

Իմանալու համար, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ հաղթահարել հարազատի մահը, կարդա «Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել» հոդվածը։

Չափից շատ մեղավորության զգացում

Սաղմոս 86։5. «Ո՛վ Եհովա,a դու բարի ես ու ներելու պատրաստ, և մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ»։

Նշանակությունը։ Աստված ներում է նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց կատարած սխալների համար և վճռել են այլևս չկրկնել դրանք։

Սաղմոս 103։12. «Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները»։

Նշանակությունը։ Երբ Աստված ներում է, նա այնքան է հեռացնում մեր մեղքերը, որ չենք էլ կարող պատկերացնել։ Նա անընդհատ չի հիշեցնում մեզ դրանք, որպեսզի մեղադրի կամ պատժի։

Իմանալու համար, թե ինչպես Աստվածաշունչը կարող է օգնել քեզ հաղթահարել չափից շատ մեղավորության զգացումը, կարդա «Մեղավորության զգացում. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ» հոդվածը։

Տխրություն

Սաղմոս 31։7. «Դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը»։

Նշանակությունը։ Աստված լավատեղյակ է, թե ինչերի միջով ես անցնում։ Նա հասկանում է քո խոր զգացումները անգամ այն ժամանակ, երբ ուրիշները չեն հասկանում դրանք։

Սաղմոս 34։18. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա»։

Նշանակությունը։ Աստված խոստանում է աջակցել քեզ տխրության պահերին։ Նա կարող է քեզ զորացնել, որ դիմանաս քո ցավերին։

Իմանալու համար, թե Աստվածաշունչը ինչպես կարող է օգնել քեզ հաղթահարել տխրության զգացումը, դիտիր «Այսօր՝ տխուր, վաղը՝ ուրախ» տեսանյութը։

Հիվանդություն

Սաղմոս 41։3. «Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում»։

Նշանակությունը։ Աստված կարող է օգնել քեզ, որ հաղթահարես առողջական լուրջ խնդիրներդ։ Նա քեզ կտա ներքին խաղաղություն, ուժ, դիմացկունություն և իմաստություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար։

Եսայիա 33։24. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։

Նշանակությունը։ Աստված խոստանում է, որ ապագայում բոլոր մարդիկ լավ առողջություն կունենան։

Իմանալու համար, թե Աստվածաշունչը ինչպես կարող է օգնել քեզ հաղթահարել առողջական խնդիրները, տես «Ի՞նչ անել, երբ անսպասելի առողջական խնդիր է առաջանում» հոդվածը։

Սթրես և անհանգստության զգացում

Սաղմոս 94։19. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։

Նշանակությունը։ Եթե սթրեսային իրավիճակներում մոտ լինենք Աստծուն, նա կօգնի անդորր գտնել։

1 Պետրոս 5։7. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։

Նշանակությունը։ Աստված անտարբեր չէ մեր կրած տառապանքների հանդեպ։ Նա հորդորում է աղոթել մեզ անհանգստացնող բոլոր բաների մասին։

Իմանալու համար, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ հաղթահարել սթրեսն ու անհանգստության զգացումը, կարդա «Ինչպես դիմակայել սթրեսին» հոդվածը։

Պատերազմ

Սաղմոս 46։9. «Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը»։

Նշանակությունը։ Աստծու Թագավորությունը շուտով վերջ կդնի բոլոր պատերազմներին։

Սաղմոս 37։11, 29. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ.... Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։

Նշանակությունը։ Լավ մարդիկ խաղաղություն կվայելեն երկրի վրա հավիտյան։

Իմանալու համար, թե որտեղից գիտենք, որ Աստծու Թագավորությունը մոտ է, տես «Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը» հոդվածը։

Անհանգստություն ապագայի հանդեպ

Երեմիա 29։11. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։

Նշանակությունը։ Աստված հավաստիացնում է, որ իր ժողովուրդը հիասքանչ ապագա է ունենալու։

Հայտնություն 21։4. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։

Նշանակությունը։ Աստված խոստանում է, որ վերջ է դնելու այն բոլոր վատ բաներին, որոնց ականատեսն ենք այսօր։

Իմանալու համար, թե ապագայի վերաբերյալ ինչ է ասվում Աստվածաշնչում, կարդա «Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն» հոդվածը։

a Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը