Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է

      «Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ, և մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ» (ՍԱՂ. 86։5)։

  • Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • ԵՀՈՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼՈՒ

      4. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան պատրաստ է ներելու։

      4 Աստծու Խոսքը հավաստիացնում է մեզ, որ Եհովան պատրաստ է ներելու։ Նա Սինա լեռան վրա իր էությունը Մովսեսին նկարագրելիս հրեշտակի միջոցով ասաց. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում, ներում է հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը» (Ելք 34։6, 7)։ Այո՛, Եհովան բարի ու ողորմած Աստված է, ով միշտ պատրաստ է ներելու նրանց, ովքեր զղջում են (Նեեմ. 9։17; Սաղ. 86։15)։

      Սաղմոս 103։13, 14-ում գրված «Նա լավ գիտի մեր կազմությունը» խոսքերի կողքին պատկերված է մի քույր։ Նրա շուրջբոլորը նկարներ են, որոնցից երևում է, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել նրա ողջ կյանքի ընթացքում։

      Եհովան տեղյակ է այն ամենին, ինչը ձևավորել է մեր անհատականությունը (տես պարբերություն 5)

      5. Սաղմոս 103։13, 14 համարների համաձայն՝ մարդկանց մասին ամեն բան իմանալը ի՞նչ անելու է մղում Եհովային։

      5 Լինելով մեր Արարիչը՝ Եհովան շատ լավ է ճանաչում մեզ։ Պատկերացնո՞ւմ ես՝ նա երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու մասին գիտի ամեն մի մանրուք (Սաղ. 139։15–17)։ Եհովան հասկանում է, որ շատ հարցերում թերանում ենք, քանի որ մեր ծնողներից անկատարություն ենք ժառանգել։ Դեռ ավելին՝ նա լիովին տեղյակ է մեր կյանքում տեղի ունեցած այն բոլոր դեպքերին, որոնք ձևավորել են մեր անհատականությունը։ Այն, որ Եհովան յուրաքանչյուրիս այդքան լավ է ճանաչում, մղում է նրան ողորմած լինելու մեր հանդեպ (Սաղ. 78։39; կարդա Սաղմոս 103։13, 14)։

      6. Ինչպե՞ս է Եհովան փաստել, որ մեծ ցանկություն ունի ներելու մեզ։

      6 Եհովան փաստել է, որ մեծ ցանկություն ունի ներելու մեզ։ Նա հասկանում է, որ առաջին մարդու՝ Ադամի գործած սխալների պատճառով ենք հայտնվել մեղքի ու մահվան անեծքի տակ (Հռոմ. 5։12)։ Մենք ոչինչ չենք կարող անել մեզ կամ մեկ այլ մարդու մեղքից ու մահից ազատելու համար (Սաղ. 49։7–9)։ Բայց մեր սիրառատ Հայրը, կարեկցանք դրսևորելով, քայլեր ձեռնարկեց, որ ազատագրի մեզ։ Իսկ ի՞նչ արեց նա։ Ինչպես երևում է Հովհաննես 3։16 համարից, Եհովան իր միածին Որդուն ուղարկեց, որ նա հանուն մեզ զոհի իր կյանքը (Մատթ. 20։28; Հռոմ. 5։19)։ Հիսուսը տառապեց ու մահացավ մեր փոխարեն, որպեսզի ազատագրի բոլոր նրանց, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ (Եբր. 2։9)։ Եհովան անասելի ցավ ապրեց՝ տեսնելով, թե ինչպես է իր սիրելի Որդին սարսափելի չարչարանքներ կրում և նվաստացուցիչ կերպով մահանում։ Եթե Եհովան ցանկություն չունենար մեզ ներելու, մի՞թե թույլ կտար, որ իր Որդին մահանար։

      7. Աստվածաշնչից բեր օրինակներ, երբ Եհովան մեծահոգաբար ներել է։

      7 Աստվածաշնչում կան մի շարք մարդկանց օրինակներ, ում Եհովան մեծահոգաբար ներել է (Եփես. 4։32)։ Ո՞վ է առաջինը գալիս միտքդ։ Թերևս Մանասե թագավորը։ Այդ չար մարդը շատ ծանր մեղքեր գործեց Աստծու դեմ։ Նա կուռքերի պաշտեց և առաջ տարավ կեղծ երկրպագությունը։ Մանասեն սպանեց իր երեխաներին՝ նրանց կեղծ աստվածներին զոհ մատուցելով։ Նա նույնիսկ Եհովայի տաճարում կեղծ աստծու քանդակված կուռք կանգնեցրեց։ Աստվածաշնչում նրա մասին ասվում է. «Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան» (2 Տար. 33։2–7)։ Այդուհանդերձ, երբ Մանասեն անկեղծորեն զղջաց, Եհովան մեծահոգաբար ներեց նրան։ Աստված անգամ վերադարձրեց նրան թագավորական գահը (2 Տար. 33։12, 13)։ Հնարավոր է՝ միտքդ եկավ նաև Դավիթ թագավորը։ Նա այնպիսի լուրջ մեղքեր գործեց, ինչպիսիք են շնությունն ու մարդասպանությունը։ Բայց երբ Դավիթը գիտակցեց իր արարքների լրջությունը և անկեղծորեն զղջաց, Եհովան ներեց նրան (2 Սամ. 12։9, 10, 13, 14)։ Անկասկած, մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեծ ցանկություն ունի մեզ ներելու։ Եվ ինչպես կտեսնենք, Եհովայի ներողամտությունը բացառիկ է. նա չի ներում այնպես, ինչպես մարդն է ներում։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը