Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 4/1 էջ 3–5
  • Թագավորության ավետիսը. ի՞նչ է դա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թագավորության ավետիսը. ի՞նչ է դա
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Թագավորությունը
  • «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»
  • Բարի լուր
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու թագավորության մասին
    2010 Դիտարան
  • Մարկոս 1:15. «Մոտեցել է Աստծու թագավորությունը»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Աստծու Թագավորությունը սրտի վիճա՞կ է
    2011 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 4/1 էջ 3–5

Թագավորության ավետիսը. ի՞նչ է դա

Անցյալ տարի համայն աշխարհի 235 երկրներում 6 035 564 անհատներ՝ երիտասարդ թե տարեց, 1 171 270 425 ժամ են հատկացրել՝ մարդկանց հասցնելու այդ ավետիսը։ Այդ մասին երես առ երես խոսելուց բացի՝ նրանք ավելի քան 700 մլն օրինակ տպագրված նյութ են տարածել՝ այն հռչակելու և նրա վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու նպատակով։ Նաև հազարավոր ձայներիզներ ու տեսաերիզներ են տարածվել այդ լուրը հասարակայնությանը ներկայացնելու համար։ Ի՞նչ լուր է դա։

ԴԱ ԱՍՏԾՈ Թագավորության ավետիսն է՝ բարի լուրը։ Կարելի է ասել, որ մարդկության պատմության ընթացքում դեռ երբեք այս չափով չի քարոզվել «Արքայութեան Աւետարանը» (Մատթէոս 24։14)։

Համաշխարհային քարոզչական և ուսուցողական սույն գործունեությունն անցկացնողները բոլորն էլ կամավորներ են։ Կողքից կարող է թվալ, թե նրանք բավականաչափ որակավորում չունեն այդ գործի համար։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել նրանց քաջությունն ու այդ գործում ունեցած նրանց հաջողությունը։ Թագավորության ավետիսն ինքնըստինքյան իրենից մեծ զորություն է ներկայացնում, քանզի դա լուր է մարդկությանը սպասող օրհնությունների մասին։ Դրանք այնպիսի օրհնություններ են, որ փափագում են բոլոր մարդիկ. երջանկություն, տնտեսական խնդիրներից ազատություն, հաջող իշխանություն, խաղաղություն ու ապահովություն, ու ևս մի բան, որ մարդիկ մեծամասամբ համարում են անհնար, այն է՝ հավիտենական կյանք։ Սա իրոք որ բարի լուր է նրանց համար, ովքեր իմաստ ու նպատակ են փնտրում կյանքում։ Բոլոր այս օրհնությունները և դեռ ավելին ձերը կլինեն, եթե լսեք և դրականորեն արձագանքեք հռչակվող Թագավորության ավետիսին։

Ի՞նչ է Թագավորությունը

Ի՞նչ Թագավորության մասին է, սակայն, հռչակում այդ ավետիսը։ Դա հենց այն Թագավորությունն է, որի համար միլիոնավոր մարդիկ սովորել են աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։9, 10)։

Այդ Թագավորության մասին է խոսել Դանիել մարգարեն, երբ ավելի քան քսանհինգ դար առաջ գրել է. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։

Այսպիսով, բարի լուրը Աստծո կողմից հաստատված մի թագավորության՝ կառավարության մասին է, որը վերացնելու է ողջ չարությունը և դրանից հետո խաղաղությամբ իշխելու է ամբողջ աշխարհի վրա։ Այդ Թագավորությունը իրականացնելու է երկրի ու մարդկության վերաբերյալ Արարչի ունեցած սկզբնական նպատակը (Ծննդոց 1։28)։

«Երկնքի արքայութիւնը մօտեցել է»

Թագավորության ավետիսն առաջին անգամ հռչակվել է մեզանից շուրջ երկու հազար տարի առաջ՝ մի աստվածավախ մարդու կողմից, որի անձնավորությունն ու արտաքին տեսքը համընդհանուր ուշադրության էին արժանացել։ Այդ մարդը Հովհաննես Մկրտիչն էր՝ հրեա քահանա Զաքարիայի և նրա կնոջ՝ Եղիսաբեթի որդին։ Հովհաննեսը ուղտի բրդից հագուստ և մեջքին կաշվե գոտի էր կրում ինչպես Եղիան, որը ժամանակին Հովհաննեսի նախակերպարն է եղել։ Սակայն այն, ինչը հատկապես գրավել էր շատերի ուշադրությունը, դա նրա կոչն էր։ «Ապաշխարեցէ՛ք,— ասում էր նա,— որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթէոս 3։1–6)։

Հովհաննեսին լսողները հրեաներն էին, ովքեր դավանում էին, թե ճշմարիտ Աստված Եհովայի երկրպագուներն են։ Դրանից մոտ 1 500 տարի առաջ Մովսեսի միջնորդությամբ նրանք որպես ազգ ընդունել էին Օրենքի ուխտը։ Հովհաննեսի օրոք Երուսաղեմում դեռևս կանգուն էր փառահեղ տաճարը, որտեղ հրեաները մատուցում էին Օրենքով նախատեսված զոհաբերություններ և վստահ էին, որ իրենց երկրպագությունն ընդունելի է Աստծուն։

Սակայն, լսելով Հովհաննեսին, ոմանք սկսեցին հասկանալ, որ իրենց կրոնը այնպիսին չէր, ինչպիսին իրենք էին կարծում։ Հրեական կրոնական ուսմունքների մեջ էին ներթափանցել հելլենականությունն ու հույն փիլիսոփայությունը։ Մովսեսի միջոցով Աստծուց ստացված օրենքին այժմ խառնվել էին մարդու կողմից ստեղծված հավատալիքներ ու ավանդություններ՝ արժեզրկելով այն (Մատթէոս 15։6)։ Իրենց խստասիրտ և անգութ կրոնական առաջնորդների կողմից մոլորված՝ ժողովրդի մեծամասնությունն Աստծուն հաճելի երկրպագություն այլևս չէր մատուցում (Յակոբոս 1։27)։ Անհրաժեշտ էր, որ նրանք զղջային Աստծո և Օրենքի ուխտի դեմ կատարած իրենց մեղքերի համար։

Այդ ժամանակ հրեաներից շատերը սպասում էին խոստացյալ Մեսիայի՝ Քրիստոսի հայտնվելուն, ուստի ոմանք Հովհաննեսի մասին մտածում էին. «Միթէ սա՞ է Քրիստոսը»։ Հովհաննեսը, սակայն, ժխտեց դա և ասաց, որ Քրիստոսը մեկ ուրիշն է, ավելացնելով, թե՝ նրա «կօշիկները հանելու արժանի չեմ» (Ղուկաս 3։15, 16)։ Ներկայացնելով Հիսուսին իր աշակերտներին՝ Հովհաննեսը հայտարարեց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Յովհաննէս 1։29)։

Նրա հայտնածն իրոք որ բարի լուր էր, քանզի Հովհաննեսն այդպիսով մատնացույց էր անում բոլոր մարդկանց դեպի կյանք ու երջանկություն տանող ճանապարհը՝ Հիսուսին՝ նրան, ով «վերացնում է աշխարհի մեղքը»։ Լինելով Ադամի ու Եվայի հետնորդները՝ մարդիկ ծնվել են մեղքի ու մահվան դաժան տիրապետության ներքո։ Հռովմայեցիս 5։19 խոսքը հետևյալ մեկնաբանությունն է տալիս այս իրողության վերաբերյալ. «Ինչպէս մէկ մարդու [Ադամի] անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի [Հիսուսի] հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն»։ Հիսուսը, հանդես գալով որպես զոհաբերական գառ, պետք է «վերացներ մեղքն» ու մարդկության դառը կենսափորձը։ «Մեղքի վարձը մահն է,— ասում է Աստվածաշունչը,— իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռովմայեցիս 6։23)։

Կատարյալ և, փաստորեն, երբևիցե ապրած մեծագույն մարդ Հիսուսը իր ձեռքը վերցրեց բարի լուրի քարոզումը։ Մարկոս 1։14, 15 համարներում Աստվածաշունչն ասում է. «Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. «Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»»։

Հիսուսի հաղորդած պատգամին արձագանքողներն ու բարի լուրին հավատ ընծայողները առատապես օրհնվեցին։ Յովհաննէս 1։12–ն ասում է. «Ովքեր նրան [Հիսուսին] ընդունեցին, [Հիսուսը] նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան»։ Դառնալով Աստծո որդիներ՝ այդ մարդիկ կարող էին հավիտենական կյանքի պարգևը ստանալ (Ա Յովհաննէս 2։25)։

Սակայն Թագավորության օրհնություններին արժանանալու առանձնաշնորհումը չէր տրվել միայն առաջին դարում ապրող մարդկանց։ Ինչպես արդեն ասվեց այս հոդվածի առաջին տողերում, Աստծո Թագավորության ավետիսը հռչակվում է և դրա մասին ուսուցանվում է նաև այսօր՝ համայն աշխարհում։ Ուստի, դեռ ուշ չէ մտածել Թագավորության օրհնությունները ստանալու մասին։ Իսկ թե ի՞նչ է հարկավոր դրա համար՝ կխոսվի հաջորդ հոդվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը