Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եհովան ճշմարիտ արդարության և իրավունքի աղբյուրն է
    1998 Դիտարան | օգոստոս 1
    • 11. ա) Ինչո՞ւ փարիսեցիները Շաբաթ օրը բժշկելու վերաբերյալ հարց տվեցին Հիսուսին։ բ) Ի՞նչ ցույց տվեց Հիսուսի պատասխանը։

      11 Մ.թ. 31 թ. գարնանը, Գալիլեայում ծառայելու ժամանակ Հիսուսը ժողովարանում բժշկեց ձեռքը չորացած մի մարդու։ Քանի որ օրը Շաբաթ էր, փարիսեցիները հարցրին նրան. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել»։ Այդ աղքատ մարդու տառապանքին անկեղծորեն կարեկցելու փոխարեն՝ նրանք Հիսուսին դատապարտելու պատրվակ էին որոնում, որը պարզ երևում էր նրանց տված հարցից։ Զարմանալի չէ, որ Հիսուսին վշտացրեց նրանց սրտերի անզգամությունը։ Այնուհետև, որպես պատասխան՝ նա հարցին հարցով պատասխանեց. «Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել» (ԱԹ)։ Մինչ փարիսեցիները լուռ էին, Հիսուսն իր իսկ ուղղած հարցի պատասխանը տվեց՝ նրանց դիմելով, թե չէին փրկի արդյոք փոսն ընկած ոչխարին Շաբաթ օրը։b «Մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է»։ Հիսուսն անհերքելի, տրամաբանական հիմնավորում ներկայացրեց։ «Ուրեմն, պէտք է [կամ՝ ճիշտ է] շաբաթ օրը բարիք գործել»,— եզրափակեց նա։ Աստծո արդարությունը երբեք չպետք է կաշկանդել մարդկային ավանդույթներով։ Պարզաբանելով այդ հարցը՝ Հիսուսը մոտեցավ հիվանդ մարդուն և նրա ձեռքը բուժեց (Մատթէոս 12։9—13; Մարկոս 3։1—5)։

  • Եհովան ճշմարիտ արդարության և իրավունքի աղբյուրն է
    1998 Դիտարան | օգոստոս 1
    • b Հիսուսը տեղին օրինակ բերեց, որովհետև հրեաների բանավոր օրենքը որոշ դեպքերում թույլ էր տալիս նրանց օգնել Շաբաթ օրը աղետի ենթարկված կենդանուն։ Մի քանի այլ դեպքերում այդ նույն հարցի վերաբերյալ երկպառակություններ կային, թե, արդյոք, օրինական համարվում էր Շաբաթ օրը բժշկելը (Ղուկաս 13։10—17; 14։1—6; Յովհաննէս 9։13—16)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը