Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աստվածաշնչի գիրք համար 37. Անգե
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    • 12. Ի՞նչ վերջին պատգամով է Անգեն դիմում Զորաբաբելին։

      12 Չորրորդ պատգամը (2։20–23)։ Անգեն այս պատգամը հայտնում է նույն օրը, երբ հայտնում է երրորդ պատգամը, բայց այն ուղղված է Զորաբաբելին։ Եհովան կրկին ասում է, որ «ցնցելու է երկինքն ու երկիրը», բայց այս անգամ խոսքը ազգերի թագավորությունների լիակատար կործանման մասին է։ Շատերը կընկնեն՝ «յուրաքանչյուրն իր եղբոր սրով» (2։21, 22)։ Անգեն ավարտում է իր մարգարեությունը՝ հավաստիացնելով, որ Զորաբաբելը ունի Եհովայի հաճությունը։

  • Աստվածաշնչի գիրք համար 37. Անգե
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
    • 16. Անգեի մարգարեությունը ի՞նչ առնչություն ունի Թագավորության հույսի հետ, և ի՞նչ ծառայության է այն մղում մեզ այսօր։

      16 Իսկ ի՞նչ կարելի է ասել «կցնցեմ երկինքն ու երկիրը» մարգարեության մասին։ Պողոս առաքյալը Անգե 2։6-ը այսպես է բացատրում. «Բայց հիմա [Աստված] խոստացել է. «Եվս մեկ անգամ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը»։ «Եվս մեկ անգամ» արտահայտությունը ցույց է տալիս, որ սասանվող բաները, որոնք Աստծու կողմից ստեղծված չեն, հեռացվելու են, որպեսզի չսասանվող բաները մնան։ Հետևաբար, տեսնելով, որ ստանալու ենք մի անսասան թագավորություն՝ եկեք շարունակենք օգտվել անզուգական բարությունից, որի միջոցով կկարողանանք ընդունելի կերպով սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով, որովհետև մեր Աստվածը նաև սպառող կրակ է» (Եբր. 12։26–29)։ Անգեն ցույց է տալիս, որ Եհովան ցնցելու է երկինքն ու երկիրը, որպեսզի «տակնուվրա անի թագավորությունների գահը և ոչնչացնի ազգերի թագավորությունների զորությունը» (Անգե 2։21, 22)։ Այս մարգարեությունը մեջբերելիս Պողոսը նշում է, որ Աստծու Թագավորությունը, ի տարբերություն մարդկային կառավարությունների, «անսասան» է։ Այդ Թագավորության հույսն ունենալով՝ եկեք զորանանք և գործի անցնենք՝ Աստծուն սուրբ ծառայություն մատուցելով։ Չմոռանանք նաև, որ նախքան Եհովայի կողմից երկրի ազգերի տապալումը թանկարժեք մի բան է շարժվելու և դուրս գալու այդ ազգերի միջից դեպի փրկություն. ««Բոլոր ազգերը ես կցնցեմ, ու բոլոր ազգերի ցանկալի գանձերը կգան, և այս տունը փառքով կլցնեմ»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (Անգե 2։4, 7)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը