Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Սա արեք ինձ հիշելու համար»
    2013 Դիտարան | դեկտեմբեր 15
    • 9. Ոմանք ի՞նչ սխալ կարծիք ունեն Հիսուսի օգտագործած հացի վերաբերյալ։

      9 Եկեղեցի հաճախող որոշ մարդիկ մատնանշում են այն, որ Հիսուսը բառացիորեն ասել է՝ «սա է իմ մարմինը», ուստի հավատում են, որ հացը հրաշքով դարձել է նրա մարմինը։ Բայց սա հակասում է փաստերինa։ Հիսուսը հավատարիմ առաքյալների աչքի առաջ էր. ինչպես որ անթթխմոր հացն էր նրանց առաջ, որից նրանք ուտելու էին, այնպես էլ նրա մարմինն էր առաքյալների առաջ։ Պարզ է, որ Հիսուսը փոխաբերական իմաստով էր խոսում, ինչպես որ բազմաթիվ այլ անգամներ էր խոսել (Հովհ. 2։19–21; 4։13, 14; 10։7; 15։1)։

      10. Ի՞նչ է խորհրդանշում Տիրոջ ընթրիքի հացը։

      10 Հացը, որ առաքյալները տեսնում էին և շուտով ուտելու էին, խորհրդանշում էր Հիսուսի մարմինը։ Ո՞ր մարմինը։ Մի ժամանակ Աստծու ծառաները այսպես էին մտածում. քանի որ Հիսուսը կոտրեց հացը, բայց նրա ոսկորներից ոչ մեկը չկոտրվեց, ուրեմն հացը խորհրդանշում է «Քրիստոսի մարմինը», այսինքն՝ օծյալ քրիստոնյաների ժողովը (Եփես. 4։12; Հռոմ. 12։4, 5; 1 Կորնթ. 10։16, 17; 12։27)։ Ժամանակի ընթացքում, սակայն, տրամաբանությունն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ հացը ներկայացնում է Հիսուսի մարդկային մարմինը, որը պատրաստվել էր նրա համար։ Հիսուսը «չարչարվեց մարմնով», նրան նույնիսկ ցցին գամեցին։ Ուստի Տիրոջ ընթրիքի հացը խորհրդանշում է Հիսուսի ֆիզիկական մարմինը, որում նա «կրեց մեր մեղքերը» (1 Պետ. 2։21–24; 4։1; Հովհ. 19։33–36; Եբր. 10։5–7)։

  • «Սա արեք ինձ հիշելու համար»
    2013 Դիտարան | դեկտեմբեր 15
    • 15, 16. Ինչպե՞ս է օգտագործվում հացը Տիրոջ ընթրիքի ժամանակ։

      15 Ելույթի վերջում հռետորը կասի, որ ժամանակն է անելու այն, ինչ Հիսուսն ասել էր իր առաքյալներին։ Ինչպես նշվեց վերևում, երկու խորհրդանիշ է օգտագործվելու՝ անթթխմոր հաց և կարմիր գինի։ Դրանք կարող են դրված լինել սեղանի վրա՝ հռետորի կողքին։ Նա ներկաների ուշադրությունը կհրավիրի այն բանի վրա, թե Հիսուսն ինչ ասաց ու արեց Տիրոջ ընթրիքը հաստատելիս։ Օրինակ՝ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Հիսուսը վերցրեց հացը և օրհնելուց հետո կոտրեց այն ու աշակերտներին տալով՝ ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը»» (Մատթ. 26։26)։ Նա մասերի բաժանեց անթթխմոր հացը, որպեսզի տա իր երկու կողմում գտնվող առաքյալներին։ Ապրիլի 14-ի հանդիպմանը դու կտեսնես անթթխմոր հաց, որն արդեն մի քանի մասի բաժանված կլինի և դրված կլինի ափսեների մեջ։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը