Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 152
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բարկության մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բարկության մասին
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Բարկանալը մի՞շտ է սխալ
  • Ե՞րբ է բարկանալը սխալ
  • Ինչպե՞ս կարող եք զսպել բարկությունը
  • Ի՞նչ աստիճանի են մարդիկ բարկացած
    2012 Արթնացե՛ք
  • Էմոցիոնալ առողջություն
    2019 Արթնացե՛ք
  • «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»
    2014 Դիտարան
  • Զսպիր բարկությունդ
    2012 Արթնացե՛ք
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 152
Սեղմված բռունցք

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բարկության մասին

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը սովորեցնում է, որ անզուսպ բարկությունը վնասակար է թե՛ այն մարդու համար, ով իր սրտում պահում է այդ զգացումը, թե՛ նրա շրջապատի մարդկանց համար (Առակներ 29:22)։ Թեև բարկությունը երբեմն կարող է արդարացի լինել, սակայն Աստվածաշունչն ասում է, որ «զայրույթի պոռթկումներ» ունեցողները չեն փրկվի (Գաղատացիներ 5։19–21)։ Աստծու Խոսքում կան սկզբունքներ, որոնք կարող են օգնել մարդուն զսպելու իր բարկությունը։

  • Բարկանալը մի՞շտ է սխալ

  • Ե՞րբ է բարկանալը սխալ

  • Ինչպե՞ս կարող եք զսպել բարկությունը

  • Բարկության վերաբերյալ աստվածաշնչյան համարներ

Բարկանալը մի՞շտ է սխալ

Ո՛չ։ Որոշ դեպքերում բարկությունը կարող է արդարացի լինել։ Օրինակ՝ երբ Աստծու հավատարիմ ծառա Նեեմիան իմացավ, որ իր հավատակիցներից ոմանց հարստահարում են, «շատ բարկացավ» (Նեեմիա 5։6)։

Աստված նույնպես երբեմն բարկանում է։ Օրինակ՝ հնում «Եհովայի բարկությունը բորբոքվեց» իր ժողովրդի դեմ, երբ վերջինս խախտեց այն համաձայնությունը, ըստ որի՝ պետք է միայն նրան երկրպագեր, և սկսեց ուրիշ աստվածների ծառայել (Դատավորներ 2։13, 14)։ Այնուհանդերձ, բարկությունը Եհովա Աստծու էությունը բնորոշող գիծը չէ։ Նրա բարկությունը միշտ արդարացի է և վերահսկելի (Ելք 34։6; Եսայիա 48։9)։

Ե՞րբ է բարկանալը սխալ

Բարկություն արտահայտելը սխալ է, եթե այն անվերահսկելի է կամ անարդարացի, և հաճախ անկատար մարդիկ հենց այդպիսի բարկություն են դրսևորում։ Քննենք որոշ օրինակներ։

  • Կայենը «խիստ բարկացավ», երբ Աստված չընդունեց իր զոհը։ Նա թույլ տվեց, որ իր բարկությունն այն աստիճան բորբոքվի, որ ի վերջո սպանեց եղբորը (Ծննդոց 4։3–8)։

  • Հովնան մարգարեն «խիստ վրդովվեց», երբ Աստված ողորմեց նինվեցիներին։ Աստված ուղղեց Հովնանին՝ ցույց տալով, որ նա «ճիշտ [չի] վարվում, որ բարկանում է», և որ պետք է կարեկցի այդ զղջացող մեղավորներին (Հովնան 3։10–4։1, 4, 11)։a

Այս օրինակները ցույց են տալիս, որ անկատար մարդկանց պարագայում ճշմարիտ են հետևյալ խոսքերը. «Զայրացող մարդը Աստծու արդարության համաձայն չի վարվում» (Հակոբոս 1։20)։

Ինչպե՞ս կարող եք զսպել բարկությունը

  • Գիտակցեք, որ անզուսպ բարկությունը թուլության նշան է։ Ոմանք գուցե մտածեն, որ բարկությունը թափելը ուժի նշան է։ Սակայն, իրականում, բարկությունը վերահսկել չկարողանալը լուրջ թերություն է. այդպիսի մարդը թույլ անձնավորություն է։ «Ինչպես քանդված, անպարիսպ քաղաքն է, այնպես էլ այն մարդն է, որը չի կարողանում զսպել իր ոգին» (Առակներ 25։28; 29։11)։ Եվ ընդհակառակը՝ երբ բարկությունը վերահսկելու ունակություն ենք զարգացնում, ցույց ենք տալիս, որ իսկապես ուժեղ ենք և խորաթափանց (Առակներ 14:29)։ Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է» (Առակներ 16։32)։

  • Ձերբազատվեք բարկությունից նախքան դրա պատճառով այնպիսի բան անելը, որի համար կափսոսաք։ «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր»,— գրված է Սաղմոս 37։8-ում։ Այնտեղ նաև ասվում է. «Մի՛ բորբոքվիր, որպեսզի դու էլ չարիք չգործես»։ Նկատի առնենք, որ բարկացած ժամանակ մենք ընտրության հնարավորություն ունենք՝ կարող ենք զսպել մեր զայրույթը, որպեսզի «չարիք չգործենք»։ Եփեսացիներ 4:26-ում գրված է. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք»։

  • Եթե հնարավոր է, հեռացեք, երբ կրքերը սկսում են բորբոքվել։ «Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է,— ասում է Աստվածաշունչը,— ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր» (Առակներ 17։14)։ Թեև իմաստուն կլինի տարաձայնությունները արագ հարթել, սակայն գուցե կարիք լինի, որ նախքան հարցը հանգիստ քննարկելը թե՛ դուք և թե՛ դիմացինը հանդարտվեք։

  • Տեղեկացեք բոլոր փաստերին։ «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»,— ասվում է Առակներ 19։11-ում։ Իմաստուն կլինի նախքան որևէ եզրակացություն անելը տեղեկանալ բոլոր փաստերին։ Եթե ուշադիր լսենք տվյալ հարցում ընդգրկված բոլոր կողմերին, քիչ հավանական է, որ անարդարացիորեն բարկանանք (Հակոբոս 1:19)։

  • Աղոթեք մտքի խաղաղություն ունենալու համար։ Աղոթքը կարող է օգնել ձեզ ունենալու «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։7)։ Աղոթքը Աստծու սուրբ ոգին ստանալու գլխավոր կերպերից մեկն է։ Իսկ այդ ոգին մեր մեջ կարող է առաջ բերել խաղաղություն, զարգացնել համբերատարություն, ինքնատիրապետում և այլ հատկություններ (Ղուկաս 11։13; Գաղատացիներ 5։22, 23)։

  • Իմաստությամբ ընկերներ ընտրեք։ Մենք հակված ենք նմանվելու այն մարդկանց, ում հետ շփվում ենք (Առակներ 13:20; 1 Կորնթացիներ 15:33)։ Այդ պատճառով Աստվածաշունչը զգուշացնում է. «Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր»։ Ինչո՞ւ։ «Որ նրա ճանապարհները չընդօրինակես, և քո հոգին որոգայթի մեջ չընկնի» (Առակներ 22։24, 25)։

Բարկության վերաբերյալ աստվածաշնչյան համարներ

Առակներ 16։32. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է»։

Նշանակությունը. բարկությունը վերահսկելը ուժի նշան է։

Առակներ 17:14. «Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր»։

Նշանակությունը. եթե կրքերը սկսում են բորբոքվել, հեռացեք։

Առակներ 19:11. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»։

Նշանակությունը. անտեղի բարկանալուց կարող ենք խուսափել, եթե իրավիճակին տարբեր կողմերից նայենք և ոչ թե հապճեպ եզրակացություն անենք՝ առանց բոլոր փաստերին տեղյակ լինելու։

Առակներ 22:24, 25. «Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր, որ նրա ճանապարհները չընդօրինակես»։

Նշանակությունը. եթե ընկերակցենք բարկացկոտ մարդկանց հետ, հավանաբար նրանց պես կդառնանք։

Առակներ 29:11. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը»։

Նշանակությունը. իմաստնորեն վարված կլինենք, եթե վերահսկենք մեր զգացմունքները և ոչ թե թույլ տանք, որ դրանք վերահսկեն մեզ։

Գաղատացիներ 5:22, 23. «Սակայն ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում»։

Նշանակությունը. Աստծու սուրբ ոգին, կամ՝ նրա գործուն ուժը կարող է մեր մեջ այնպիսի հատկություններ զարգացնել, որոնք կօգնեն վերահսկելու բարկությունը։

Եփեսացիներ 4:26. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք»։

Նշանակությունը. մենք ոչ միշտ կարող ենք խուսափել բարկության զգացումից, սակայն կարող ենք վերահսկել մեր արձագանքը։

Հակոբոս 1:19. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ»։

Նշանակությունը. մենք կկարողանանք զսպել մեր բարկությունը, եթե լավ լսողներ լինենք։

a Ակներևաբար Հովնանը ուղղեց իր մտածելակերպը և ազատվեց բարկության զգացումից, քանի որ Աստված նրան գրել տվեց Աստվածաշնչի այն հատվածը, որը կոչվում է նրա անունով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը