Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 3/1 էջ 12
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. փող
    2011 Դիտարան
  • Նա ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Ինչպես է Աստծու անունը հայտնի դարձել
    2008 Արթնացե՛ք
  • Աստված մեզ թանկ է համարում
    2008 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 3/1 էջ 12

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ արժողություն ունեին որբևայրու երկու մետաղադրամները

Առաջին դարում տաճարի տարեկան տուրքը, որ վճարում էին հրեաները, «երկու դրախմա» էր, որը կազմում էր մոտավորապես երկու օրվա աշխատավարձ (Մատթեոս 17։24)։ Հիսուսն ասաց, որ երկու ճնճղուկը վաճառվում էր «չնչին արժեք ունեցող մետաղադրամով», որը համարժեք էր 45 րոպե աշխատելու դիմաց տրվող վարձին։ Փաստորեն, հինգ ճնճղուկ կարելի էր ձեռք բերել այդ գումարի կրկնակի չափով, այսինքն՝ մոտավորապես 90 րոպե աշխատելու դիմաց տրվող վարձով (Մատթեոս 10։29; Ղուկաս 12։6)։

Տաճարում աղքատ որբևայրին, որին նկատեց Հիսուսը, շատ ավելի քիչ նվիրաբերություն արեց, քան հինգ ճնճղուկի գինն էր։ Նրա նվիրաբերած երկու մետաղադրամը, կամ՝ երկու լուման ամենափոքր մետաղադրամներն էին, որ այն ժամանակ օգտագործում էին Իսրայելում։ Երկու լուման կազմում էր օրավարձի 1/64 մասը, կամ՝ ավելի քիչ, քան 12 րոպե աշխատելու դիմաց տրվող վարձը, եթե հաշվի առնենք, որ աշխատանքային օրը միջին հաշվով կազմում էր 12 ժամ։

Հիսուս Քրիստոսը որբևայրու նվիրաբերածը ավելի արժեքավոր համարեց, քան բոլոր այն անհատների նվիրաբերածը, որոնք «իրենց ավելացածից» տվեցին։ Ինչո՞ւ։ Հաղորդագրությունը նշում է, որ որբևայրին «երկու փոքր մետաղադրամ» ուներ, ուստի նա կարող էր մեկը նվիրաբերել, իսկ մյուսը պահել։ Այդուհանդերձ, նա տվեց «ապրուստի իր ունեցած բոլոր միջոցները» (Մարկոս 12։41–44; Ղուկաս 21։2–4)։

Ե՞րբ Սողոսը հայտնի դարձավ որպես Պողոս

Պողոս առաքյալը ազգությամբ հրեա էր և Հռոմի քաղաքացիություն ուներ (Գործեր 22։27, 28; Փիլիպպեցիներ 3։5)։ Ուստի հավանական է, որ նրան մանկուց կոչել են եբրայական Սողոս անունով և հռոմեական Պողոս անունով։ Պողոսի հարազատներից ոմանք նույնպես ունեին թե՛ հռոմեական և թե՛ հունական անուններ (Հռոմեացիներ 16։7, 21)։ Բացի այդ, այն ժամանակ հրեաների համար, հատկապես նրանց համար, ովքեր Իսրայելի սահմաններից դուրս էին ապրում, սովորական բան էր երկու անուն ունենալը (Գործեր 12։12; 13։1)։

Քրիստոնյա դառնալուց հետո ավելի քան տասը տարի Պողոս առաքյալը հիմնականում հայտնի է եղել իր եբրայական Սողոս անունով (Գործեր 13։1, 2)։ Սակայն իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ՝ մոտավորապես մ.թ. 47/48 թթ.–ին, նա հավանաբար նախընտրել էր օգտագործել իր հռոմեական Պողոս անունը։ Նրան հանձնարարվել էր բարի լուրը հռչակել ոչ հրեաներին, և նա թերևս կարծում էր, որ իր հռոմեական անունն ավելի ընդունելի կլինի (Գործեր 9։15; 13։9; Գաղատացիներ 2։7, 8)։ Հնարավոր է նաև, որ առաքյալը Պողոս անունն օգտագործել է այն պատճառով, որ հունարենում Սողոս անվան արտասանությունը նման էր մի բառի, որը վատ նշանակություն ուներ։ Ինչպիսին էլ լիներ իր անունը փոխելու պատճառը, Պողոսը ցույց տվեց, որ պատրաստ է «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինել, որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկի» (1 Կորնթացիներ 9։22)։

[նկար 12–րդ էջի վրա]

Լումա. ցույց է տրված իրական չափով

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը