Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աստծու Թագավորությունը այժմ իշխում է
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • 2. Աշխարհում տիրող իրավիճակը և մարդիկ ինչպե՞ս են փոխվել 1914 թ.-ից ի վեր

      Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսը կանխագուշակեց, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում այն բանից հետո, երբ նա սկսեր իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հիսուսն ասաց, որ լինելու էին պատերազմներ, սովեր և երկրաշարժեր (կարդա Մատթեոս 24։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ «վերջին օրերում» մարդկանց վատ հատկությունների պատճառով «չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1–5)։ 1914 թ.-ից սկսած՝ այս դեպքերն ու հատկություններն ավելի հստակ են երևում աշխարհում։

      3. Ինչո՞ւ է աշխարհի վիճակը Աստծու Թագավորության հաստատումից հետո այսքան վատացել

      Աստծու Թագավորության Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Հիսուսը պատերազմ սկսեց Սատանայի և նրա դևերի դեմ ու հաղթանակ տարավ։ Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։9, 10, 12)։ Նա շատ զայրացած է, որովհետև գիտի, որ շուտով ոչնչանալու է։ Դրա համար էլ նա ցավ ու տառապանք է պատճառում բոլորին։ Զարմանալի չէ, թե ինչու է աշխարհի վիճակը այսպիսին։ Սակայն Աստծու Թագավորությունը կլուծի այս բոլոր խնդիրները։

  • Աստծու Թագավորությունը այժմ իշխում է
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • 5. 1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է

      Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է» (1։10)

      Հիսուսը կանխագուշակեց, թե իր՝ թագավոր դառնալուց հետո աշխարհում ինչ պայմաններ են տիրելու։ Կարդացեք Ղուկաս 21։9–11 և պատասխանեք հետևյալ հարցին։

      • Թվարկվածներից որի՞ մասին ես լսել կամ որի՞ն ես ականատես եղել։

      Պողոս առաքյալը նկարագրեց, թե ինչպիսին էին լինելու մարդիկ վերջին օրերում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1–5 համարները և քննարկեք այս հարցը։

      • Այս հատկություններից որո՞նք ես տեսնում մարդկանց մեջ։

      Կոլաժ։ Վերջին օրերի աշխարհի վիճակը պատկերող նկարներ։ 1. Զինվորականը ամբիոնից ձեռքը բարձրացրած բղավում է։ 2. Ավերված շինություններ՝ երկրաշարժից հետո։ 3. Ռազմական օդանավեր։ 4. Մարդիկ դրսում դիմակներով քայլում են։ 5. Նյու Յորքի երկնաքերները՝ կրակների մեջ ահաբեկչական հարձակումից հետո։ 6. Մի տղա թմրանյութեր է օգտագործում։ 7. Ամուսինը բղավում է և ձեռք է բարձրացնում իր կնոջ վրա։ 8. Տարբեր տեսակի թմրանյութեր և խմիչքներ։ 9. Երկու կանայք՝ մոդայիկ հագուստներով և զարդերով, սելֆի են անում։ 10. Դիջեյը երաժշտություն է միացնում ամբոխի համար։ 11. Խռովարարը պատրաստվում է պայթուցիկ նետել

      6. Աստծու Թագավորությունը իշխում է, և դա մղում է մեզ գործերի

      Կարդացեք Մատթեոս 24։3, 14 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ո՞ր կարևոր գործն է ցույց տալիս, որ Աստծու Թագավորությունը իշխում է։

      • Ինչպե՞ս կարող ես մասնակցություն ունենալ դրանում։

      Աստծու Թագավորությունը հիմա իշխում է, և մոտ է այն ժամանակը, երբ այն կիշխի ամբողջ երկրագնդի վրա։ Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

      • Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը՝ տեսնելով, որ «օրը մոտենում է»։

      Կոլաժ։ 1. Աստվածաշունչ ուսումնասիրողը այցելել է ժողովի հանդիպման։ 2. Նույն ուսումնասիրողը քարոզում է մի մարդու

      Եթե իմանայիր մի բան, որը կարող է օգնել և փրկել ուրիշներին, ի՞նչ կանեիր

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը