Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 10/1 էջ 9
  • Աղոթք։ Որտեղ և երբ. կարևո՞ր է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղոթք։ Որտեղ և երբ. կարևո՞ր է
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հիսուսը սովորեցնում է աղոթել
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչո՞ւ պետք է անդադար աղոթենք
    2003 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 10/1 էջ 9

Աղոթք

5 Որտեղ և երբ. կարևո՞ր է

ԱՆԿԱՍԿԱԾ, նկատել ես, որ կազմակերպված կրոններից շատերը մեծ կարևորություն են տալիս շքեղ աղոթավայրերին և կոնկրետ ժամեր են նշանակում, թե երբ պետք է աղոթեն։ Արդյոք Աստվածաշունչն ասո՞ւմ է, որ պետք է հատուկ վայրերում կամ կոնկրետ ժամերի աղոթենք։

Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ աղոթելու համար լավ առիթներ կան։ Օրինակ՝ Հիսուսը նախքան իր հետևորդների հետ հաց ուտելը շնորհակալություն հայտնեց Աստծուն (Ղուկաս 22։17)։ Իսկ երբ իր աշակերտները հավաքվել էին երկրպագության համար, միասին աղոթեցին։ Այդպիսով նրանք շարունակում էին հետևել այն սովորությանը, որ երկար ժամանակ ընդունված էր հրեաների ժողովարաններում և Երուսաղեմի տաճարում։ Աստծու նպատակն էր, որ այն «աղոթքի տուն» դառնա «բոլոր ազգերի համար» (Մարկոս 11։17)։

Երբ Աստծու ծառաները հավաքվում են և միասին աղոթում, նրանց խնդրանքները կարող են արդյունավետ լինել։ Եթե խումբը միավորված է ոգով և իրենց բարօրության համար ասված աղոթքը հիմնված է Սուրբ Գրքի սկզբունքների վրա, ապա դա հաճելի է Աստծուն։ Այդ աղոթքը նույնիսկ կարող է մղել նրան անելու մի բան, որն այլապես գուցե չաներ (Եբրայեցիներ 13։18, 19)։ Եհովայի վկաները կանոնավորաբար աղոթում են իրենց հանդիպումների ժամանակ։ Դու սրտանց հրավիրվում ես քո բնակավայրին մոտ գտնվող Թագավորության սրահ, որ ինքդ լսես այսպիսի աղոթքներ։

Սակայն Աստվածաշունչը չի ասում, որ հատուկ տեղ կամ ժամ կա աղոթելու համար։ Արձանագրություններից կարող ենք տեսնել, որ Աստծու ծառաները աղոթել են ցանկացած ժամի և ցանկացած վայրում։ Հիսուսն ասել է. «Երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ» (Մատթեոս 6։6)։

Մի՞թե ուրախ չես իմանալ, որ կարող ես մոտենալ Տիեզերքի Գերիշխանին ցանկացած պահի, մենակ ժամանակ ու վստահ լինել, որ կարժանանաս նրա ուշադրությանը։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու էր Հիսուսը աղոթելու նպատակով հաճախ ձգտում մենակ մնալ։ Մի անգամ նա ամբողջ գիշեր աղոթեց Աստծուն՝ ակներևաբար խնդրելով իր Հորը առաջնորդել իրեն՝ շատ կարևոր որոշում կայացնելու (Ղուկաս 6։12, 13)։

Աստվածաշնչում նաև կարդում ենք այլ տղամարդկանց ու կանանց մասին, որոնք աղոթել են լուրջ որոշումներ կայացնելիս կամ սարսափելի խնդիրների բախվելիս։ Երբեմն նրանք աղոթել են բարձրաձայն, երբեմն էլ լռելյայն, աղոթել են խմբերով ու երբ մենակ են եղել։ Կարևորն այն է, որ աղոթել են։ Աստված հետևյալ հրավերն է տալիս իր ծառաներին. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Նա պատրաստ է անվերջ լսելու նրանց, ովքեր կատարում են իր կամքը։ Մի՞թե սա սիրո դրսևորում չէ։

Ինչ խոսք, այսօրվա չար աշխարհում մարդիկ այդքան էլ չեն հավատում, որ աղոթքը կարող է գործնական արժեք ունենալ։ Ուստի գուցե հարցնես. «Իսկապե՞ս կօգնի այն ինձ»։

[Մեջբերում 9–րդ էջի վրա]

Մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամի և ցանկացած վայրում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը