Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հավատարմորեն աջակցիր Քրիստոսի եղբայրներին
    2015 Դիտարան | մարտ 15
    • 4 1881թ.-ին «Սիոնի Դիտարանում» ասվեց, որ «մարդու Որդին», որը կոչվում է նաև «թագավոր», Հիսուսն է։ Վաղ Աստվածաշունչ ուսումնասիրողները մտածում էին, որ «Ջեյմս թագավորի թարգմանությունում» նշված «իմ եղբայրներ» արտահայտությունը վերաբերում է ինչպես նրանց, ովքեր Քրիստոսի հետ իշխելու են երկնքում, այնպես էլ երկրի վրա կատարելության հասած ողջ մարդկությանը։ Նրանք կարծում էին, որ ոչխարների ու այծերի զատումը տեղի է ունենալու Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Եվ այն մարդիկ, ովքեր կապրեն Աստծու սիրո օրենքով, կհամարվեն «ոչխար»։

      5. Ինչպե՞ս մեր հասկացողությունը վերաճշտվեց 1920-ականներին։

      5 1920-ականներին Եհովան օգնեց իր ժողովրդին վերաճշտելու այս առակի վերաբերյալ նրանց հասկացողությունը։ «Դիտարանի» 1923թ. հոկտեմբերի 15-ի համարը հաստատեց, որ «մարդու Որդին» Հիսուսն է։ Այնուամենայնիվ, այն սուրբգրային հիմնավոր փաստարկներ բերեց, թե ովքեր են Քրիստոսի եղբայրները՝ նշելով, որ նրանք Հիսուսի հետ երկնքում իշխողներն են, իսկ ոչխարները՝ Քրիստոսի Թագավորության ներքո երկրի վրա ապրելու հույս ունեցողները։ Իսկ ի՞նչ էր ասվում այն մասին, թե երբ է տեղի ունենալու ոչխարների ու այծերի զատումը։ Նշվում էր, որ Քրիստոսի եղբայրները նրա հետ իշխելու են երկնքից Հազարամյա Իշխանության ընթացքում, ուստի երկրային դասը չի կարող նրանց օգնել կամ արհամարհել։ Հետևաբար, ոչխարների ու այծերի զատումը պետք է որ տեղի ունենար նախքան Հազարամյա Իշխանությունը։ Իսկ այն մասին, թե ինչից ելնելով են ոմանք համարվելու «ոչխար», ոմանք էլ «այծ», ասվում էր, որ որպես «ոչխար» դատվելու են նրանք, ովքեր Հիսուսին իրենց Տերն են համարելու և հավատալու են, որ Թագավորությունը կյանքի ավելի լավ պայմաններ է բերելու։

  • Հավատարմորեն աջակցիր Քրիստոսի եղբայրներին
    2015 Դիտարան | մարտ 15
    • 7. Ի՞նչ ենք այժմ հստակ հասկանում։

      7 Այսօր մենք հստակ հասկանում ենք այծերի ու ոչխարների մասին առակը։ Տեսնենք, թե ովքեր են «մարդու Որդին», կամ՝ «թագավորը», «ոչխարներն» ու «այծերը» և թագավորի «եղբայրները»։ «Մարդու Որդին», կամ՝ «թագավորը», Հիսուսն է։ «Եղբայրները» ոգով օծված տղամարդիկ ու կանայք են, ովքեր Քրիստոսի հետ իշխելու են երկնքից (Հռոմ. 8։16, 17)։ «Ոչխարներն» ու «այծերը» բոլոր ազգերին պատկանող մարդիկ են։ Նրանք օծված չեն սուրբ ոգով։ Իսկ ե՞րբ է լինելու դատաստանը։ Այն տեղի է ունենալու գալիք մեծ նեղության ընթացքում՝ Արմագեդոնից առաջ։ Իսկ ի՞նչից ելնելով են ոմանք դատվելու որպես «ոչխար», իսկ ոմանք՝ որպես «այծ»։ Ելնելով այն բանից, թե ինչպես են նրանք վարվել Քրիստոսի՝ երկրի վրա մնացած ոգով օծված եղբայրների հետ։ Հաշվի առնելով, որ այս համակարգի վերջը շատ մոտ է՝ մենք անչափ երախտապարտ ենք Եհովային, որ աստիճանաբար լույս է սփռել այս և Մատթեոս 24 ու 25 գլուխներում նշված մյուս առակների վրա։

  • Հավատարմորեն աջակցիր Քրիստոսի եղբայրներին
    2015 Դիտարան | մարտ 15
    • 9 Նախ նկատի առնենք, որ Հիսուսը սովորեցնում է առակի միջոցով։ Ակնհայտ է, որ նա բառացիորեն չի խոսում այծերի ու ոչխարների զատման մասին։ Նաև չի ասում, որ որպես «ոչխար» դատվող մարդիկ պետք է բառացիորեն կերակրեն, հագցնեն, հոգ տանեն կամ բանտում այցելեն իր եղբայրներից մեկին։ Հիսուսը նկարագրում է այն, թե ինչ վերաբերմունք են դրսևորում խորհրդանշական ոչխարները իր եղբայրների նկատմամբ։ Հիսուսը «ոչխարներին» նկարագրում է որպես «արդարներ», քանի որ նրանք հասկանում են, որ Քրիստոսը երկրի վրա դեռ ունի օծյալ եղբայրներ, և հավատարմորեն աջակցում են նրանց այս վերջին օրերի չափազանց դժվար ժամանակներում (Մատթ. 10։40–42; 25։40, 46; 2 Տիմոթ. 3։1–5)։

      10. Ինչպե՞ս կարող են «ոչխարները» բարություն դրսևորել Քրիստոսի եղբայրների հանդեպ։

      10 Քննենք նաև Հիսուսի խոսքերի համատեքստը։ Նա խոսում է իր ներկայության և աշխարհի վախճանի նշանի մասին (Մատթ. 24։3)։ Իր խոսքի սկզբում Հիսուսը նշում է, որ այդ նշանը մի կարևոր առանձնահատկություն է ունենալու. Թագավորության բարի լուրը քարոզվելու է «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին» (Մատթ. 24։14)։ Այծերի ու ոչխարների մասին խոսելուց անմիջապես առաջ նա պատմել էր տաղանդների մասին առակը։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, Հիսուսը պատմեց այդ առակը, որպեսզի իր օծյալ աշակերտներին՝ իր «եղբայրներին», սովորեցնի, որ նրանք պետք է եռանդորեն մասնակցեն քարոզչական գործին։ Բայց Հիսուսի ներկայության ժամանակ երկրի վրա մնացած օծյալների մի փոքր խումբ հսկայածավալ գործ ունի անելու՝ քարոզել «բոլոր ազգերին» նախքան վերջը։ Այծերի ու ոչխարների մասին առակը ցույց է տալիս, որ օծյալները օգնության կարիք էին ունենալու։ Հետևաբար, որպես «ոչխար» դատվողները գլխավորապես կարող են բարություն դրսևորել Քրիստոսի եղբայրների հանդեպ՝ աջակցելով նրանց քարոզչական գործում։ Իսկ ինչպե՞ս կարող են դա անել։ Միայն նյութական և էմոցիոնալ օգնություն ցույց տալո՞վ, թե՞ ավելի շատ բան անելով։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը