Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Դու կարող ես լինել Եհովայի ընկերը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • 5. Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից

      Սովորաբար մենք որոշ ակնկալիքներ ենք ունենում մեր ընկերներից։

      • Օրինակ՝ ի՞նչ կցանկանայիր, որ ընկերներդ անեին քեզ համար։

      Կարդացեք 1 Հովհաննես 5։3 և քննարկեք հետևյալ հարցը։

      • Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից։

      Եթե ցանկանում ենք հնազանդվել Եհովային, գուցե հարկ լինի փոխել մեր վարքը և բնավորության գծերը։ Կարդացեք Եսայիա 48։17, 18 և քննարկեք հետևյալ հարցը։

      • Եհովան ինչո՞ւ է ուզում, որ իր ընկերները փոխվեն։

      Շինարարը սաղավարտ է փոխանցում իր համագործակցին

      Լավ ընկերդ խորհուրդներ է տալիս քո իսկ բարօրության համար։ Եհովան էլ է այդպես վարվում

  • Դու կարող ես լինել Եհովայի ընկերը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Եհովայի հանդեպ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Դաս 34. Քաղաքում մի մարդ մտածկոտ հայացքով նայում է երկնքին

      ԴԱՍ 34

      Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը Եհովայի հանդեպ

      Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետո քեզ ավելի մո՞տ ես զգում Աստծուն։ Ցանկանո՞ւմ ես ավելի ամրացնել ձեր մտերմությունը։ Եթե այո՛, ապա հիշիր՝ որքան քո սերը մեծանա Եհովայի հանդեպ, այնքան էլ նրա սերն ու հոգատարությունը կմեծանան քո հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ սիրում ես նրան։

      1. Ինչպե՞ս ցույց տանք Եհովային, որ սիրում ենք իրեն

      Մենք ցույց ենք տալիս մեր սերը Եհովայի հանդեպ՝ հնազանդվելով նրան (կարդա 1 Հովհաննես 5։3)։ Նա ոչ ոքի չի ստիպում հնազանդվել իրեն։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս ընտրել՝ հնազանդվել, թե ոչ։ Պատճառն այն է, որ Եհովան ուզում է՝ «ի սրտե հնազանդ» լինենք իրեն (Հռոմեացիներ 6։17)։ Այլ կերպ ասած՝ նա ուզում է, որ հնազանդվես ոչ թե հարկադրաբար, այլ սիրուց մղված։ Այս գրքի 3-րդ և 4-րդ մասերը կօգնեն քեզ ցույց տալ սերդ՝ անելով այն, ինչ հաճելի է Եհովային, և խուսափելով նրան տհաճ բաներից։

      2. Եհովայի հանդեպ սեր դրսևորելը ինչո՞ւ կարող է դժվար լինել

      «Շատ են արդարի նեղությունները» (Սաղմոս 34։19)։ Մենք բոլորս պայքարում ենք մեր անկատար հակումների դեմ։ Բացի դրանից՝ մենք բախվում ենք տնտեսական խնդիրների, անարդարության և այլ դժվարությունների։ Նեղության մեջ գուցե դժվար լինի հնազանդվել Եհովային, որովհետև սխալ ճանապարհով գնալը թերևս ավելի հեշտ լինի։ Սակայն երբ շարունակում ես հավատարիմ մնալ Եհովային, ցույց ես տալիս, որ սիրում ես նրան ամեն ինչից առավել։ Այդպես նաև փաստում ես, որ նվիրված ես Եհովային, իսկ նա էլ իր հերթին նվիրված կլինի քեզ։ Եհովան երբեք չի լքի քեզ (կարդա Սաղմոս 4։3)։

      ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

      Տես, թե քո հնազանդությունը ինչու է կարևոր Եհովայի համար, և ինչը կարող է օգնել քեզ հավատարիմ մնալ նրան։

      3. Հարց, որը քեզ էլ է վերաբերում

      Աստվածաշնչի «Հոբ» գրքում ասվում է, որ Սատանան մեղադրանք առաջ քաշեց ոչ միայն Հոբի, այլև բոլոր այն մարդկանց դեմ, որոնք ցանկանում են ծառայել Եհովային։ Կարդացեք Հոբ 1։1, 6–2։10 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ըստ Սատանայի՝ Հոբն ինչո՞ւ էր հնազանդվում Եհովային (տես Հոբ 1։9–11)։

      • Սատանան ինչո՞ւմ մեղադրեց բոլոր մարդկանց, այդ թվում՝ նաև քեզ (տես Հոբ 2։4)։

      Կարդացեք Հոբ 27։5բ և պատասխանեք հետևյալ հարցին։

      • Հոբն ինչպե՞ս ցույց տվեց, որ իրոք սիրում է Եհովային։

      Սատանան մարտահրավեր է նետում Եհովային։ Նա հարցականի տակ է դնում պալարներով ծածկված Հոբի և մեր օրերում Եհովային ծառայող մի քրոջ անարատությունը

      Հոբը փաստեց իր սերը՝ մինչև վերջ նվիրված մնալով Եհովային

      Մենք կփաստենք մեր սերը, եթե նվիրված մնանք Եհովային

      4. Ուրախացրու Եհովայի սիրտը

      Կարդացեք Առակներ 27։11 և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ի՞նչ է զգում Եհովան, երբ իմաստությամբ ես վարվում և հնազանդվում ես իրեն։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

      5. Դու կարող ես նվիրված լինել Եհովային

      Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ պատմել ուրիշներին նրա մասին, իսկ նվիրվածությունը մղում է մեզ այդպես վարվել, անգամ երբ դա հեշտ չէ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պաշտպանիր հավատդ՝ չնայած հակառակությանը» (5։09)

      • Քեզ համար դժվա՞ր է ուրիշներին պատմել Եհովայի մասին։

      • Ի՞նչը օգնեց Գրեյսոնին հաղթահարել իր վախը։

      Մեզ համար հեշտ կլինի նվիրված մնալ Եհովային, եթե սիրենք այն, ինչ նա է սիրում, և ատենք այն, ինչ չար է նրա աչքին։ Կարդացեք Սաղմոս 97։10 և քննարկեք այս հարցերը։

      • Ըստ քո սովորածի՝ ի՞նչն է Եհովան սիրում և ի՞նչն է ատում։

      • Ինչպե՞ս կարող ես դու էլ սիրել այն, ինչ բարի է, և ատել այն, ինչ չար է։

      6. Եթե հնազանդվենք Եհովային, օգուտներ կստանանք

      Եհովային հնազանդվելը միշտ լավագույն որոշումն է։ Կարդացեք Եսայիա 48։17, 18 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Կարո՞ղ ենք համոզված լինել, որ Եհովան միշտ գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Ինչո՞ւ։

      • Աստվածաշունչ ուսումնասիրելը և Եհովային ավելի լավ ճանաչելը ի՞նչ օգուտներ են բերել քեզ։

      ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստծու համար միևնույն է՝ ինչ եմ անում»։

      • Կարո՞ղ ես մի համար նշել, որպեսզի ցույց տաս, որ մեր արարքները ազդում են Եհովայի զգացմունքների վրա։

      ԱՄՓՈՓՈՒՄ

      Դու կարող ես ցույց տալ Եհովայի հանդեպ քո սերը՝ հնազանդվելով և հավատարիմ մնալով նրան՝ չնայած փորձություններին։

      Վերհիշենք

      • Ի՞նչ ենք սովորում Հոբի պատմությունից։

      • Ինչպե՞ս ես փաստելու, որ սիրում ես Եհովային։

      • Ի՞նչը կօգնի քեզ նվիրված մնալ Եհովային։

      Նպատակ դիր

      ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

      Տես, թե ինչպես կարող ես նվիրված լինել Եհովային և ժողովին։

      «Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում» (16։49)

      Ավելի շատ բան իմացիր Սատանայի՝ մարդկանց դեմ ուղղված մեղադրանքների մասին։

      «Հոբը անարատ է մնում» («Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում», մաս 6)

      Տես, թե անգամ երեխաները ինչպես կարող են ցույց տալ Եհովայի հանդեպ իրենց սերը։

      «Ուրախացրու Եհովային» (8։16)

      Իմացիր, թե ինչպես կարող են պատանիները նվիրված մնալ Աստծուն՝ չնայած հասակակիցների ճնշմանը։

      «Մի՛ ենթարկվիր հասակակիցներիդ ճնշմանը» (3։59)

  • Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Դաս 35. Ամուսինը կայքում գովազդվող մեքենաներն է նայում, իսկ նրա կողքին նստած են կինը և երեխաները

      ԴԱՍ 35

      Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ

      Մենք բոլորս որոշումներ ենք կայացնում։ Դրանցից շատերը կարող են մեծ ազդեցություն ունենալ ինչպես մեզ, այնպես էլ Եհովայի հետ ունեցած մեր մտերմության վրա։ Օրինակ՝ երբեմն հարկավոր է որոշել, թե որտեղ ենք ապրելու, ինչպես ենք հոգալու մեր կարիքները կամ ամուսնանալու ենք, թե ոչ։ Երբ ճիշտ որոշումներ ենք կայացնում, երջանիկ ենք լինում և հաճեցնում ենք Եհովային։

      1. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ ճիշտ որոշումներ կայացնել

      Նախքան որոշում կայացնելը Եհովայից աղոթքով օգնություն խնդրիր և քննիր Աստվածաշունչը, որ տեսնես, թե նա ինչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ (կարդա Առակներ 2։3–6)։ Որոշ հարցերի վերաբերյալ Եհովան հստակ հրահանգներ է տալիս։ Այդպիսի դեպքերում հնազանդվելն ամենաճիշտ որոշումը կլինի։

      Իսկ ինչպե՞ս վարվել, եթե Աստվածաշնչում հստակ գրված չէ, թե ինչ է պետք անել։ Այդ դեպքում նույնպես Եհովան կառաջնորդի քեզ «այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17)։ Ինչպե՞ս։ Աստծու Խոսքում կարող ես գտնել սկզբունքներ, որոնք կառաջնորդեն քեզ։ Աստվածաշնչյան սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են, որոնք արտացոլում են Աստծու մտքերն ու զգացմունքները։ Հաճախ մենք հասկանում ենք տվյալ հարցի առնչությամբ Աստծու տեսակետը, երբ կարդում ենք աստվածաշնչյան որևէ պատմություն։ Եհովայի տեսակետը հասկանալուց հետո մենք կկարողանանք նրան հաճելի որոշում կայացնել։

      2. Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնես նախքան որոշում կայացնելը

      Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Դա նշանակում է՝ որոշում կայացնելիս չպետք է շտապենք։ Ծանրութեթև արա բոլոր տարբերակները և հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքն է առնչվում այս հարցին։ Ո՞ր որոշումը կտա ինձ մտքի խաղաղություն։ Որոշումս ինչպե՞ս կազդի ուրիշների վրա։ Ամենակարևորը՝ Եհովային հաճելի կլինի՞ այն» (2 Օրենք 32։29)։

      Եհովան իրավունք ունի ասելու մեզ, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ։ Երբ սովորում ենք նրա օրենքներն ու սկզբունքները և վճռում ենք հետևել դրանց, այդպիսով մարզում ենք մեր խիղճը։ Խիղճը ճշտի ու սխալի մեր ներքին զգացողությունն է (Հռոմեացիներ 2։14, 15)։ Մարզված խիղճը կօգնի, որ ճիշտ որոշումներ կայացնենք։

      ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

      Ուշադրություն դարձրու, թե աստվածաշնչյան չափանիշները և խիղճը ինչպես են օգնում ճիշտ որոշումներ կայացնել։

      3. Թույլ տուր, որ Աստվածաշունչն առաջնորդի քեզ

      Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել որոշումներ կայացնելիս։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թող Աստվածաշնչի սկզբունքներն առաջնորդեն քեզ» (5։54)

      • Ի՞նչ է ազատ կամքը։

      • Ինչո՞ւ է Եհովան մեզ ազատ կամք տվել։

      • Որպեսզի լավագույնս օգտագործենք մեր ազատ կամքը, ինչե՞ր է նա մեզ տվել։

      Աստվածաշնչյան մի սկզբունք տեսնելու համար կարդացեք Եփեսացիներ 5։15, 16։ Այնուհետև քննարկեք, թե ինչպես կարող ես «գնել հարմար ժամանակը», որպեսզի՝

      • կանոնավոր ընթերցես Աստվածաշունչը

      • դառնաս ավելի լավ կողակից, ծնող, որդի կամ դուստր

      • հաճախես ժողովի հանդիպումներին

      4. Մարզիր խիղճդ, որ ճիշտ որոշումներ կայացնես

      Երբ հստակ աստվածաշնչյան պատվեր կա մեզ հուզող հարցի վերաբերյալ, հեշտ է հասկանալ, թե որն է ճիշտը։ Իսկ ի՞նչ անել, եթե չկա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մաքուր խիղճ ունեցեք» (5։13)

      • Քույրն ի՞նչ քայլեր ձեռնարկեց, որպեսզի մարզի իր խիղճը և Եհովային հաճելի որոշում կայացնի։

      Ինչո՞ւ չպետք է ուրիշներին խնդրենք մեր փոխարեն որոշում կայացնել։ Կարդացեք Եբրայեցիներ 5։14 և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Թեպետ թվում է՝ ավելի հեշտ է ուրիշներին խնդրել մեր փոխարեն որոշում կայացնել, սակայն մենք ի՞նչ պետք է կարողանանք անել։

      • Ի՞նչը կարող է քեզ օգնել մարզել խիղճդ և ճիշտ որոշումներ կայացնել։

      Մի մարդ մեքենա է վարում։ GPS համակարգը վարորդին օգնում է ճիշտ ճանապարհով ընթանալ

      Մեր խիղճը քարտեզի պես ուղղություն է տալիս մեզ

      5. Հարգիր ուրիշների խիղճը

      Նույն հարցի վերաբերյալ տարբեր մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել։ Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների խիղճը։ Քննենք երկու իրավիճակ։

      Իրավիճակ 1։ Մի քույր, ով սիրում է շպարվել, տեղափոխվում է այնպիսի ժողով, որտեղ շատերի համար դա անընդունելի է։

      Կարդացեք Հռոմեացիներ 15։1 և 1 Կորնթացիներ 10։23, 24 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Հաշվի առնելով այս համարները՝ գուցե ի՞նչ որոշում կայացնի այդ քույրը։ Ինչպե՞ս կվարվես, եթե քո խիղճը թույլ տա անել մի բան, ինչը դիմացինիդ խիղճն արգելում է։

      Իրավիճակ 2։ Եղբայրը գիտի, որ Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլի չափավոր օգտագործումը, սակայն որոշում է կայացրել ընդհանրապես չխմել։ Նրան հավաքույթի են հրավիրել։ Այնտեղ նա տեսնում է, որ եղբայրներն ալկոհոլային խմիչք են օգտագործում։

      Կարդացեք Ժողովող 7։16 և Հռոմեացիներ 14։1, 10 համարները ու քննարկեք հետևյալ հարցերը։

      • Հաշվի առնելով այս համարները՝ եղբայրը գուցե ի՞նչ որոշում կայացնի։ Ինչպե՞ս կվարվես, երբ տեսնես, որ ինչ-որ մեկն այնպիսի բան է անում, որը քո խիղճը դատապարտում է։

      Ո՞ր քայլերը կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել

      Մի կին աղոթում է.

      1. Եհովային խնդրիր, որ քեզ օգնի ճիշտ որոշում կայացնել (Հակոբոս 1։5)։

      Նույն կինը Աստվածաշնչով, աստվածաշնչյան հրատարակություններով և համակարգչով փնտրտուքներ է անում

      2. Փնտրտուքներ արա Աստվածաշնչում և աստվածաշնչյան հրատարակություններում, որպեսզի քո հարցին առնչվող սկզբունքներ գտնես։ Նաև կարող ես խորհրդակցել փորձառու քրիստոնյաների հետ։

      Նույն կինը մտածում է

      3. Մտածիր, թե ինչ ազդեցություն կունենա որոշումդ քո և ուրիշների խղճի վրա։

      ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Արա այն, ինչ ուզում ես։ Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում»։

      • Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք թե՛ Աստծու, թե՛ մարդկանց զգացմունքները։

      ԱՄՓՈՓՈՒՄ

      Մենք կկարողանանք ճիշտ որոշումներ կայացնել, երբ հասկանանք տվյալ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը, ինչպես նաև մտածենք՝ մեր արարքները ուրիշների համար օգտակար կլինեն, թե վնասակար։

      Վերհիշենք

      • Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն Եհովային։

      • Ինչպե՞ս կարող ես մարզել խիղճդ։

      • Ինչպե՞ս կարող ես հարգել ուրիշների խիղճը։

      Նպատակ դիր

      ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

      Ինչպե՞ս կարող ես այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կամրացնեն Եհովայի հետ քո ընկերությունը։

      «Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» («Դիտարան», 2011 թ. ապրիլի 15)

      Ավելին իմացիր այն մասին, թե Եհովան ինչպես է մեզ խորհուրդներ տալիս։

      «Եհովան առաջնորդում է իր ժողովրդին» (9։50)

      Մի մարդ կանգնած էր բարդ խնդրի առաջ։ Տես, թե ինչն օգնեց նրան որոշում կայացնել։

      «Եհովան երաշխավորում է, որ միշտ հոգ կտանի մեր մասին» (5։46)

      Ավելին իմացիր, թե ինչպես կարող ես հաճեցնել Աստծուն, եթե տվյալ հարցի կապակցությամբ նա հստակ առաջնորդություն չի տվել։

      «Արդյո՞ք ամեն պարագայում ունեք աստվածաշնչյան օրենքի կարիք» («Դիտարան», 2003 թ. դեկտեմբերի 1)

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը