Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/03 էջ 1
  • «Պատրաստ կացէք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Պատրաստ կացէք»
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Պատրա՛ստ եղեք Եհովայի օրվան
    2003 Դիտարան
  • «Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հետևեք, թե ինչպես եք օգտագործում ժամանակը
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Աշխարհի «վերջի» մասին
    2009 Դիտարան
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 11/03 էջ 1

«Պատրաստ կացէք»

1 Իրերի ներկա համակարգի վերջի վերաբերյալ իր մարգարեության մեջ Հիսուսը զգուշացրեց, որ կյանքի հոգսերով չտարվենք (Մատթ. 24։36–39; Ղուկ. 21։34, 35)։ Քանի որ մեծ նեղությունը կարող է վրա հասնել ցանկացած պահի, անչափ կարևոր է Հիսուսի հետևյալ զգուշացմանը ականջ դնելը. «Պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Մատթ. 24։44)։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այս հարցում։

2 Պայքարել անհանգստությունների և ուշադրությունը շեղող բաների դեմ։ Հոգևոր որոգայթներից մեկը, որից հարկավոր է պաշտպանվել, «ապրուստի հոգսեր[ն]» են (Ղուկ. 21։34)։ Մի շարք երկրներում, որտեղ կյանքը թանկ է, նաև աղքատությունն ու գործազրկությունը համատարած բնույթ են կրում, դժվար է կյանքի համար անհրաժեշտ բաների մասին հոգալը։ Ուրիշ երկրներում էլ նյութական իրեր ձեռք բերելը սովորական բան է։ Եթե սկսենք նյութականը մեր մտահոգության միակ առարկան դարձնել, ապա վտանգ կա, որ Թագավորության շահերը ետին պլան մղվեն (Մատթ. 6։19–24, 31–33)։ Քրիստոնեական հանդիպումները օգնում են մեզ մեր ուշադրությունը կենտրոնացնել Թագավորության շահերի վրա։ Նպատակ դնո՞ւմ ես քո առջև՝ յուրաքանչյուր հանդիպման ներկա լինելու (Եբր. 10։24, 25)։

3 Աշխարհն այսօր լի է զանազան զբաղմունքներով, որոնք հեշտությամբ կարող են խլել մեր թանկարժեք ժամանակը։ Համակարգչի գործածությունը կարող է որոգայթ դառնալ, եթե անհատը չափից շատ ժամանակ տրամադրի Ինտերնետ ցանցից օգտվելուն, էլեկտրոնային փոստով նամակներ գրելուն կամ ստացվածները կարդալուն, ինչպես նաև կոմպյուտերային խաղերին։ Անթիվ ժամեր կարող են կորչել հեռուստացույցի առջև, ֆիլմեր դիտելու, ինչպես նաև սիրած զբաղմունքների, աշխարհիկ գրականություն կարդալու և սպորտով զբաղվելու վրա, ու շատ քիչ ժամանակ և ուժ կմնա հոգևորի հետ առնչվող գործերի համար։ Ճիշտ է, հանգիստն ու զվարճությունները կարող են որոշ ժամանակ թարմություն պատճառել մեզ, մինչդեռ Աստվածաշնչի անձնական ու ընտանեկան ուսումնասիրությունը հավիտենական օգուտներ են բերում (Ա Տիմոթ. 4։7, 8)։ Ժամանակը գնո՞ւմ ես, որպեսզի կարողանաս ամեն օր Աստծո Խոսքի շուրջ խորհրդածել (Եփես. 5։15–17)։

4 Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք այն բանի համար, որ Եհովայի կազմակերպությունը հոգևոր ուսուցման ծրագիր է կազմակերպել, որպեսզի օգնի մեզ «ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկ. 21։36)։ Եկեք լիարժեք օգուտներ քաղենք այդ միջոցառումներից և պատրաստ լինենք, որ մեր հավատը «դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի» (Ա Պետ. 1։7, ԷԹ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը