Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Մենք գալիս ենք ձեզ հետ»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
    • 1, 2. ա) Ի՞նչ է Եհովան ասել մեր ժամանակների վերաբերյալ։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածում (տես 22-րդ էջի նկարը)։

      ԽՈՍԵԼՈՎ այն ժամանակների մասին, որում ապրում ենք՝ Եհովան կանխագուշակել է. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»» (Զաք. 8։23)։ Այս տասը խորհրդանշական մարդկանց նման՝ նրանք, ովքեր երկրային կյանքի հույս ունեն, բռնել են «հրեա մարդու քղանցքը»։ Նրանց համար մեծ պատիվ է ընկերակցել ոգով օծված «Աստծու Իսրայելի» հետ, քանի որ գիտեն, որ Եհովան օրհնում է իր օծյալ ծառաներին (Գաղ. 6։16)։

  • «Մենք գալիս ենք ձեզ հետ»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
    • 4. Եթե հնարավոր չէ իմանալ բոլոր օծյալների անունները, որ այսօր երկրի վրա են, ինչպե՞ս կարող ենք գնալ նրանց հետ։

      4 Բայց եթե հնարավոր չէ ստույգ իմանալ հոգևոր Իսրայելի բոլոր անդամների անունները, որ այսօր երկրի վրա են, ինչպե՞ս կարող են ուրիշ ոչխարները գնալ նրանց հետ։ Ուշադրություն դարձրու, թե Զաքարիայի մարգարեությունը ինչ է ասում խորհրդանշական տասը մարդու մասին։ Նրանք ամուր «կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»։ Թեև այս համարում նշված է մեկ հրեա մարդու մասին, այն վերաբերում է մեկից ավելի անհատների։ Հետևաբար այս հոգևոր հրեան պետք է լինի հավաքական կերպար, ոչ թե մեկ անձնավորություն։ Ուստի կարիք չկա բնորոշելու յուրաքանչյուր հոգևոր հրեայի և գնալու նրա հետ։ Փոխարենը՝ մենք պետք է բնորոշենք այս անհատներին որպես խմբի և հետո աջակցենք այդ խմբին։ Աստծու Խոսքը չի հորդորում մեզ հետևել որևէ անհատի. Հիսուսն է մեր Առաջնորդը (Մատթ. 23։10)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը