Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 129 էջ 294–էջ 295 պարբ. 2
  • Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • «Ահա՛ այն մարդը»
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը
    2005 Դիտարան
  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 129 էջ 294–էջ 295 պարբ. 2
Հիսուսը՝ գլխին փշե պսակ, հագին ծիրանի զգեստ, կանգնած է ամբոխի առաջ

ԳԼՈՒԽ 129

Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»

ՄԱՏԹԵՈՍ 27։15–17, 20–30 ՄԱՐԿՈՍ 15։6–19 ՂՈՒԿԱՍ 23։18–25 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։39–19։5

  • ՊԻՂԱՏՈՍԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ

  • ՀՐԵԱՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՐԱԲԲԱՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ

  • ՀԻՍՈՒՍԻՆ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ՈՒ ԽԱՐԱԶԱՆՈՒՄ

Պիղատոսը Հիսուսի մահը ցանկացող ամբոխին ասում է. «Այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա, որ համապատասխաներ նրա դեմ ուղղված ձեր մեղադրանքներին։ Հերովդեսն էլ չգտավ» (Ղուկաս 23։14, 15)։ Ապա նա Հիսուսին ազատելու համար մեկ այլ միջոց է փորձում։ Նա ասում է մարդկանց. «Դուք սովորություն ունեք, որ Պասեքին ձեզ համար մի մարդ ազատ արձակեմ։ Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ» (Հովհաննես 18։39)։

Պիղատոսը գիտի, որ բանտարկյալների մեջ կա Բարաբբա անունով մի մարդ, որը հայտնի է որպես կողոպտիչ, խռովարար ու մարդասպան։ Ուստի նա հարցնում է. «Ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ այսպես կոչված Քրիստոսին»։ Ավագ քահանաների դրդմամբ ժողովուրդն ասում է, որ Բարաբբային ազատ արձակի, ոչ թե Հիսուսին։ Պիղատոսը կրկին հարցնում է. «Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ ձեզ համար»։ Ամբոխը բացականչում է. «Բարաբբայի՛ն» (Մատթեոս 27։17, 21)։

Պիղատոսը ճարահատյալ հարցնում է. «Այդ դեպքում ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Ամբոխը բղավում է. «Թող ցցի՛ն գամվի» (Մատթեոս 27։22)։ Նրանք, առանց խղճի խայթ զգալու, պահանջում են, որ մահվան մատնվի անմեղ մի մարդ։ Պիղատոսն ասում է. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը։ Մահվան արժանի ոչինչ չգտա նրա մեջ. ուստի կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ» (Ղուկաս 23։22)։

Չնայած Պիղատոսի բոլոր ջանքերին՝ կատաղած ամբոխը միաձայն բղավում է. «Թող ցցի՛ն գամվի» (Մատթեոս 27։23)։ Կրոնական առաջնորդների հրահրմամբ մարդիկ այնպես են մոլեգնել, որ ուզում են՝ արյուն թափվի, այն էլ ոչ թե ինչ-որ հանցագործի արյուն, այլ մի անմեղ մարդու։ Մինչդեռ ընդամենը հինգ օր առաջ այդ մարդուն ուրախությամբ ողջունել են որպես Թագավորի, երբ նա մտնում էր Երուսաղեմ։ Թերևս այնտեղ ներկա են նաև Հիսուսի աշակերտները, սակայն փորձում են աննկատ մնալ։

Պիղատոսը, տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են անցնում, և ժողովրդի մեջ խռովություն է բարձրանում, ջուր է վերցնում ու բոլորի առաջ լվանալով իր ձեռքերը՝ ասում է. «Ես անմեղ եմ այս մարդու արյունից։ Դո՛ւք տեսեք»։ Սակայն նույնիսկ դա չի ազդում ամբոխի վրա։ Նրանք պատասխանում են. «Նրա արյունը մեզ ու մեր երեխաների վրա թող լինի» (Մատթեոս 27։24, 25)։

Կուսակալ Պիղատոսն ավելի շատ ցանկանում է հաճեցնել ամբոխին, քան անել այն, ինչ ճիշտ է։ Ուստի նա կատարում է նրանց ուզածը և ազատ է արձակում Բարաբբային։ Ապա պատվիրում է, որ Հիսուսին մերկացնեն ու խարազանեն։

Այդ դաժան ծեծից հետո զինվորները Հիսուսին տանում են կուսակալի պալատ։ Այնտեղ է հավաքվում զորագունդը և ծաղրուծանակի ու անարգանքի է ենթարկում Հիսուսին։ Նրանք փշերից մի պսակ են պատրաստում ու դնում նրա գլխին՝ որպես «թագ»։ Զինվորները մի եղեգ են դնում Հիսուսի աջ ձեռքի մեջ և նրան հագցնում են ծիրանի զգեստ, ինչպիսին թագավորներն են կրում։ Ապա ծաղրանքով ասում են. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր» (Մատթեոս 27։28, 29)։ Նրանք նաև թքում են Հիսուսի վրա և ապտակում նրան։ Հետո Հիսուսի ձեռքից վերցնում են եղեգը ու դրանով խփում նրա գլխին, և պսակի փշերը ավելի խորն են մխրճվում նրա գլխի մաշկի մեջ։

Չնայած այս ամենին՝ Հիսուսը մեծ կամքի ուժ է դրսևորում ու արժանապատվորեն կրում այդ նախատինքը։ Դա այնքան է տպավորում Պիղատոսին, որ նա կրկին փորձում է ազատ արձակել նրան ու այդպիսով ազատվել պատասխանատվությունից։ Նա ասում է. «Ահա ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Հնարավոր է՝ նա մտածում է, որ եթե մարդիկ Հիսուսին տեսնեն արյունլվա ու տանջահար վիճակում, նրանց սիրտը կփափկի։ Եվ երբ Հիսուսին կանգնեցնում են այդ անսիրտ ամբոխի առջև, Պիղատոսն ասում է. «Ահա՛ մարդը» (Հովհաննես 19։4, 5)։

Ծեծի ու անարգանքի ենթարկվելով հանդերձ՝ Հիսուսը պահում է իր արժանապատվությունն ու հանդարտությունը։ Նույնիսկ Պիղատոսն է ընդունում դա, քանի որ, ըստ ամենայնի, նրա խոսքերն արտահայտում են խոր հարգանք ու կարեկցանք։

ԽԱՐԱԶԱՆՈՒՄ

Խարազանելու համար նախատեսված մտրակ

Դոկտոր Ուիլյամ Էդուարդսը «Ամերիկյան բժշկական ընկերության հանդեսում» նկարագրում է, թե սովորաբար ինչպես էին հռոմեացիները խարազանում մարդկանց։

Նա գրում է. «Խարազանման համար օգտագործվում էր մի կարճ մտրակ (ֆլագրում, կամ՝ ֆլագելլում), որը պատրաստված էր տարբեր երկարության առանձին կամ միահյուսված մի քանի կաշեփոկերից։ Դրանց վրա մեկընդմեջ ամրացված էին լինում երկաթե գնդիկներ և ոչխարի ոսկորի սրածայր կտորներ.... Երբ հռոմեացի զինվորները այդ մտրակով ուժգին հարվածում էին մարդուն, երկաթե գնդիկները առաջացնում էին արյունազեղումներ, իսկ կաշեփոկերն ու ոսկորի կտորները պատռում էին մաշկը և ենթամաշկային հյուսվածքները։ Մինչ մտրակահարությունը շարունակվում էր, պատռվածքներն ավելի էին խորանում՝ հասնելով կմախքային մկաններին, և արդյունքում այդ վերքերից կախվում էին արյունոտ մսի ծվեններ»։

  • Ինչպե՞ս է Պիղատոսը փորձում ազատ արձակել Հիսուսին և այդպիսով իրեն ազատել պատասխանատվությունից։

  • Ինչպե՞ս էր կատարվում խարազանումը։

  • Հիսուսին ծեծելուց հետո, ինչպե՞ս են վարվում նրա հետ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը