Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 2/15 էջ 28–32
  • Դու ատո՞ւմ ես անօրենությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դու ատո՞ւմ ես անօրենությունը
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մի՛ դարձիր ալկոհոլի գերին
  • Հեռու մնա ոգեհարցությունից
  • Հետևիր բարոյականության վերաբերյալ Հիսուսի նախազգուշացումներին
  • Ունեցիր Հիսուսի տեսակետը անօրենություն սիրողների հանդեպ
  • «Ատեցե՛ք չարությունը»
  • Համատարած օրինազանցություն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Սիրիր արդարությունը և ատիր անօրենությունը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
  • Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հետևենք Հիսուսի օրինակին
    2005 Դիտարան
Ավելին
2011 Դիտարան
w11 2/15 էջ 28–32

Դու ատո՞ւմ ես անօրենությունը

«Դու.... ատեցիր անօրենությունը» (ԵԲՐ. 1։9)։

1. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը սիրո մասին։

ԸՆԴԳԾԵԼՈՎ սիրո կարևորությունը՝ Հիսուս Քրիստոսը ասաց իր աշակերտներին. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։34, 35)։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին անձնազոհ սեր դրսևորել միմյանց նկատմամբ։ Այդ սերը պետք է լիներ նրանց բնորոշ գիծը։ Նա նաև հորդորեց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթ. 5։44)։

2. Ինչի՞ հանդեպ Քրիստոսի հետևորդները պետք է ատելություն զարգացնեն։

2 Իր աշակերտներին սիրո մասին սովորեցնելուց բացի, Հիսուսը սովորեցրեց, թե ինչը պետք է ատեն։ Ահա թե ինչ ենք կարդում այս առնչությամբ նրա մասին. «Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը [ամբարշտությունը]» (Եբր. 1։9; Սաղ. 45։7)։ Սա ցույց է տալիս, որ մենք պետք է ոչ միայն սեր զարգացնենք արդարության հանդեպ, այլև ատելություն զարգացնենք մեղքի, կամ՝ անօրենության հանդեպ։ Ուշագրավ է, որ Հովհաննես առաքյալը հատուկ նշեց. «Ամեն ոք, ով շարունակում է մեղք գործել, նաև անօրենություն է գործում. հետևաբար, մեղքը անօրենություն է» (1 Հովհ. 3։4)։

3. Անօրենությունն ատելու առնչությամբ ո՞ր չորս հարցերը կքննենք այս հոդվածում։

3 Լինելով քրիստոնյաներ՝ լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ես ատո՞ւմ եմ անօրենությունը»։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք դրսևորել մեր ատելությունը այն ամենի հանդեպ, ինչ սխալ է՝ քննելով հետևյալ չորս հարցերը. 1) ինչպես ենք վերաբերվում ալկոհոլի չարաշահմանը, 2) ինչ տեսակետ ունենք ոգեհարցության հանդեպ, 3) ինչպես ենք արձագանքում անբարոյությանը, 4) ինչպես ենք վերաբերվում անօրենություն սիրողներին։

Մի՛ դարձիր ալկոհոլի գերին

4. Ինչո՞ւ Հիսուսը խոսելու ազատությամբ խորհուրդ տվեց հարբեցողության մասին։

4 Հիսուսը երբեմն գինի էր խմում՝ հասկանալով, որ այն պարգև է Աստծուց (Սաղ. 104։14, 15)։ Սակայն նա երբեք չէր չարաշահում այդ պարգևը հարբելով (Առակ. 23։29–33)։ Հետևաբար խոսելու ազատությամբ խորհուրդ տվեց այդ մասին (կարդա՛ Ղուկաս 21։34)։ Ալկոհոլի չարաշահումը կարող է ուրիշ լուրջ մեղքերի հանգեցնել։ Ուստի Պողոս առաքյալը գրեց. «Մի՛ հարբեք գինով, ինչը տանում է սանձարձակության, այլ միշտ լցվեք ոգով» (Եփես. 5։18)։ Նա նաև հորդորեց ժողովի տարեց կանանց «չափից շատ գինի խմելուն գերի» չդառնալ (Տիտոս 2։3)։

5. Ի՞նչ հարցեր իրենց պետք է տան ոգելից խմիչք օգտագործողները։

5 Եթե ոգելից խմիչք ես օգտագործում, լավ կլինի, որ հարցնես ինքդ քեզ. «Հարբեցողության վերաբերյալ ունե՞մ Հիսուսի տեսակետը։ Խոսելու ազատություն ունե՞մ, որ անհրաժեշտության դեպքում ուրիշներին այս մասին խորհուրդ տամ։ Խմո՞ւմ եմ մտահոգություններս մոռանալու և սթրեսից ազատվելու համար։ Որքա՞ն խմիչք եմ օգտագործում ամեն շաբաթ։ Ինչպե՞ս եմ արձագանքում, երբ որևէ մեկն ակնարկում է, թե շատ եմ խմում։ Փորձո՞ւմ եմ արդարանալ, նեղանո՞ւմ եմ»։ Եթե դառնանք խմիչքի գերին, ապա չենք կարողանա սթափ տրամաբանել և իմաստուն որոշումներ կայացնել։ Քրիստոսի հետևորդները ձգտում են պահպանել խորհելու կարողությունը (Առակ. 3։21, 22)։

Հեռու մնա ոգեհարցությունից

6, 7. ա) Ինչպե՞ս Հիսուսը արձագանքեց Սատանայի ու դևերի հարձակումներին։ բ) Ինչո՞ւ է ոգեհարցությունը այսքան տարածված այսօր։

6 Երբ Հիսուսը երկրի վրա էր, հաստատակամորեն հակառակվեց Սատանային ու դևերին։ Նա դեմ կանգնեց Սատանայի ուղիղ հարձակումներին՝ կոտրելու իր նվիրվածությունը (Ղուկ. 4։1–13)։ Հիսուսը նաև նկատեց աննկատ հարձակումները, որոնց նպատակն էր ազդել նրա մտածելակերպի ու գործերի վրա, և դեմ կանգնեց դրանց (Մատթ. 16։21–23)։ Նա օգնեց արժանիներին ազատվելու դևերի դաժան իշխանությունից (Մարկ. 5։2, 8, 12–15; 9։20, 25–27)։

7 Այն բանից հետո, երբ Հիսուսը 1914​թ.-ին գահ բարձրացավ, երկինքը մաքրեց Սատանայի ու դևերի ապականիչ ազդեցությունից։ Արդյունքը եղավ այն, որ Սատանան հիմա ավելի քան երբևէ տրամադրված է «մոլորեցնելու ողջ երկիրը» (Հայտն. 12։9, 10)։ Ուստի մենք չպետք է զարմանանք, որ մարդիկ ավելի շատ են տարվում ոգեհարցությամբ, և դա համատարած բնույթ է կրում։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք պաշտպանվելու համար։

8. Ի՞նչ ինքնաքննություն պետք է անի մեզանից յուրաքանչյուրը ժամանցի ձևեր ընտրելիս։

8 Աստվածաշունչը հստակորեն զգուշացնում է, թե ինչ վտանգներ կան ոգեհարցության մեջ (կարդա՛ 2 Օրենք 18։10–12)։ Այսօր Սատանան ու դևերը ազդում են մարդկանց մտածելակերպի վրա ֆիլմերի, գրքերի և համակարգչային խաղերի միջոցով, որոնք խրախուսում են զբաղվել ոգեհարցությամբ։ Ժամանցի որևէ ձև ընտրելիս մեզնից յուրաքանչյուրը պետք է հարցնի իրեն. «Անցած ամիսների ընթացքում դիտե՞լ եմ այնպիսի ֆիլմեր, հեռուստատեսային հաղորդումներ, որոնցում խորհրդավոր տարրեր են եղել, խաղացե՞լ եմ այդպիսի համակարգչային խաղեր, կարդացե՞լ եմ ոգեհարցության հետ կապված գրքեր կամ կոմիքսներ։ Հասկանո՞ւմ եմ, թե որքան կարևոր է չընկնել ոգեհարցության ազդեցության տակ, կամ անտեսո՞ւմ եմ վտանգները։ Մտածե՞լ եմ, թե Եհովան ինչպես է վերաբերվում իմ ընտրած ժամանցին։ Եթե բացել եմ դուռը սատանայական այսպիսի ազդեցությունների առաջ, սերս Եհովայի ու նրա արդար չափանիշների հանդեպ կմղի՞ ինձ վճռական քայլերի դիմելու և շրխկացնելու դուռը ոգեհարցության «երեսին»» (Գործ. 19։19, 20)։

