Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/13 էջ 1
  • Կլինե՞ս ճկուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կլինե՞ս ճկուն
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Ամեն բան բարի լուրի համար» արեք
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Կարո՞ղ ես փոփոխություններ կատարել քո գրաֆիկում
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Անձնական հետաքրքրություն ցույց տանք նախապատրաստվելով
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ լինելով ճկուն
    2005 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 6/13 էջ 1

Կլինե՞ս ճկուն

1. Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով ինչի՞ կարիք է առաջանում։

1 1 Կորնթացիներ 7։31-ում աշխարհը համեմատվում է բեմի հետ, որտեղ տեսարաններն ու դերասանները անընդհատ փոխվում են։ Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են, որ ժամանակ առ ժամանակ վերանայենք մեր քարոզչական մեթոդները, գրաֆիկը և մոտեցումը։ Պատրա՞ստ ես փոփոխություններ անելու։

2. Ինչո՞ւ պետք է ճկուն լինենք։

2 Քո քարոզչական մեթոդները։ Քրիստոնեական ժողովը միշտ ճկուն է եղել։ Հիսուսը, երբ առաջին անգամ իր աշակերտներին ուղարկեց քարոզելու, նրանց ասաց, որ իրենց հետ չունենան ո՛չ ուտելիքի պարկ, ո՛չ էլ փող իրենց քսակներում (Մատթ. 10։9, 10)։ Սակայն հետագայում Հիսուսը փոխեց իր հրահանգները, քանի որ աշակերտները բախվելու էին հակառակության, ինչպես նաև քարոզչական գործը ընդլայնվելու էր (Ղուկ. 22։36)։ Անցած դարում Եհովայի կազմակերպությունը օգտագործել է տարբեր քարոզչական մեթոդներ՝ վկայության քարտեր, ռադիոհաղորդումներ, ձայնափողով ավտոմեքենաներ և այլն՝ համաձայն ժամանակի պահանջի։ Քանի որ այսօր շատ վայրերում մարդիկ հազվադեպ են տանը լինում, ավելի ու ավելի է կարևորվում տնետուն ծառայության հետ մեկտեղ հրապարակային և ոչ պաշտոնական վկայություն տալը։ Նաև հորդոր ենք ստացել տնետուն գնալ վաղ երեկոյան ժամերին, եթե ցերեկվա ժամերին մարդիկ աշխատանքի են լինում։ Եհովայի երկնային կառքը անհրաժեշտության դեպքում փոխում է իր ուղղությունը։ Իսկ դու համընթա՞ց ես գնում երկնային կառքին (Եզեկ. 1։20, 21)։

3. Ինչպե՞ս է ճկունությունն օգնում ավելի արդյունավետորեն կատարելու ծառայությունը։

3 Քո մատուցումը։ Ի՞նչն է անհանգստացնում քո տարածքի մարդկանց։ Տնտեսությո՞ւնը, ընտանի՞քը, պատերա՞զմը։ Լավ կլինի՝ տեղյակ լինենք ընթացիկ խնդիրներին և հանգամանքներին, որպեսզի կարողանանք համապատասխան մատուցում պատրաստել (1 Կորնթ. 9։20–23)։ Երբ բնակիչը արտահայտում է իր կարծիքը, մենք ոչ թե պետք է մեր պատրաստած մատուցումը մեխանիկորեն շարունակենք, այլ այն պետք է հարմարեցնենք նրա կարիքներին։

4. Ինչո՞ւ չպետք է հապաղենք փոփոխություններ անել։

4 Շուտով այս աշխարհի վերջին «տեսարանը» կավարտվի, և կսկսվի մեծ նեղությունը։ «Մնացած ժամանակը կարճացել է» (1 Կորնթ. 7։29)։ Ուստի որքա՜ն կարևոր է ճկուն լինել և փոփոխություններն արագ անել, որպեսզի մնացած քիչ ժամանակում կարողանանք հնարավորին չափ շատ բան անել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը