Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 60 էջ 144–էջ 145 պարբ. 7
  • Այլակերպություն. Քրիստոսը՝ իր թագավորական փառքով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այլակերպություն. Քրիստոսը՝ իր թագավորական փառքով
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Կանխապես ցույց է տրվում Քրիստոսի թագավորական փառքը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    2011 Դիտարան
  • Նա տոկաց մինչև վերջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 60 էջ 144–էջ 145 պարբ. 7
Հիսուսն այլակերպվում է Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի առջև, հայտնվում են Մովսեսի ու Եղիայի կերպարանքները

ԳԼՈՒԽ 60

Այլակերպություն. Քրիստոսը՝ իր թագավորական փառքով

ՄԱՏԹԵՈՍ 16։28–17։13 ՄԱՐԿՈՍ 9։1–13 ՂՈՒԿԱՍ 9։27–36

  • ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՍԻԼՔԸ

  • ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ԼՍՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՁԱՅՆԸ

Հիսուսը շարունակում է ուսուցանել Փիլիպոսի Կեսարիայի տարածքում, որը Հերմոն լեռից մոտ 25 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այդ ընթացքում նա իր առաքյալներին մի զարմանալի բան է ասում. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս» (Մատթեոս 16։28)։

Աշակերտները հավանաբար ուզում են իմանալ, թե ինչ նկատի ունի Հիսուսը։ Մոտ մեկ շաբաթ հետո Հիսուսը իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ բարձրանում է մի բարձր լեռ։ Հավանաբար արդեն գիշեր է, քանի որ առաքյալների քունը տանում է։ Հիսուսը սկսում է աղոթել, և այդ ընթացքում նա իր առաքյալների առաջ այլակերպվում է։ Նրա երեսը սկսում է փայլել արևի պես, իսկ նրա վերնազգեստը դառնում է լույսի պես պայծառ ու սպիտակափայլ։

Ապա հայտնվում են երկու հոգի՝ «Մովսեսն ու Եղիան»։ Նրանք սկսում են խոսել Հիսուսի հետ «նրա հեռանալու մասին, որը պիտի տեղի ունենա Երուսաղեմում» (Ղուկաս 9։30, 31)։ Հիսուսի հեռանալը, ակներևաբար, վերաբերում է նրա մահվանը և հարությանը, ինչի մասին նա վերջերս է խոսել (Մատթեոս 16։21)։ Այս զրույցից հստակ երևում է, որ հակառակ Պետրոսի ասածին՝ Հիսուսի մահը անխուսափելի է։

Այժմ առաքյալները արթուն ու սթափ վիճակում են և զարմանքով նայում են, թե ինչ է տեղի ունենում։ Թեև սա տեսիլք է, բայց այնքան իրական է թվում, որ Պետրոսը ակամայից միջամտում է այդ զրույցին և ասում. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Թույլ տուր երեք վրան կանգնեցնենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի» (Մարկոս 9։5)։ Պետրոսը խոսում է վրան կանգնեցնելու մասին թերևս այն պատճառով, որ ուզում է՝ տեսիլքը շարունակվի։

Մինչ Պետրոսը խոսում է, մի լուսավոր ամպ ծածկում է նրանց, և մի ձայն է լսվում ամպի միջից. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք»։ Լսելով Աստծու ձայնը՝ առաքյալները վախից իսկույն խոնարհվում են մինչև գետին, բայց Հիսուսը ասում է նրանց. «Վե՛ր կացեք, մի՛ վախեցեք» (Մատթեոս 17։5–7)։ Երբ նրանք վեր են կենում, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում։ Հաջորդ օրը՝ լուսաբացին, երբ նրանք իջնում են սարից, Հիսուսը պատվիրում է նրանց. «Մինչև մարդու Որդին հարություն չառնի, ոչ ոքի չպատմեք այս տեսիլքի մասին» (Մատթեոս 17։9)։

Քանի որ տեսիլքում հայտնվել էր Եղիան, առաքյալների մտքում հարց է առաջանում։ Նրանք Հիսուսին հարցնում են. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե նախ Եղիան պիտի գա»։ Հիսուսը պատասխանում է. «Եղիան արդեն եկել է, սակայն նրան չճանաչեցին» (Մատթեոս 17։10–12)։ Հիսուսը խոսում է Հովհաննես Մկրտչի մասին, որի կատարած դերը նման է Եղիայի կատարած դերին. Եղիան ճանապարհ էր պատրաստել Եղիսեի համար, իսկ Հովհաննեսը՝ Հիսուսի համար։

Այս տեսիլքն, անկասկած, զորացրեց Հիսուսին ու նրա առաքյալներին։ Դրա միջոցով աշակերտները նախապես տեսան Քրիստոսի թագավորական փառքը, այսինքն՝ տեսան «մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս», ինչպես որ Հիսուսը խոստացել էր (Մատթեոս 16։28)։ Փաստորեն, լեռան վրա նրանք Հիսուսի «մեծափառությանը ականատես եղան»։ Թեև փարիսեցիները ցանկանում էին, որ Հիսուսը իրենց մի նշան ցույց տա փաստելու համար, որ Աստծու ընտրյալ Թագավորն է, բայց նա ոչ մի նշան չտվեց նրանց։ Սակայն Հիսուսի մտերիմ աշակերտներին թույլ տրվեց տեսնել նրա այլակերպությունը, որը փաստեց, որ Թագավորության մասին մարգարեությունները հաստատ կատարվելու են։ Ուստի Պետրոսը կարող էր հետագայում գրել. «Մենք մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք» (2 Պետրոս 1։16–19)։

  • Ինչպե՞ս են ոմանք տեսնում Հիսուսին իր Թագավորությամբ գալիս։

  • Տեսիլքում Հիսուսի հետ ինչի՞ մասին են խոսում «Մովսեսն ու Եղիան»։

  • Ինչո՞ւ է այլակերպության տեսիլքը զորացնում Քրիստոսի հետևորդներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը