Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աստվածաշնչի գիրք համար 26. Եզեկիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    • 2. ա) Ո՞ր երեք մարգարեներն են ապրել Երուսաղեմի կործանմանը նախորդող ճգնաժամային տարիներին։ բ) Գրքում Եզեկիելը ինչպե՞ս է անվանվում, և ի՞նչ է նշանակում նրա անունը։ գ) Ո՞ր տարիներին է Եզեկիելը մարգարեացել, և ի՞նչ է հայտնի նրա կյանքի ու մահվան մասին։

      2 Այդ ողջ ճգնաժամային տարիների ընթացքում մինչև Երուսաղեմի կործանումը Եհովան շարունակ իր ժողովրդի հետ խոսում էր մարգարեների միջոցով։ Երեմիան Երուսաղեմում էր, Դանիելը՝ Բաբելոնի արքունիքում, իսկ Եզեկիելը մարգարեանում էր Բաբելոնում գտնվող հրեա գերիների համար։ Եզեկիելը և՛ քահանա էր, և՛ մարգարե, ինչպես Երեմիան, իսկ ավելի ուշ՝ Զաքարիան (Եզեկ. 1։3)։ Իր գրքում Եզեկիելը ավելի քան 90 անգամ անվանվում է «մարդի որդի», իսկ Քրիստոնեական Հունարեն Գրություններում գրեթե 80 անգամ Հիսուսն է կոչվում «մարդու Որդի» (Եզեկ. 2։1; Մատթ. 8։20)։ «Եզեկիել» անունը (եբրայերեն՝ Եխեզքել) նշանակում է «Աստված զորացնում է»։ Եզեկիելը Եհովայի կողմից մարգարե նշանակվեց Հովաքինի գերության հինգերորդ տարում՝ մ.թ.ա. 613թ.-ին։ Գիրքը ցույց է տալիս, որ 22 տարի անց՝ գերության 27-րդ տարում, նա դեռ մարգարեանում էր (Եզեկ. 1։1, 2; 29։17)։ Մարգարեն ամուսնացած էր, սակայն կինը մահացավ այն օրը, երբ Նաբուգոդոնոսորը սկսեց Երուսաղեմի վերջնական պաշարումը (24։2, 18)։ Իսկ թե երբ և ինչպես մահացավ Եզեկիելը, հայտնի չէ։

  • Աստվածաշնչի գիրք համար 26. Եզեկիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    • 8. Իր առաջին տեսիլքում ի՞նչ է տեսնում Եզեկիելը։

      8 Եհովան դետ է նշանակում Եզեկիելին (1։1–3։27)։ Իր առաջին տեսիլքում՝ մ.թ.ա. 613թ.-ին, Եզեկիելը տեսնում է կատաղի քամի, որ փչում է հյուսիսից, մի մեծ ամպ և բոցկլտացող կրակ։ Դրա միջից դուրս են գալիս չորս թևավոր կենդանի էակներ՝ մարդու, առյուծի, ցլի և արծվի երեսով։ Նրանց կերպարանքը նման է այրվող ածուխների, և յուրաքանչյուր էակի կողքին մեկական անիվ կա, որոնք այնքան բարձր են, որ վախ են ներշնչում, և ասես անիվը անիվի մեջ լինի, իսկ շրջանակները լի են աչքերով։ Անիվները լիակատար ներդաշնակությամբ շարժվում են ցանկացած ուղղությամբ։ Կենդանի էակների գլխավերևում հարթակի նմանությամբ մի բան կա, իսկ հարթակի վրա գահ կա, որի վրա «Եհովայի փառքի նմանությունն ունեցող մի բան է» (1։28)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը