-
«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիսՄոտեցիր Եհովային
-
-
10. ա) Ի՞նչ իշխանությամբ է Աստված օժտել ծնողներին։ բ) Ի՞նչ է նշանակում «խրատ» բառը, և ինչպե՞ս այն պետք է տրվի (տես նաև ծանոթագրությունը)։
10 Ծնողները նույնպես ունեն իշխանություն, որով նրանց օժտել է Եհովան։ Բայց Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։ Աստվածաշնչում «խրատ» բառը կարող է նշանակել «դաստիարակություն, ուսուցում, խորհուրդ»։ Երեխաները խրատի կարիք ունեն. խրատը նպաստում է նրանց հաջողությանն ու երջանկությանը։ Նրանք կարիք ունեն հստակ առաջնորդության, ինչպես նաև սովորելու, որ չպետք է անցնել թույլատրելիի սահմանը։ Աստվածաշնչում նման խրատը, կամ՝ ուսուցումը, կապվում է սիրո հետ (Առակներ 13։24)։ Ուստի «խրատի գավազանը» չպետք է զգացական կամ ֆիզիկական առումով վնասի երեխային (Առակներ 22։15; 29։15)։a Երբ ծնողը երեխային խրատում է կոպտորեն՝ առանց սիրո, նա չարաշահում է իր իշխանությունը և կարող է կոտրել երեխայի ոգին (Կողոսացիներ 3։21)։ Իսկ ճիշտ ձևով տրվող, հավասարակշռված խրատի շնորհիվ երեխան զգում է, որ ծնողները սիրում են իրեն ու մտահոգված են այն բանով, թե ինչպիսի անձնավորություն նա կդառնա։
-
-
«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիսՄոտեցիր Եհովային
-
-
a Աստվածաշնչյան ժամանակներում «գավազան» թարգմանված եբրայերեն բառը նշանակում էր «փայտ», «ցուպ», որն օգտագործում էր հովիվը՝ իր ոչխարներին հովվելու համար (Սաղմոս 23։4)։ Այդ պատճառով ծնողների իշխանությունը խորհրդանշող «գավազանը» ունի սիրով տրվող առաջնորդության և ոչ թե կոպտորեն կամ դաժանորեն պատժելու իմաստ։
-