-
«Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները»2013 Դիտարան | հուլիս 15
-
-
16. Հիսուսի գալու մասին ուրիշ ո՞ր համարներում է խոսվում։
16 Իսկ որո՞նք են մյուս չորս համարները, որտեղ խոսվում է Հիսուսի գալստյան մասին։ Հավատարիմ և իմաստուն ծառայի հետ կապված՝ Հիսուսն ասում է. «Երջանիկ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի»։ Կույսերի մասին առակում Հիսուսն ասում է. «Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ»։ Տաղանդների մասին առակում Հիսուսն ասում է. «Երկար ժամանակ անց այդ ծառաների տերը եկավ»։ Այս նույն առակում տերն ասում է. «Երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի» (Մատթ. 24։46; 25։10, 19, 27)։ Ո՞ր ժամանակներին են վերաբերում Հիսուսի գալստյան վերաբերյալ այս խոսքերը։
17. Ի՞նչ է գրվել մեր հրատարակություններում Հիսուսի՝ Մատթեոս 24։46-ում նշված «գալու» վերաբերյալ։
17 Անցյալում մեր հրատարակություններում գրվել է, որ այս վերջին չորս խոսքերը վերաբերում են Հիսուսի գալստյանը 1918թ.-ին։ Ուշադրություն դարձնենք, օրինակ, «հավատարիմ և իմաստուն ծառայի» վերաբերյալ Հիսուսի խոսքերին (կարդա՛ Մատթեոս 24։45–47)։ Մենք մտածում էինք, որ 46-րդ համարում նշված «գալը» վերաբերում է այն ժամանակին, երբ 1918թ.-ին Հիսուսը եկավ ստուգելու օծյալների հոգևոր վիճակը։ Նաև մտածում էինք, որ ծառայի նշանակումը Տիրոջ ողջ ունեցվածքի վրա տեղի է ունեցել 1919թ.-ին (Մաղ. 3։1)։ Սակայն Հիսուսի մարգարեության հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս մարգարեության որոշ երեսակների կատարման ժամանակի մասին մեր հասկացողությունը վերաճշտման կարիք ունի։ Տեսնենք, թե ինչպես։
18. Հիսուսի ամբողջ մարգարեությունն ուսումնասիրելով՝ ի՞նչ եզրակացության ենք հանգում նրա գալստյան վերաբերյալ։
18 Մատթեոս 24։46-ին նախորդող համարներում «գալ» բառը վերաբերում է այն ժամանակին, երբ մեծ նեղության ժամանակ Հիսուսը գալիս է, որպեսզի հայտնի դատավճիռը և այն իրականացնի (Մատթ. 24։30, 42, 44)։ Բացի այդ, ինչպես քննեցինք 12-րդ պարբերությունում, Մատթեոս 25։31-ում նշված «գալը» նույնպես վերաբերում է ապագայում դատելու ժամանակին։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ, երբ Հիսուսը գալիս է հավատարիմ ծառային իր ողջ ունեցվածքի վրա նշանակելու, ինչպես նշված է Մատթեոս 24։46, 47 համարներում, դա նույնպես վերաբերում է նրա ապագա գալստյանը, որը լինելու է մեծ նեղության ժամանակ։ Իսկապես, Հիսուսի ամբողջ մարգարեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գալու վերաբերյալ բոլոր ութ համարները վերաբերում են ապագային, երբ Հիսուսը գալու է մեծ նեղության ժամանակ դատելու։
-