Հետևիր բարոյականության վերաբերյալ Հիսուսի նախազգուշացումներին

9. Ինչպե՞ս կարող է անհատը սեր զարգացնել անօրենության հանդեպ։

9 Հիսուսը թիկունք կանգնեց բարոյականության վերաբերյալ Եհովայի սկզբունքին։ Նա ասաց. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։4–6)։ Հիսուսը գիտեր, որ այն, ինչ տեսնում է աչքը, կարող է ազդել սրտի վրա։ Ուստի Լեռան քարոզում ասաց. «Լսել եք, որ ասվեց. «Շնություն մի՛ գործիր»։ Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։27, 28)։ Նրանք, ովքեր արհամարհում են Հիսուսի նախազգուշացումը, իրականում սեր են զարգացնում անօրենության հանդեպ։

10. Պատմիր մի դեպք այն մասին, թե անհատն ինչպես կարող է ձերբազատվել պոռնկագրություն դիտելու սովորությունից։

10 Սեռական անբարոյություն տարածելու համար Սատանան օգտագործում է պոռնկագրությունը։ Ներկայիս համակարգը ողողված է դրանով։ Նրանք, ովքեր պոռնկագրություն են դիտում, դժվարանում են անբարո տեսարանները ջնջել իրենց մտքից։ Այդպիսի մարդիկ նույնիսկ պոռնկագրություն դիտելու կախվածություն են ձեռք բերում։ Տեսնենք, թե ինչ պատահեց մի քրիստոնյայի հետ։ Նա պատմում է. «Ես գաղտնաբար պոռնկագրություն էի դիտում։ Երևակայական աշխարհ էի ստեղծել, որը, իմ կարծիքով, չէր առնչվում այն աշխարհին, որտեղ ծառայում էի Եհովային։ Ես գիտեի, որ դա սխալ է, բայց ինքս ինձ համոզում էի, թե Եհովան դեռ ընդունում է իմ ծառայությունը»։ Ի՞նչը փոխեց այս եղբոր մտածելակերպը։ Նա ասում է. «Թեև ինձ համար դա ամենադժվար բանն էր, որ երբևէ արել եմ, բայց որոշեցի մոտենալ երեցներին ու պատմել նրանց իմ խնդրի մասին»։ Այս եղբայրն ի վերջո ձերբազատվեց այդ այլասերված սովորությունից։ «Երբ մաքրեցի կյանքս այդ մեղքից,— խոստովանում է նա,— վերջապես զգացի, որ մաքուր խիղճ ունեմ»։ Նրանք, ովքեր ատում են անօրենությունը, պետք է սովորեն ատել պոռնկագրությունը։

11, 12. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ատում ենք անօրենությունը երաժշտություն ընտրելիս։

11 Երաժշտությունը և երգի բառերը կարող են ուժեղ ազդեցություն թողնել մեր զգացմունքների ու փոխաբերական սրտի վրա։ Երաժշտությունը պարգև է Աստծուց և երկար ժամանակ է, ինչ մեծ դեր ունի ճշմարիտ երկրպագության մեջ (Ելք 15։20, 21; Եփես. 5։19)։ Սակայն Սատանայի չար աշխարհը խրախուսում է լսել այնպիսի երգեր, որոնք փառաբանում են անբարոյությունը (1 Հովհ. 5։19)։ Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ այն երաժշտությունը, որը լսում ես, ապականո՞ւմ է քեզ, թե՞ ոչ։

12 Կարող ես հարցնել քեզ. «Արդյոք իմ լսած երգերի բովանդակությունը խրախուսո՞ւմ է սպանություն, անբարոյություն անել, պոռնկություն գործել և հայհոյել։ Եթե որևէ մեկի համար կարդամ որոշ երգերի բառեր, այդ անհատն այնպիսի տպավորություն կստանա՞, որ ես ատում եմ անօրենությունը, թե՞ այդ բառերը կբացահայտեն, որ սիրտս ապականված է»։ Մենք չենք կարող միայն ասել, որ ատում ենք անօրենությունը, բայց միևնույն ժամանակ լսել այնպիսի երգեր, որոնք փառաբանում են այդ արարքները։ Հիսուսն ասաց. «Բերանից դուրս եկած բաները սրտից են դուրս գալիս, և հենց դրանք են պղծում մարդուն»։ Օրինակ՝ սրտից են դուրս գալիս «չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները» (Մատթ. 15։18, 19; համեմատի՛ր Հակոբոս 3։10, 11)։

Ունեցիր Հիսուսի տեսակետը անօրենություն սիրողների հանդեպ

13. Ի՞նչ տեսակետ ուներ Հիսուսը նրանց հանդեպ, ովքեր հաստատ կանգնած էին մեղքի ճանապարհին։

13 Հիսուսն ասաց, որ եկել է կանչելու մեղավորներին, կամ՝ անօրեններին, որ զղջան (Ղուկ. 5։30–32)։ Իսկ նա ի՞նչ տեսակետ ուներ նրանց հանդեպ, ովքեր հաստատ կանգնած էին մեղքի ճանապարհին։ Հիսուսը խստորեն նախազգուշացրեց, որ թույլ չտանք այդպիսի մարդկանց ազդել մեզ վրա (Մատթ. 23։15, 23–26)։ Նա նաև հստակ ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը կասեն ինձ այն օրը [երբ Աստված դատաստան անի]. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք»»։ Բայց նա այդ ժամանակ կմերժի նրանց, ովքեր առանց զղջալու անօրենություն են գործում՝ ասելով. «Հեռացե՛ք ինձանից» (Մատթ. 7։21–23)։ Ինչո՞ւ է դատաստանն այսքան խիստ լինելու։ Քանի որ այդպիսի անհատները անարգում են Աստծուն և վնաս են հասցնում ուրիշներին իրենց անօրեն գործերով։

14. Ինչո՞ւ են չզղջացող մեղավորները հեռացվում ժողովից։

14 Աստծու Խոսքը պատվիրում է, որ չզղջացող մեղավորները հեռացվեն ժողովից (կարդա՛ 1 Կորնթացիներ 5։9–13)։ Դա անհրաժեշտ է առնվազն երեք պատճառով՝ 1) որ Եհովայի անունը անարգանքից զերծ մնա, 2) ժողովը ապականությունից պաշտպանվի և 3) թերևս մեղավորը հասկանա իր սխալը ու զղջա։

15. Եթե ցանկանում ենք նվիրված մնալ Եհովային, ի՞նչ լուրջ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

15 Ունե՞նք Հիսուսի տեսակետը նրանց հանդեպ, ովքեր հաստատվել են իրենց անօրեն ընթացքի մեջ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք հետևյալ հարցերին. «Կանոնավորաբար կշփվե՞մ մեկի հետ, ով զրկվել է կամ հրաժարվել է ընկերակցությունից։ Իսկ ի՞նչ կանեմ, եթե նա իմ հարազատը լինի, որն այլևս մեր տանը չի ապրում»։ Այսպիսի իրավիճակը կարող է փորձության ենթարկել արդարության հանդեպ մեր սերը և Աստծու հանդեպ նվիրվածությունըa։

16, 17. Ի՞նչ դժվարության բախվեց քրիստոնյա մի մայր, և ի՞նչը նրան օգնեց ընդունելու չզղջացող անհատին ընկերակցությունից զրկելու վերաբերյալ աստվածաշնչյան պահանջը։

16 Քննենք մի քրոջ օրինակ, որի չափահաս որդին մի ժամանակ սիրում էր Եհովային, սակայն ավելի ուշ սկսեց առանց զղջալու անօրենություն գործել։ Նրան զրկեցին ընկերակցությունից։ Մեր քույրը սիրում էր Եհովային, բայց նաև սիրում էր իր որդուն։ Նրա համար անչափ դժվար էր կիրառել աստվածաշնչյան հորդորը, որի համաձայն՝ պետք է խուսափեր որդու հետ շփվելուց։

17 Ի՞նչ խորհուրդ կտայիր այս քրոջը։ Մի երեց օգնեց նրան գիտակցելու, որ Եհովան հասկանում է, թե ինչ ցավ է զգում նա։ Եղբայրը մղեց նրան խորհելու այն մասին, թե ինչ ցավ հավանաբար զգաց Աստված, երբ իր ոգեղեն որդիներից ոմանք ըմբոստացան։ Երեցը տրամաբանեց նրա հետ, որ թեև Եհովան գիտի, թե որքան ծանր կարող է լինել այդ իրավիճակը, սակայն պահանջում է, որ չզղջացող մեղավորը զրկվի ընկերակցությունից։ Քույրը ընդունեց այդ հիշեցումները և հավատարմորեն հնազանդվեց ընկերակցությունից զրկելու վերաբերյալ աստվածաշնչյան պահանջինb։ Անշուշտ, այսպիսի նվիրվածությունը ուրախացնում է Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։

18, 19. ա) Խզելով կապերը անօրենություն գործող անհատի հետ՝ ցույց կտանք, որ ի՞նչն ենք ատում։ բ) Ինչպիսի՞ն գուցե լինի արդյունքը, եթե նվիրված լինենք Եհովային և նրա սահմանած կարգին։

18 Եթե դու էլ բախվես այսպիսի իրավիճակի, հիշիր, խնդրում ենք, որ Եհովան կարեկցում է քեզ։ Խզելով կապերը ընկերակցությունից զրկված կամ հրաժարված անհատի հետ՝ ցույց կտաս, որ քեզ համար անընդունելի է այն վերաբերմունքը և ատելի են այն գործերը, որոնց պատճառով նա հայտնվել է այդպիսի իրավիճակում։ Դրանով դու նաև ցույց կտաս, որ սիրում ես մեղք գործած անհատին և բարիք ես ցանկանում նրան։ Եթե նվիրվածություն դրսևորես Եհովայի հանդեպ, ապա հավանականությունը մեծ կլինի, որ այդ անհատը կզղջա ու կվերադառնա դեպի Եհովան։

19 Մի կին, որը զրկված է եղել ընկերակցությունից և ավելի ուշ վերականգնվել է, գրեց. «Ես ուրախ եմ, որ Եհովան այնքան է սիրում իր ժողովրդին, որ իր կազմակերպությունը մաքուր է պահում։ Այն, ինչ գուցե դաժանություն թվա ուրիշներին, իրականում և՛ անհրաժեշտություն է, և՛ սիրո դրսևորում»։ Ի՞նչ ես կարծում, այս անհատը կգա՞ր այդ եզրահանգման, եթե ժողովի ու ընտանիքի անդամները կանոնավորաբար շփվեին նրա հետ այն ընթացքում, երբ նա զրկված էր ընկերակցությունից։ Եթե թիկունք կանգնենք ընկերակցությունից զրկելու վերաբերյալ աստվածաշնչյան պահանջին, ապա կփաստենք, որ սիրում ենք արդարությունը և ընդունում ենք Եհովայի՝ վարքի հետ կապված չափանիշներ սահմանելու իրավունքը։

«Ատեցե՛ք չարությունը»

20, 21. Ինչո՞ւ է կարևոր սովորել ատել անօրենությունը։

20 «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք»,— նախազգուշացնում է Պետրոս առաքյալը։ Ինչո՞ւ։ Նա բացատրում է. «Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետ. 5։8)։ Կդառնա՞ս նրա զոհը։ Շատ բան կախված է նրանից, թե որքան լավ ես սովորում ատել անօրենությունը։

21 Չարության հանդեպ ատելություն զարգացնելը հեշտ չէ։ Մենք ծնվել ենք մեղքով և ապրում ենք մի աշխարհում, որը քաջալերում է բավարարել մարմնական ցանկությունները (1 Հովհ. 2։15–17)։ Ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին և խոր սեր զարգացնելով Եհովա Աստծու հանդեպ՝ մենք կարող ենք հաջողության հասնել անօրենության հանդեպ ատելություն զարգացնելու հարցում։ Ուստի եկեք վճռական լինենք «ատելու չարությունը» և լիովին վստահ լինենք, որ Եհովան «պահպանում է իրեն նվիրվածներին.... ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց» (Սաղ. 97։10)։

[ծանոթագրություններ]

a Այս հարցի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Դիտարան», 1982, մարտի 1, էջ 18–23 (ռուս.)։

b Տե՛ս նաև 2007​թ. հունվարի 15-ի «Դիտարանը», էջ 17–20։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչը կօգնի մեզ քննելու ալկոհոլի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը։

• Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել ոգեհարցությունից պաշտպանվելու համար։

• Ինչո՞ւ է պոռնկագրությունը վտանգավոր։

• Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ատում ենք անօրենությունը, երբ անհատը, ում սիրում ենք, զրկվում է ընկերակցությունից։

[նկար 29-րդ էջի վրա]

Եթե ոգելից խմիչք ես օգտագործում, ի՞նչ պետք է հաշվի առնես

[նկար 30-րդ էջի վրա]

Զվարճություն ընտրելիս զգույշ եղիր սատանայական ազդեցությունից

[նկար 31-րդ էջի վրա]

Պոռնկագրություն դիտողը ինչի՞ հանդեպ է սեր զարգացնում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը