Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 9
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Երուսաղեմի պարիսպները
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից
    2006 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 16. Նեեմիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»
    2007 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 7/1 էջ 9

Գիտեի՞ք արդյոք

Մրջյուններն իսկապե՞ս իրենց կերակուրը ամռանն են պատրաստում և ուտելիքի պաշարը հնձի ժամանակ հավաքում

▪ Առակաց 6։6–8 համարներում գրված է. «Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր. որ իշխան, ոստիկան եւ տիրող չ’ունի. բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում»։

Մրջյունների որոշ տեսակներ ուտելիք են հավաքում։ Սողոմոնը հավանաբար նկատի է ունեցել հնձող մրջյուններին (Messor semirufus), որոնք այսօր էլ շատ տարածված են Իսրայելում։

Մի աղբյուրի համաձայն՝ «Լավ եղանակին մրջյունները թողնում են իրենց բները ու գնում են ուտելիք փնտրելու.... [և] տարվա տաք ամիսների ընթացքում սերմեր են հավաքում»։ Նրանք կարող են սերմեր հավաքել թե՛ բույսերից, թե՛ հողի վրայից։ Այս միջատները հողի տակ բներ են շինում դաշտերի, ցորենի ամբարների կամ կալսարանների մոտ, որտեղից կարելի է հացահատիկ գտնել։

Բնի ներսում մրջյուններն ունեն ստորգետնյա սրահների մի ցանց։ Հենց այդտեղ էլ նրանք հավաքում են իրենց ուտելիքի պաշարը։ Այդ փոքրիկ սրահներից յուրաքանչյուրը կարող է ունենալ մինչև 12 սանտիմետր տրամագիծ և 1 սանտիմետր բարձրություն։ Ասում են, որ հնձող մրջյունների պահեստները կարող են ուտելիքով ապահովել «ավելի քան չորս ամիս, եթե նույնիսկ մրջյունները դրսից ուտելիք ու ջուր չբերեն»։

Ի՞նչ էր նշանակում լինել թագավորի մատռվակ

▪ Նեեմիան Պարսից թագավոր Արտաքսերքսեսի մատռվակն է եղել (Նէեմիա 1։11)։ Միջին Արևելքում թագավորի մատռվակ լինել չէր նշանակում լինել ցածր ծառա։ Ընդհակառակը՝ դա բարձր պաշտոն էր համարվում։ Դասական գրականությունից և հին մատռվակների բազմաթիվ նկարներից կարող ենք մի շարք եզրակացություններ անել այն մասին, թե ինչ դեր է ունեցել Նեեմիան պարսկական արքունիքում։

Մատռվակը նախքան թագավորին գինի մատուցելը համտեսում էր այն, որպեսզի ինչ-որ մեկը չկարողանար թունավորել թագավորին։ Այդ պատճառով մատռվակը թագավորի վստահությանն արժանացած մարդ էր համարվում։ Աստվածաշնչագետ էդվին Յամաուկին ասում է. «Աքեմենյան [Պարսից] արքունիքում վստահարժան սպասավորների մեծ կարիք կար, քանի որ հաճախ էին դավադրություններ կազմակերպվում»։ Մատռվակը ակներևաբար նաև սիրված պաշտոնյա էր, որը մեծ ազդեցություն կարող էր ունենալ թագավորի վրա։ Նա այնքան մտերիմ էր թագավորի հետ, որ իրավունք ուներ որոշելու, թե ով կարող է մտնել նրա մոտ։

Այժմ հասկանում ենք, թե ինչու թագավորը պատրաստակամորեն ընդառաջեց Նեեմիային և թույլ տվեց, որ նա վերադառնա Երուսաղեմ՝ պարիսպները վերակառուցելու։ Ամենայն հավանականությամբ թագավորը շատ բարձր էր գնահատում Նեեմիային։ Այս առնչությամբ աստվածաշնչային մի բառարան նշում է. «Թագավորը միայն մի բան ասաց՝ որքա՞ն շուտ կվերադառնաս» (Նէեմիա 2։1–6)։

[Գծագիր/​Նկար 9–րդ էջի վրա]

Քանդակ, որում պատկերված է Պերսեպոլիսի պալատը

[Գծագիր]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ՔՍԵՐՔՍԵՍ ԱՐՔԱՅԻ ԳԱՀԸ

ՄԱՏՌՎԱԿ

ԴԱՐԵՀ ՄԵԾԸ

[Թույլտվությամբ]

© The Bridgeman Art Library International

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը