Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 12/15 էջ 28–29
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ապստամբություն երկնքում
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Տեսիլքներ նրանց մասին, ովքեր բնակվում են երկնքում
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 12/15 էջ 28–29

Ընթերցողների հարցերը

Իր տիպար աղոթքում արդյո՞ք Հիսուսն ուզում էր տալ այն միտքը, որ Աստծո կամքը կատարվում էր երկնքում՝ չնայած նրան, որ ամբարիշտ հրեշտակները դեռ չէին արտաքսվել այնտեղից։

Մատթէոս 6։10 համարում արձանագրված են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ»։ Այս խնդրանքը կարելի է հասկանալ երկու ձևով։ Առաջին՝ որպես խնդրանք, որ Աստծո կամքը կատարվի երկրի վրա, ինչպես որ արդեն կատարվում է երկնքում, և երկրորդ՝ խնդրանք, որ այն ամբողջությամբ իրագործվի և՛ երկնքում, և՛ երկրի վրա։ Հիսուսի նախորդ խոսքերում («գայ քո արքայութիւնը») պարփակված իմաստը ցույց է տալիս, որ երկրորդ տեսակետը ավելի ներդաշնակ է Գրություններին։ Բացի այդ, այն պատկերում է իրավիճակը, որ տիրում էր Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակ, նաև ներկայացնում հետագա երկար ժամանակահատվածը։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։

«Յայտնութիւն» գիրքը մատնանշում է, թե երկնքում Աստծո Թագավորության հաստատվելը ինչ երկու տարբեր հետևանքների հանգեցրեց։ Առաջինը առնչվում է երկնքին, իսկ երկրորդը՝ երկրին։ Յայտնութիւն 12։7–9 և 12 համարներում կարդում ենք. «Պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։ Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, եւ նորանցում բնակողներին որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։

1914 թ.–ից հետո, երբ Սատանան և դևերը արտաքսվեցին երկնքից, այդ ոլորտը մաքրվեց ոգեղեն ապստամբ արարածներից, և դա մեծ ուրախություն պատճառեց Եհովային նվիրված որդիներին՝ հրեշտակներին, որոնք, ըստ էության, կազմում են նրա ոգեղեն արարածների մեծ մասը (Յոբ 1։6–12; 2։1–7; Յայտնութիւն 12։10)։ Այսպիսով՝ Հիսուսի տիպար աղոթքում ասված խնդրանքը, ինչ վերաբերում էր երկնքին, իրականացավ։ Բոլոր նրանք, ովքեր մնացին այդ երկնային ոլորտում, հավատարիմ էին Եհովային ու լիովին ենթարկվում էին նրա գերիշխանությանը։

Պետք է շեշտել այն փաստը, որ նույնիսկ այդ իրադարձությունից առաջ, երբ չար հրեշտակները դեռ կարող էին մուտք ու ելք անել երկինք, նրանք վտարված էին Աստծո ընտանիքից և որոշակի սահմանափակումների տակ էին գտնվում։ Օրինակ՝ «Յուդա» գրքի 6–րդ համարը մեզ հայտնում է, որ արդեն մեր թվարկության առաջին դարում այդ արարածները ‘հավիտենական կապանքներով [հոգևոր] խավարի մեջ էին պահված մեծ օրվա դատաստանի համար’։ Նմանապես, Բ Պետրոս 2։4 համարում կարդում ենք. «Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ [հոգևոր] խաւարի կապանքովը տարտարոսը [լիակատար նվաստացած վիճակ] գցած դատաստանի համար պահել տուաւ»։a

Չնայած նրանք աքսորյալ վիճակում էին ու դեռ գտնվում էին երկնքում, այդ չար հրեշտակները մեծ իշխանություն են բանեցնում երկրի վրա։ Իրականում, Աստծո Խոսքը Սատանային կոչում է «այս աշխարհքի իշխանը», իսկ դևերին՝ ‘այս աշխարհի խավարի աշխարհակալները’ (Յովհաննէս 12։31; Եփեսացիս 6։11, 12; Ա Յովհաննէս 5։19)։ Ունենալով իշխանություն՝ Բանսարկուն կարող էր Հիսուսին առաջարկել «աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը»՝ ընդամենը մեկ անգամ իրեն երկրպագություն մատուցելու փոխարեն (Մատթէոս 4։8, 9)։ Ուստի միանգամայն պարզ է, որ երբ Աստծո Թագավորությունը «գայ», երկրի համար դա կնշանակի արմատական փոփոխություններ։

Երկրի վրա Աստծո Թագավորության ‘գալը’ իր հետ կբերի բոլորովին նոր մի համակարգ։ Այդ Թագավորությունը կփշրի բոլոր մարդակերտ իշխանությունները և կդառնա երկրի միակ կառավարությունը։ Իսկ աստվածավախ հպատակները կկազմեն ‘նոր երկիրը’ (Բ Պետրոս 3։13; Դանիէլ 2։44)։ Այդ Թագավորությունը նաև արմատախիլ կանի մեղքը հնազանդ մարդկանց միջից և, ի վերջո, երկրագունդը կվերածի համաշխարհային դրախտի։ Այդ կերպով նա կվերացնի սատանայական ղեկավարման ամենաչնչին հետքն անգամ (Հռովմայեցիս 8։20, 21; Յայտնութիւն 19։17–21)։

Հազարամյակի վերջում, երբ Մեսիական Թագավորությունը երկրի առնչությամբ իրագործած լինի Աստծո կամքը, «Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. որ Աստուած լինի ամենը ամենում» (Ա Կորնթացիս 15։28)։ Այդ ժամանակ տեղի կունենա վերջնական փորձությունը, ինչից հետո Սատանան և նրա դևերը բոլոր մոլորված ու ապստամբ մարդկանց հետ միասին մեկընդմիշտ կբնաջնջվեն ‘երկրորդ մահով’ (Յայտնութիւն 20։7–15)։ Այնուհետև երկնքում և երկրի վրա ապրող բոլոր բանական արարածները ուրախությամբ կենթարկվեն Եհովայի սիրառատ գերիշխանությանը հավիտյան։ Դա կլինի Հիսուսի տիպար աղոթքում ասված խոսքերի լիակատար իրականացումը բոլոր առումներով (Ա Յովհաննէս 4։8)։

[ծանոթագրություն]

a Պետրոս առաքյալը այս հոգևորապես աքսորյալ վիճակը նմանեցրեց ‘բանտում’ գտնվելուն։ Բայցևայնպես, նա չէր խոսում ապագա «անդունդի» մասին, ուր հազար տարով կնետվեն դևերը (Ա Պետրոս 3։19, 20; Ղուկաս 8։30, 31; Յայտնութիւն 20։1–3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը