Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g21 № 3 էջ 14–15
  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը
  • 2021 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ձեր կյանքն ավելի իմաստալից կդառնա
  • Կգտնեք օգտակար խորհուրդներ՝ առօրյա կյանքի համար
  • Կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները
  • Ապագայի վառ հույս ձեռք կբերեք
  • Գոյություն ունի՞ Աստված. ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը
    2015 Արթնացե՛ք
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Աստվածաշունչը հույս է տալիս
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Աստվածաշունչը հույս է տալիս
    Վայելիր կյանքը հավիտյան. ծանոթություն աստվածաշնչյան դասընթացին
Ավելին
2021 Արթնացե՛ք
g21 № 3 էջ 14–15
Ընկերները հիանում են ծառի վրայի կենդանիներով

Ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը

Ինչո՞ւ է կարևոր իմանալ՝ գոյություն ունի՞ Ստեղծիչ, թե՞ ոչ։ Եթե ներկայացված փաստերը օգնեցին ձեզ համոզվել, որ ամենակարող Աստված գոյություն ունի, ապա գուցե ցանկանաք նաև քննել այն ապացույցները, որ Աստվածաշունչը նրա ներշնչմամբ է գրվել։ Իսկ եթե վստահեք Աստվածաշնչին, հետևյալ օգուտները կստանաք։

Ձեր կյանքն ավելի իմաստալից կդառնա

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «[Աստված], բարիք անելով, անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործեր 14։17)։

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Բնությունն ու դրա բարիքները, որ վայելում ենք, թանկ նվերներ են Ստեղծչից։ Դուք ավելի շատ կգնահատեք այդ պարգևները, երբ իմանաք, թե դրանք Տվողը որքան շատ է հոգ տանում ձեր մասին։

Կգտնեք օգտակար խորհուրդներ՝ առօրյա կյանքի համար

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «Դու կհասկանաս, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը» (Առակներ 2։9)։

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Աստված, լինելով ձեր Ստեղծիչը, շատ լավ գիտի, թե երջանիկ լինելու համար ինչ է պետք ձեզ։ Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ կարող եք գտնել բազմաթիվ խորհուրդներ, որոնք կօգնեն առօրյա կյանքում։

Կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «Աստծու մասին գիտելիքներ կգտնես» (Առակներ 2։5)։

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Երբ համոզվեք, որ գոյություն ունի Ստեղծիչ, կկարողանաք գտնել նաև կենսական շատ հարցերի պատասխաններ, օրինակ՝ ո՞րն է կյանքի իմաստը, ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա, ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։ Աստվածաշնչում կան այդ հարցերի գոհացուցիչ պատասխանները։

Ապագայի վառ հույս ձեռք կբերեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11)։

Jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» և «Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը» տեսանյութերը։ Դրանք կարող եք գտնել՝ որոնման տողում գրելով «Աստվածաշունչը ճշգրիտ է» և «Աստվածաշնչի հեղինակը» արտահայտությունները։

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Աստված խոստանում է, որ ապագայում կվերացնի չարությունը, տառապանքը և անգամ մահը։ Եթե վստահեք Աստծու խոստումներին, ապագայի վառ հույսը կօգնի, որ առօրյա խնդիրների բախվելիս քաջ լինեք։

Ստեղծչի հանդեպ հավատը ինչպես է փոխել ոմանց կյանքը

Սինդի

«Հիանում եմ, երբ տեսնում եմ, թե Աստված ինչպես է օգնում ինձ կյանքիս տարբեր բնագավառներում։ Նա օգնում է հասկանալ, թե որն է ամենակարևորը կյանքում, թե ինչպես լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ, և թե ինչպես դառնալ նրա ընկերը»։ (Սինդի, ԱՄՆ)

Էլիս

«Ստեղծչի գոյությանը հավատալը իմ կյանքը հաճելի և իմաստալից է դարձնում։ Երբեք չեմ ձանձրանում։ Այնքան բան կա սովորելու նրա, նրա Խոսքի և արարչագործության մասին»։ (Էլիս, Ֆրանսիա)

Պիտեր

«Երբ կիրառում եմ այն, ինչ Ստեղծիչը սովորեցնում է Աստվածաշնչի միջոցով, երջանիկ եմ դառնում։ Դա օգնում է, որ քիչ քննադատեմ ուրիշներին, ուշադիր, գոհ ու երջանիկ մարդ լինեմ։ Դա նաև օգնում է, որ ավելի լավ հայր լինեմ»։ (Պիտեր, Նիդերլանդներ)

Լիզ

«Նախքան Աստծու մասին իմանալը կյանքս պտտվում էր միայն ուտելու, քնելու և ճիշտ ժամանակին աշխատավայր հասնելու շուրջ։ Կյանքը սև ու սպիտակ էր ինձ համար։ Իսկ հիմա այն պայծառ գույներով է ներկվել։ Կյանքը պարգև է, որը պետք է վայելենք ու գնահատենք»։ (Լիզ, Էստոնիա)

Էդրիան

«Ես հաճախ եմ մտահոգվում տարբեր պատճառներով։ Բայց ինձ շատ է օգնում այն միտքը, որ չարությունը, անարդարությունն ու տառապանքը շուտով իսպառ կվերանան»։ (Էդրիան, Ֆրանսիա)

Իմացեք, թե Աստվածաշունչը ինչպես է պատասխանում կյանքի կարևորագույն հարցերին։ Դիտեք «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը (ամբողջական տարբերակ)» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը