-
Արթուն կմնա՞ս2015 Դիտարան | մարտ 15
-
-
9. ա) Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը նիրհելու բնական հակումի մասին։ բ) Օծյալներն ինչպե՞ս են արձագանքել «ահա՛ փեսան» աղաղակին (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
9 Հաջորդ բանը, որ օգնեց կույսերին պատրաստ լինելու, իրենց զգոնությունն էր։ Հնարավո՞ր է, որ առանձին օծյալներ երկար գիշերվա ընթացքում սկսեն նիրհել։ Այո՛, հնարավոր է։ Նկատի առնենք, որ Հիսուսը տասը կույսերի մասին ասաց, որ «բոլորը սկսեցին նիրհել և քուն մտան», մինչ թվում էր, թե փեսան ուշանում էր։ Հիսուսը լավ գիտեր, որ մարմնական թուլության պատճառով գուցե նույնիսկ պատրաստակամ մարդը դժվարանա արթուն մնալ։ Հավատարիմ օծյալներն ուշադրություն են դարձրել այս անուղղակի նախազգուշացմանը և ավելի մեծ ջանքեր են թափել, որպեսզի զգոն և արթուն մնան։ Առակում բոլոր կույսերը արձագանքեցին կեսգիշերին հնչած աղաղակին. «Ահա՛ փեսան»։ Բայց միայն զգոն կույսերը պատրաստ սպասեցին մինչև վերջ (Մատթ. 25։5, 6; 26։41)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի հավատարիմ օծյալների մասին։ Վերջին օրերի ընթացքում նրանք արձագանքել են «ահա՛ փեսան» աղաղակին։ Նրանք ընդունել են այն հզոր փաստը, որ Հիսուսը ուր որ է գալու է, և պատրաստ են նրա գալստինa։ Այժմ եկեք քննենք առակի կուլմինացիոն կետը, որը կենտրոնանում է կոնկրետ ժամանակահատվածի վրա։
-
-
Արթուն կմնա՞ս2015 Դիտարան | մարտ 15
-
-
a Առակում որոշակի ժամանակամիջոց կա «ահա՛ փեսան» (6-րդ համար) աղաղակի և Փեսայի փաստացի գալստի միջև (10-րդ համար)։ Վերջին օրերի ընթացքում զգոն օծյալները նկատել են Հիսուսի ներկայության նշանը։ Ուստի նրանք գիտեն, որ նա իշխում է որպես Թագավոր։ Այնուամենայնիվ, նրանք պետք է շարունակեն արթուն մնալ և սպասել նրա գալստին։
-