«Գաղաադի» 123–րդ դասարանի ավարտական ծրագիրը
«Գաղաադի» շրջանավարտներին հորդոր է տրվում «սկսել փորել»
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՅՈԹ ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 8–ին՝ շաբաթ օրը, 6 352 հոգի 41 երկրներից ներկա եղավ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 123–րդ դասարանի ավարտական ծրագրին։ Ժամը 10։00–ին Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը, որը ծրագրի նախագահողն էր, ողջունեց բոլոր ներկաներին։ Բացման կարճ խոսքից հետո նա ներկայացրեց առաջին հռետորին՝ Գարի Բրոյին, որը Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ է։
Եղբայր Բրոն հավաստիացրեց շրջանավարտներին, որ նրանք, ովքեր կատարում են Եհովայի կամքը, գեղեցիկ են նրա աչքում՝ անկախ իրենց արտաքին տեսքից (Երեմ. 13։11)։ Նա խրախուսեց շրջանավարտներին պահպանել այդ գեղեցկությունը։ Այնուհետև Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը շեշտեց, որ տեղին է Եհովային ծառայելու դիմաց վարձատրություն ակնկալել (Եբր. 11։6)։ Այնուամենայնիվ, մեր մղումը պետք է լինի անձնուրաց սերը։
Հաջորդը ելույթ ունեցավ աստվածապետական դպրոցների բաժնի վերակացու Ուիլյամ Սեմյուելսոնը, որը հորդորեց շրջանավարտներին արժանապատվություն դրսևորել՝ լավ վարք ունենալով, և հաստատուն մնալ իրենց պատվավոր նշանակման մեջ, որն է՝ հռչակել Թագավորի կառավարման մասինa։ Սեմ Ռոբերսոնը՝ աստվածապետական դպրոցների բաժնի վերակացուի օգնականը, շրջանավարտներին խրախուսեց միշտ լավ հատկություններ փնտրել ուրիշների մեջ։ Այդ դեպքում նրանք ավելի լավ կկարողանան «սիրել ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։
Այդ ոգևորիչ ելույթներից հետո «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը հարցազրույց անցկացրեց մի քանի շրջանավարտների հետ, որոնք պատմեցին դեպքեր քարոզչական ծառայությունից, որ տեղի էին ունեցել ուսման ընթացքում։ Նրանց խոսքերը հավաստիացրին ներկաներին, որ նրանք սիրում են ծառայությունը և ցանկանում են օգնել մարդկանց։ Ապա Քենթ Ֆիշերը, որ ծառայում է Պատերսոնի Բեթելի բյուրոյում, հարցազրույց անցկացրեց երեք կոմիտեների անդամների հետ, որոնց երկրներում ծառայում են միսիոներներ։ Այս եղբայրները հավաստիացրին ներկաներին, որոնց թվում էին նաև շրջանավարտներից շատերի ծնողները, որ նոր միսիոներների մասին հոգ է տարվում նրանց նշանակման վայրերում։ Այնուհետև թարգմանչական խմբերի սպասարկման բաժնից Իսակ Մարեյը հարցազրույց անցկացրեց մի քանիսի հետ, ովքեր երկար տարիներ ծառայել են որպես միսիոներ։ Նրանց օրինակը վստահեցրեց շրջանավարտներին, որ իրենց մեծ ուրախություն է սպասում։
Ծրագրի գլխավոր ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը։ Թեմայի վերնագիրն էր՝ «Այս ամենը լսելուց հետո ի՞նչ կանեք դուք»։ Եղբայր Ջեքսոնը, որը մոտ 25 տարի ծառայել է որպես միսիոներ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանում, քննարկեց Լեռան քարոզի վերջին հատվածը, որում Հիսուսը խոսում էր մի խոհեմ մարդու և մի անմիտ մարդու մասին, որոնք տներ կառուցեցին։ Հռետորը ընդգծեց, որ երկու տունն էլ, հավանաբար, կառուցվել էին նույն տեղանքում։ Սակայն անմիտ մարդը տունը կառուցեց հողի մակերեսին՝ ավազի վրա, իսկ խոհեմ մարդը փորեց հողը, մինչև որ գտավ մի վեմ և դրա վրա գցեց իր տան հիմքը։ Երբ քամիներն ուժգնորեն հարվածեցին, վեմի վրա կառուցված տունը հաստատուն մնաց, իսկ ավազի վրա կառուցվածը փուլ եկավ (Մատթ. 7։24–27; Ղուկ. 6։48)։
Հիսուսը բացատրեց, որ անմիտ մարդը նման էր նրանց, ովքեր պարզապես լսում էին, թե ինչ էր նա սովորեցնում։ Իսկ խոհեմ մարդը նման էր նրանց, ովքեր լսում էին և կիրառում Հիսուսի խոսքերը։ Եղբայր Ջեքսոնը շրջանավարտներին ասաց. «Եթե դուք միսիոներական ծառայության ժամանակ կիրառեք այն ամենը, ինչ որ սովորել եք Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով, կնմանվեք խոհեմ մարդուն»։ Ուստի իր ելույթը եզրափակելիս նա քաջալերեց շրջանավարտներին, որ «սկսեն փորել» իրենց նշանակման մեջ։
Վերջում շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, և եղբայր Մորիսը մի քանի հորդորներ տվեց։ Նա խրախուսեց շրջանավարտներին միշտ հետևել Հիսուսի օրինակին և երբեք չդադարել զորություն ստանալու համար Եհովային ապավինելուց։ Ապա ավարտական ծրագիրը եզրափակվեց։
[ծանոթագրություն]
a Աստվածապետական դպրոցների բաժինը Ուսումնական կոմիտեի վերակացության տակ է գտնվում և վերահսկում է «Գաղաադ» դպրոցը, մասնաճյուղերի կոմիտեների անդամների դպրոցը և շրջագայող վերակացուների դպրոցը։
[Շրջանակ 31–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 10
Նշանակման երկրները՝ 24
Ուսանողների թիվը՝ 56
Միջին տարիքը՝ 33,5
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,9
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,8
[նկար 32–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 123–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Էսպարսա Է., Պապայա Ս., Բիլալ Ա., Սուարես Մ., Էվերս Է., Դիմիչինո Կ., 2) Ռոզա Մ., Ֆուջիի Ռ., Ռեյթի Օ., Լեվեթոն Ջ., Վան Լիմպուտեն Մ., 3) Բոսկայինո Ա., Բեք Ք., Բուդանով Հ., Բրազ Ք., Փելթս Ք., Սիաու Ա., 4) Լեվեթոն Ս., Սանտիկո Հ., Քոնտի Ս., Ուիլսոն Ջ., Ռայլեթ Ջ., Փիրս Շ., Ֆուջիի Կ., Ռոզա Դ., Բոսկայինո Մ., Օսթին Վ., Ռոդիել Պ., Բիլալ Փ., Դիմիչինո Փ., Ռեյթի Բ., Չիզիկ Դ., Քլարկ Ք., Ռիեդել Ա., Էսպարսա Ֆ., Սիաու Փ., Վան Լիմպուտեն Թ., 7) Ռոդիել Խ., Էվերս Ջ., Գրին Ջ., Չիզիկ Ջ., Սանտիկո Մ., Ռայլեթ Մ., 8) Փելթս Լ., Օսթին Դ., Ռիեդել Թ., Բեք Մ., Փիրս Ու., Քոնտի Ս., Գրին Ս., 9) Սուարես Ջ., Քլարկ Ջ., Պապայա Ս., Բուդանով Մ., Ուիլսոն Ռ., Բրազ Ռ.