Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 4/15 էջ 20–24
  • Մի՛ նայիր ունայն բաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ նայիր ունայն բաներին
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես են աչքերը մոլորեցնում
  • Ինքնատիրապետում
  • Որո՞նք են «ունայն բաները»
  • Հետևիր Հիսուսի օրինակին
  • Աչքդ «պարզ» պահիր
  • Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպիսի մարդ դու պետք է լինես
    2013 Դիտարան
  • Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք
    2013 Դիտարան
  • Պոռնկագրություն
    2013 Արթնացե՛ք
Ավելին
2010 Դիտարան
w10 4/15 էջ 20–24

Մի՛ նայիր ունայն բաներին

«Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը» (ՍԱՂ. 119։37)։

1. Ի՞նչ կարևոր դեր ունի տեսողությունը։

ՈՐՔԱ՜Ն թանկ բան է տեսողությունը։ Դրա շնորհիվ մենք շատ արագ ընկալում ենք մեզ շրջապատող աշխարհն իր ողջ խորությամբ ու գույների բազմազանությամբ։ Այդ պարգևի շնորհիվ կարողանում ենք տեսնել մեր սիրելի ընկերներին և նկատել կյանքին սպառնացող վտանգները, գնահատել գեղեցիկն ու արարչագործության հրաշքները, տեսնել Աստծու գոյության և փառահեղության ապացույցները (Սաղ. 8։3, 4; 19։1, 2; 104։24; Հռոմ. 1։20)։ Տեսողությունը շատ կարևոր դեր ունի, քանի որ աչքի միջոցով տեղեկությունները փոխանցվում են ուղեղին, և մենք կարողանում ենք գիտելիքներ ձեռք բերել Եհովայի մասին ու հավատ զարգացնել նրա հանդեպ (Յեսու 1։8; Սաղ. 1։2, 3)։

2. Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք նայում։ Սաղմոսերգուի խոսքերից ի՞նչ ենք սովորում։

2 Տեսողության և ուղեղի միջև կապն այնքան ուժեղ է, որ մեր տեսածը կարող է ցանկություններ արթնացնել մեր մեջ կամ սաստկացնել մեր սրտում եղած ցանկությունները։ Պետք է նշել, որ այն, ինչ տեսնում ենք, կարող է վնասակար լինել մեզ համար։ Քանի որ ապրում ենք Բանսարկու Սատանայի իշխանության տակ գտնվող ապականված և եսակենտրոն աշխարհում, մեր գլխին ասես թափվում են անբարո պատկերները, գովազդներն ու ինֆորմացիան, որոնք կարող են հեշտությամբ մոլորեցնել մեզ, նույնիսկ եթե գեթ մի հայացք նետենք դրանց վրա (1 Հովհ. 5։19)։ Ուստի չենք զարմանում, որ սաղմոսերգուն աղաչեց Աստծուն. «Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը» (Սաղ. 119։37)։

Ինչպես են աչքերը մոլորեցնում

3-5. Աստվածաշնչի ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ այն, ինչին նայում ենք, կարող է գայթակղեցնել մեզ։

3 Եկեք տեսնենք, թե ինչ պատահեց առաջին կնոջ՝ Եվայի հետ։ Սատանան ասաց, որ նրա աչքերը «կ’բացուին», եթե ուտի «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը»։ Եվայի հետաքրքրությունը շարժեց այն միտքը, որ իր աչքերը «կ’բացուին»։ Արգելված պտուղն ուտելու ցանկությունն ավելի ուժեղացավ, երբ նա «տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար»։ Ծառին փափագով նայելու պատճառով Եվան խախտեց Աստծու պատվերը։ Նրա ամուսինը՝ Ադամը, նույնպես անհնազանդ գտնվեց, ինչն էլ աղետալի հետևանքներ ունեցավ ողջ մարդկության համար (Ծննդ. 2։17; 3։2–6; Հռոմ. 5։12; Հակ. 1։14, 15)։

4 Նոյի օրերում հրեշտակներից ոմանց վրա նույնպես ազդեց այն, ինչ տեսան։ Նրանց մասին կարդում ենք. «Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում» (Ծննդ. 6։2)։ Մարդկանց աղջիկներին վավաշոտ հայացքով նայելու պատճառով ըմբոստ հրեշտակների մեջ անբնական ցանկություն առաջացավ սեռական հարաբերության մեջ մտնելու նրանց հետ։ Նրանք դաժան զավակներ ունեցան։ Այդ օրերում չարությունը տարածվեց ամբողջ երկրով, որի պատճառով Եհովան կործանեց մարդկությունը. փրկվեցին միայն Նոյն ու իր ընտանիքը (Ծննդ. 6։4–7, 11, 12)։

5 Դարեր անց իսրայելացի Աքարը գրավված Երիքով քաղաքում որոշ իրեր տեսավ և գողացավ դրանք։ Մինչդեռ Աստված պատվիրել էր, որ այդ քաղաքում եղող ամեն բան պետք է ոչնչացվի, բացի որոշ իրերից, որոնք պիտի բերվեին Եհովայի գանձարան։ Նա զգուշացրել էր ժողովրդին. «Բայց դուք զգուշանաք նզովուածիցը [որպեսզի ձեր մեջ ցանկություն չառաջանա, ՆԱ]. մի գուցէ որ նզովք բերէք նզովուածիցը առնելով»։ Երբ Աքարը գողացավ այդ իրերը, Իսրայել ժողովուրդը խայտառակ պարտություն կրեց Գայի քաղաքի բնակիչների կողմից, որոշ թվով մարդիկ էլ սպանվեցին։ Սակայն Աքարը չհայտնեց իր արարքի մասին այնքան ժամանակ, մինչև որ այն չբացահայտվեց։ Նա խոստովանեց. «Տեսայ, եւ նորանց ցանկանալով առայ»։ Աչքերի ցանկությունը կործանեց այդ իսրայելացուն և «նորա ամեն բանը» (Յեսու 6։18, 19; 7։1–26)։ Աքարն իր սրտում ցանկացավ այն, ինչն արգելված էր։

Ինքնատիրապետում

6, 7. Մեզ մոլորեցնելու համար ո՞ր «դիտավորությունն» է Սատանան հաճախ օգտագործում, և ինչպե՞ս են գովազդատուները ազդում մարդկանց վրա։

6 Մարդկությունն այսօր փորձվում է այն նույն կերպով, ինչպես փորձվեցին Եվան, անհնազանդ հրեշտակները և Աքարը։ Սատանայի «դիտավորություններից» ամենաուժեղը «աչքերի ցանկությունն» է (2 Կորնթ. 2։11; 1 Հովհ. 2։16)։ Գովազդատուները շատ լավ գիտեն, որ կարող են ազդել մարդկանց վրա՝ օգտագործելով «հին մեթոդը»՝ տեսողությունը։ «Մյուս զգայարանների համեմատ՝ տեսողությունն ամենաուժեղ ազդեցությունն է թողնում,— ասում է մարքեթինգի առաջատար մի մասնագետ,— այն հաճախ իշխում է մյուս զգայարանների վրա, և մարդիկ տրամաբանությունից զուրկ քայլերի են դիմում»։

7 Զարմանալի չէ, որ գովազդատուները հմտորեն այնպիսի պատկերներ են օգտագործում, որ տեսողության միջոցով ազդեն մարդկանց վրա և դրդեն նրանց գնելու գովազդվող ապրանքները կամ օգտվելու իրենց ծառայություններից։ Միացյալ Նահանգներում մի հետազոտող, որն ուսումնասիրել է, թե ինչպես է գովազդն ազդում անհատի վրա, նշում է, որ «գովազդի նպատակը ոչ միայն ինֆորմացիա փոխանցելն է, այլև մարդու զգացմունքների վրա ազդելն է, ինչից դրդված էլ անհատը գործնական քայլերի է դիմում»։ Միջոցներից մեկը, որը գովազդատուները հաճախ օգտագործում են, ցանկահարույց պատկերներն են։ Ուստի անչափ կարևոր է, որ հետևենք, թե ի՛նչ ենք նայում և ինչո՛վ ենք լցնում մեր միտքն ու սիրտը։

8. Ինչպե՞ս է Աստվածաշունչն ընդգծում աչքերի հետ «ուխտ անելու» կարևորությունը։

8 Ճշմարիտ քրիստոնյաների վրա նույնպես կարող են ազդել «աչքերի ցանկությունն» ու «մարմնի ցանկությունը»։ Այդ պատճառով Աստծու Խոսքը քաջալերում է մեզ, որ ինքնատիրապետում մշակենք (1 Կորնթ. 9։25, 27; կարդա՛ 1 Հովհաննես 2։15–17)։ Արդար մարդ Հոբը գիտակցում էր, որ սերտ կապ գոյություն ունի տեսնելու և ցանկանալու միջև։ Ահա թե ինչ ասաց նա. «Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ» (Յոբ 31։1)։ Հոբը ոչ միայն մերժեց անմաքուր նպատակներով դիպչել որևէ կնոջ, այլև թույլ չտվեց, որ իր գլխում անգամ նման միտք ծագի։ Հիսուսը նույնպես նշեց, որ հարկավոր է միտքը մաքուր պահել, երբ ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։28)։

Որո՞նք են «ունայն բաները»

9. ա) Ինչո՞ւ պետք է շատ զգույշ լինենք, երբ օգտվում ենք Ինտերնետից։ բ) Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե անհատն անգամ մի ակնթարթ պոռնկագրություն դիտի։

9 Այսօր պոռնկագրություն դիտելը շատ տարածված երևույթ է. հիմնականում այն դիտում են Ինտերնետով։ Ինչ խոսք, մենք չենք փնտրում այսպիսի կայքեր, սակայն դրանք են մեզ հեշտությամբ գտնում։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ համակարգչի էկրանին հանկարծակի կարող է հայտնվել գովազդային մի գայթակղիչ պատկեր։ Կամ գուցե ստանանք էլեկտրոնային սովորական մի նամակ, սակայն երբ բացենք այն, էկրանին հնարավոր է հայտնվի անբարո մի տեսարան, որից դժվար լինի կտրվել։ Եթե անհատը նախքան կայքը փակելը նույնիսկ մի հայացք է նետում դրան, պատկերն անմիջապես դաջվում է մտքում։ Այո՛, անգամ մի ակնթարթ պոռնկագրություն դիտելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Գուցե անհատի խիղճը սկսի տանջել, և նրանից մեծ ջանքեր պահանջվեն անբարո տեսարանները մտքից ջնջելու համար։ Եթե որևէ մեկը միտումնավոր կերպով «շարունակում է նայել», դա նշանակում է, որ իր սրտից դեռ արմատախիլ չի արել վնասակար ցանկությունները (կարդա՛ Եփեսացիներ 5։3, 4, 12; Կող. 3։5, 6)։

10. Ինչո՞ւ են երեխաները հեշտությամբ ընկնում պոռնկագրության ծուղակը և ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն, եթե պոռնկագրություն դիտեն։

10 Երեխաները կարող են ընկնել պոռնկագրության ծուղակը՝ հետաքրքրասիրությունից դրդված, որն էլ գուցե աղավաղի սեքսի մասին ունեցած նրանց պատկերացումները։ Ինչպես նշվում է մի հաշվետվության մեջ, պոռնկագրության ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց վրա. երեխաների մոտ սեքսի մասին սխալ տեսակետ կձևավորվի, նրանք «դժվարությամբ կպահպանեն առողջ, սիրալիր հարաբերություններ, սխալ պատկերացում կունենան կանանց մասին, պոռնկագրություն դիտելու հակում ձեռք կբերեն, որը կխանգարի նրանց դպրոցում, ընտանիքում և ընկերների հետ շփվելիս»։ Իսկ հետագայում լուրջ խնդիրներ կունենան ամուսնական կյանքում։

11. Օրինակով բացատրիր, թե ինչ վնասներ է բերում պոռնկագրություն դիտելը։

11 Մի եղբայր պատմում է. «Մինչև Վկա դառնալը ես մի շարք վատ սովորություններ ունեի։ Սակայն ամենից շատ ինձ համար դժվար եղավ ձերբազատվել պոռնկագրություն դիտելու սովորությունից։ Նույնիսկ հիմա ինչ–որ ծանոթ հոտ, երաժշտություն կամ որևէ տեսարան մտքիս մեջ հանկարծակի արթնացնում են անբարո պատկերները։ Ամեն օր պայքար եմ մղում»։ Մեկ ուրիշ եղբայր էլ պատմում է, որ փոքր ժամանակ դիտել է իր ոչ Վկա հոր պոռնկագրական ամսագրերը, երբ ծնողները տանը չեն եղել։ «Դրանք սարսափելի ազդեցություն են թողել ինձ վրա։ Արդեն 25 տարի է անցել, բայց ես չեմ կարողանում մոռանալ այդ պատկերները։ Ես շատ եմ պայքարում դրանք մոռանալու համար, բայց ուղեղիցս դուրս չեն գալիս։ Թեև փորձում եմ չմտածել նման բաների մասին, սակայն հաճախ եմ մեղավորության զգացում ունենում»,— գրում է նա։ Որքա՜ն իմաստուն կլինի չնայել ունայն բաների, որ հետո չտանջվենք այսպիսի ծանր զգացումներից։ Ուստի պետք է ջանք թափենք «գերի դարձնելու ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (2 Կորնթ. 10։5)։

12, 13. Ո՞ր ունայն բաներից պետք է խուսափեն քրիստոնյաները և ինչո՞ւ։

12 Մեկ ուրիշ ունայն կամ «չար» բան, որից պիտի խուսափենք, ժամանցի այն ձևերն են, որոնք նյութապաշտություն են խրախուսում, ոգեհարցություն, բռնություն են պարունակում կամ արյունահեղության և սպանության տեսարաններով են ողողված (կարդա՛ Սաղմոս 101։3)։ Քրիստոնյա ծնողները պարտականություն ունեն Եհովայի առաջ հետևելու, թե ինչ են դիտում իրենց տանը։ Իհարկե, ոչ մի քրիստոնյա միտումնավոր կերպով չի զբաղվի ոգեհարցությամբ։ Այդուհանդերձ, ծնողները պետք է տեղյակ լինեն, թե ինչ հեռուստաֆիլմեր, տեսախաղեր, կոմիքսներ են դիտում իրենց երեխաները, ինչ մանկական գրքեր են կարդում։ Նրանք պետք է վստահ լինեն, որ դրանց բովանդակությունը խորհրդավոր, գերբնական բաների մասին չէ (Առակ. 22։5)։

13 Անկախ այն բանից, թե ինչ տարիքի ենք, մեզ չպետք է հաճույք պատճառեն տեսախաղերը, որոնք լի են բռնության և արյունահեղության տեսարաններով (կարդա՛ Սաղմոս 11։5)։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միտքը կենտրոնանա այնպիսի բաների վրա, որոնք դատապարտում է Եհովան։ Հիշի՛ր. Սատանայի նպատակը մեր միտքն ապականելն է (2 Կորնթ. 11։3)։ Պետք է չմոռանանք նաև, որ եթե ժամանակ ենք տրամադրում այնպիսի զվարճության ձևերի, որոնք ընդունելի են քրիստոնյաների համար, պետք է զգույշ լինենք, որ դրանք չխլեն այն ժամանակը, որ կարող էինք տրամադրել ընտանեկան երկրպագությանը, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությանը և ժողովներին նախապատրաստվելուն (Փիլիպ. 1։9, 10)։

Հետևիր Հիսուսի օրինակին

14, 15. Սատանան երրորդ անգամ ի՞նչն օգտագործեց Քրիստոսին փորձելու համար, և ինչի՞ շնորհիվ Հիսուսը կարողացավ դիմադրել։

14 Դժբախտաբար, այս չար աշխարհում մենք չենք կարող խուսափել որոշ ունայն բաներին նայելուց։ Նույնիսկ Հիսուսը ենթարկվեց այդ փորձությանը։ Փորձելով երրորդ անգամ դրդել նրան գնալու Աստծու կամքին հակառակ՝ «Բանսարկուն տարավ նրան չափազանց բարձր մի լեռ և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը» (Մատթ. 4։8)։ Ինչո՞ւ Սատանան հենց այդպես վարվեց։ Անկասկած, նրա նպատակն էր օգտագործել տեսողության հզոր ազդեցությունը։ Նույնիսկ մեկ հայացք գցելով աշխարհի բոլոր թագավորություններին՝ Հիսուսը գուցե տրվեր երկրի վրա բարձր դիրք ունենալու ցանկությանը։

15 Հիսուսը չկենտրոնացավ այդ գայթակղիչ առաջարկի վրա։ Նա թույլ չտվեց, որ իր սրտում սխալ ցանկություններ առաջանան։ Հիսուսն անգամ չմտածեց Բանսարկուի առաջարկի մասին, նա միանգամից մերժեց այն. «Հեռացի՛ր, Սատանա՛» (Մատթ. 4։10)։ Հիսուսը կարևորում էր Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունը, ուստի այնպիսի պատասխան տվեց, որից երևում էր, որ իր կյանքի գլխավոր նպատակը Աստծու կամքը կատարելն է (Եբր. 10։7)։ Այդպիսով նա խափանեց Սատանայի նենգ մտադրությունը։

16. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի օրինակից։

16 Մենք շատ բան կարող ենք սովորել Հիսուսի օրինակից։ Առաջին՝ ոչ ոք պաշտպանված չէ Սատանայի հարձակումներից (Մատթ. 24։24)։ Երկրորդ՝ ինչի վրա որ կկենտրոնացնենք մեր աչքը, այն էլ կուժեղացնի լավ կամ վատ արարք անելու մեր ցանկությունը։ Երրորդ՝ Սատանան հնարավորինս փորձում է օգտագործել «աչքերի ցանկությունը»՝ մեզ մոլորեցնելու նպատակով (1 Պետ. 5։8)։ Չորրորդ՝ մենք կկարողանանք հակառակվել Սատանային, եթե միանգամից դիմադրենք նրա փորձություններին (Հակ. 4։7; 1 Պետ. 2։21)։

Աչքդ «պարզ» պահիր

17. Ինչո՞ւ իմաստուն կլինի որոշել, թե ինչ ենք անելու նախքան փորձության բախվելը։

17 Եհովային նվիրվելով՝ մեզ վրա ասես պարտավորություն ենք վերցրել հեռու մնալու ունայն բաներից։ Մենք խոստացել ենք կատարել Աստծու կամքը, ուստի մեզ համար էլ հարազատ են սաղմոսերգուի խոսքերը. «Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ» (Սաղ. 119։101)։ Իմաստուն կլինի որոշել, թե ինչ ենք անելու, նախքան փորձության բախվելը։ Մենք հստակ գիտենք, թե որ բաներն է դատապարտում Աստվածաշունչը, ինչպես նաև անտեղյակ չենք Սատանայի հնարքներից։ Օրինակ՝ հիշո՞ւմ ես, թե երբ Սատանան Հիսուսին առաջարկեց քարերը հաց դարձնել։ Երբ նա 40 օր ու գիշեր ծոմ պահելուց հետո «քաղց զգաց» (Մատթ. 4։1–4)։ Սատանան շատ լավ գիտի, թե ե՛րբ չենք կարողանա դիմադրել փորձությանը։ Ուստի հիմա է այս ամենի մասին մտածելու ժամանակը։ Մի՛ հետաձգիր։ Եթե ամեն օր մեր մտքում պահենք Եհովային տված խոստումը, ապա վճռականորեն հեռու կմնանք ունայն բաներից (Առակ. 1։5; 19։20)։

18, 19. ա) Ի՞նչ տարբերություն կա «պարզ» և «չար» աչքի միջև։ բ) Ինչո՞ւ է կարևոր շարունակ մտածել արժեքավոր բաների մասին, և այս առնչությամբ ի՞նչ խորհուրդ է տրվում Փիլիպպեցիներ 4։8–ում։

18 Ամեն օր բախվում ենք ժամանցի տարբեր գայթակղիչ ձևերի, որոնց թիվը գնալով աճում է։ Ուստի անչափ կարևոր է հետևել աչքը «պարզ» պահելու մասին Հիսուսի տված հորդորին (Մատթ. 6։22, 23)։ «Պարզ» աչքը ամբողջովին կենտրոնանում է մեկ նպատակի՝ Աստծու կամքը կատարելու վրա։ Իսկ «չար» աչքը նենգ է, ագահ, կենտրոնանում է ունայն բաների վրա։

19 Հիշի՛ր. մեր աչքը սնում է ուղեղը, իսկ ուղեղը՝ սիրտը։ Հետևաբար շատ կարևոր է շարունակ արժեքավոր բաների մասին մտածել (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։8)։ Թող որ մենք էլ սաղմոսերգուի պես ասենք. «Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն»։ Եթե վարվենք այս խոսքերի համաձայն, կարող ենք վստահ լինել, որ Եհովան «կապրեցնի [մեզ իր] ճանապարհներումը» (Սաղ. 119։37; Եբր. 10։36)։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ի՞նչ կապ գոյություն ունի մեր աչքերի, մտքի ու սրտի միջև։

• Ի՞նչ վտանգ կա պոռնկագրություն դիտելու մեջ։

• Ինչո՞ւ պետք է մեր աչքը «պարզ» պահենք։

[Նկար 23–րդ էջի վրա]

Ո՞ր ունայն բաներից պետք է խուսափեն քրիստոնյաները

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը