Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 174
  • Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչ է հարկավոր անել Աստծուն ճանաչելու համար
  • Սխալ կարծիքներ Աստծուն ճանաչելու վերաբերյալ
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»
    Մոտեցիր Եհովային
  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
    2012 Դիտարան
  • Ո՞վ է Աստված
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 174
Կոլաժ։ Մարդիկ մտածում են Աստծու մասին։ 1. Երիտասարդը նստած է քարի վրա։ 2. Տղամարդ։ 3. Մի կնոջ ձեռքում Աստվածաշունչ է։

Ինչպե՞ս կարող ես մտերմանալ Աստծու հետ

Աստվածաշնչի պատասխանը

Դու կարող ես Աստծուն ավելի լավ ճանաչել՝ սովորելով նրա մասին և անելով նրան հաճելի գործեր։ Այդ դեպքում Աստված «կմոտենա» քեզ (Հակոբոս 4։8)։ Աստվածաշունչը նաև հավաստիացնում է, որ «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։

  • Ինչ է հարկավոր անել Աստծուն ճանաչելու համար

  • Աստծուն ճանաչելու վերաբերյալ սխալ կարծիքներ

Ինչ է հարկավոր անել Աստծուն ճանաչելու համար

Կարդա Աստվածաշունչը

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված» (2 Տիմոթեոս 3։16)։

  • Նշանակությունը։ Աստվածաշնչի հեղինակը Աստված է։ Նա իր մտքերը փոխանցել է Աստվածաշունչը գրողներին։ Այս յուրօրինակ գրքի միջոցով Աստված հայտնել է իր կամքը մեր առնչությամբ։ Նա նաև հայտնել է, թե ինչ հատկություններ ունի, օրինակ՝ սեր, արդարություն, գթասրտություն (Ելք 34։6; 2 Օրենք 32։4)։

  • Ինչ կարող ես անել: Ամեն օր ընթերցիր Աստվածաշունչը (Հեսու 1։8)։ Խորհրդածիր կարդացածիդ շուրջ և հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ եմ սրանից սովորում Աստծու էության մասին» (Սաղմոս 77։12)։

    Օրինակ՝ կարդա Երեմիա 29։11-ը և հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ ապագա է Աստված ուզում, որ ունենամ՝ խաղա՞ղ, թե՞ դժվարություններով լի։ Արդյո՞ք նա ոխակալ Աստված է, թե՞ ուզում է, որ լավ ապագա ունենամ»։

Ուշադրություն դարձրու ստեղծագործությանը

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «[Աստծու] անտեսանելի հատկությունները.... հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։

  • Նշանակությունը։ Ճիշտ ինչպես արվեստի գործը կարող է շատ բան ասել իր հեղինակի, իսկ բարդ մեխանիզմը՝ իր գյուտարարի մասին, այնպես էլ արարչագործությունը կարող է բացահայտել Աստծու էությունը։ Մարդու ուղեղի հնարավորությունները և բարդ կառուցվածքը երևան են հանում Աստծու իմաստությունը, իսկ արևի և մյուս աստղերի էներգիան խոսում է նրա զորության մասին (Սաղմոս 104։24; Եսայիա 40։26)։

  • Ինչ կարող ես անել։ Ժամանակ տրամադրիր, որ ուսումնասիրես բնությունը։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է հրաշագեղ բնությունը հայտնում Աստծու մասին»։a Ճիշտ է, բնությունը մեզ շատ բան է պատմում Աստծու վերաբերյալ, սակայն այն չի կարող ամեն ինչ հայտնել մեր Արարչի մասին։ Դրա համար էլ նա մեզ տվել է Աստվածաշունչը։

Օգտագործիր Աստծու անունը

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ» (Սաղմոս 91։14, 15)։

  • Նշանակությունը։ Աստված, ում անունը Եհովա է, հատուկ ուշադրության է արժանացնում նրանց, ովքեր գիտեն իր անունը և այն օգտագործում են հարգանքովb (Սաղմոս 83։18; Մաղաքիա 3։16)։ Հայտնելով իր անունը՝ Աստված ծանոթացել է մեզ հետ. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։

  • Ինչ կարող ես անել։ Աստծուն դիմելիս օգտագործիր նրա անունը։

Աղոթքով խոսիր Եհովայի հետ

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)։

  • Նշանակությունը։ Եհովան մոտենում է նրանց, ովքեր հավատով աղոթում են նրան։ Աղոթքը երկրպագության ձև է, որի միջոցով ցույց ենք տալիս մեր խոր հարգանքն Աստծու հանդեպ։

  • Ինչ կարող ես անել։ Հաճախ աղոթիր Աստծուն (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Պատմիր նրան քո մտահոգությունների և զգացմունքների մասին (Սաղմոս 62։8)։c

Հավատ զարգացրու Աստծու հանդեպ

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբրայեցիներ 11։6)։

  • Նշանակությունը։ Աստծուն մոտենալու համար մենք պետք է հավատ ունենանք։ Ըստ Աստվածաշնչի՝ հավատ ունենալ ավելին է նշանակում, քան պարզապես հավատալ Աստծու գոյությանը։ Դա նաև նշանակում է անվերապահորեն վստահել նրան՝ համոզված լինելով, որ նա կկատարի իր խոստումները, և որ նրա չափանիշները ամենաիմաստունն են։ Վստահությունը խիստ անհրաժեշտ է լավ փոխհարաբերության համար։

  • Ինչ կարող ես անել։ Իսկական հավատի հիմքը գիտելիքներն են (Հռոմեացիներ 10:17)։ Ուստի ուսումնասիրիր Աստվածաշունչը, որպեսզի փաստեր գտնես և հավաստիանաս, որ կարող ես վստահել Աստծուն և նրա խորհուրդներին։ Եհովայի վկաները մեծ ուրախությամբ կօգնեն քեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը։d

Արա այն, ինչ հաճելի է Աստծուն

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհաննես 5։3)։

  • Նշանակությունը։ Եհովան մոտ է նրանց, ովքեր իրենց սերն են դրսևորում նրա հանդեպ՝ ջանք չխնայելով, որ հնազանդվեն նրա պատվիրաններին։

  • Ինչ կարող ես անել։ Աստվածաշունչն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրու, թե ինչն է Աստծուն դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ փոփոխություններ կարող եմ անել, որ հաճեցնեմ իմ Արարչին» (1 Թեսաղոնիկեցիներ 4։1)։

Այս խորհուրդը կիրառելով՝ կզգաս Աստծու հոգատարությունը

  • Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ [Աստված] բարի է» (Սաղմոս 34։8)։

  • Նշանակությունը: Աստված հրավիրում է քեզ անձամբ համոզվել, թե որքան բարի է նա։ Երբ զգաս նրա սերն ու աջակցությունը, կցանկանաս մտերմանալ նրա հետ։

  • Ինչ կարող ես անել։ Կարդա Աստվածաշունչը և կիրառիր Աստծու խորհուրդները. այդպես կտեսնես դրանց օգուտները (Եսայիա 48։17, 18)։ Նաև ուսումնասիրիր իրական դեպքերը այն մարդկանց մասին, որոնք Աստծու օգնությամբ հաղթահարել են դժվարություններ, բարելավել են իրենց ու իրենց ընտանիքի կյանքը և իսկական երջանկություն են գտել։e

Սխալ կարծիքներ Աստծուն ճանաչելու վերաբերյալ

Սխալ կարծիք։ «Աստված այնքան զորեղ է, այնքան փառավոր, որ դժվար թե հետաքրքրված լինի ինձանով»։

Փաստ: Թեև Աստված ամենահզոր ու ամենափառավոր Անձնավորությունն է ողջ տիեզերքում, սակայն նա հրավիրում է մեզ մտերմանալ իր հետ։ Սուրբ Գրքում կան շատ տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր դարձել են նրա մտերիմ ընկերները (Գործեր 13։22; Հակոբոս 2։23)։

Սխալ կարծիք։ Մենք չենք կարող ճանաչել Աստծուն, քանի որ նա առեղծված է։

Փաստ։ Աստծու մասին որոշ բաներ դժվար է ըմբռնել, օրինակ՝ այն, որ նա անտեսանելի ոգի է։ Սակայն մենք կարող ենք ճանաչել Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է, որ հավիտենական կյանք ձեռք բերելու համար մենք պետք է ճանաչենք Աստծուն (Հովհաննես 17։3)։ Մեզ հասկանալի լեզվով Աստվածաշունչը պատմում է մեր Ստեղծչի մասին՝ նրա հատկությունների ու չափանիշների, մարդկանց և երկրի առնչությամբ ունեցած նրա նպատակի մասին (Եսայիա 45։18, 19; 1 Տիմոթեոս 2։4)։ Եվ ինչպես արդեն նշվեց, Աստվածաշունչը նաև հայտնում է Աստծու անունը (Սաղմոս 83։18)։ Այդպիսով՝ մենք կարող ենք ոչ միայն ճանաչել Աստծուն, այլև մոտենալ նրան (Հակոբոս 4։8)։

a Բնության մեջ արտացոլված Աստծու իմաստության մասին ավելի շատ բան իմանալու համար տես «Արդյոք պատահականությո՞ւն է» հոդվածաշարը։

b Շատերի կարծիքով՝ Եհովա անունը նշանակում է «նա դարձնում է»։ Իր անունը մեզ հայտնելով՝ Աստված կարծես ասում է. «Ես իմ կամքն ու նպատակները կիրականացնեմ։ Ես միշտ կկատարեմ իմ խոստումները»։

c Տես «Ինչո՞ւ աղոթել։ Աստված կպատասխանի՞ իմ աղոթքներին» հոդվածը։

d Հավելյալ տեղեկությունների համար դիտիր «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը։

e Տես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը